KOMITAS A AXCECI, SHinox / ԿՈՄԻՏԱՍ Ա ԱՂՑԵՑԻ, Շինող
Ամենայն հայոց կաթողիկոս 613-ից: 
Հաջորդել է Աբրահամ Ա Աղբաթանեցուն: 
Ծննդյան թիվն անհայտ է, գ. Աղցք (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում):
Մահ. 628թ, Դվին:
Եղել է Տարոնի եպիսկոպոսը: 
Մասնակցել է Տիգբոնում Պարսից ժողովին, ներկայացրել Հայ եկեղեցու Հավատո գիրը, որտեղ դատապարտել է քաղկեդոնականությունն ու նեստորականությունը: 
Մասնակցել է «Կնիք հավատո» հականեստորական և հակաքաղկեդոնական դավանաբան, ժող-ի կազմմանը: 
ԿՈՄԻՏԱՍ Ա ԱՂՑԵՑԻn ծավալել է շինարարական և հոգևոր-մշակութային մեծ գործունեություն (այստեղից էլ՝ Շինող մականունը), ավարտել է Դվինի Ս. Գրիգոր եկեղեցու շինարարությունը, հիմնովին նորոգել Վաղարշապատի Ս. Էջմիածին կաթողիկեն, նախկին վկայարանի տեղում կառուցել Ս. Հռիփսիմեի տաճարը (618), հովանավորել հոգևոր-կրթ. կենտրոններին (Սյունյաց, Արշարունյաց, Դվինի կաթողիկոսարանի, Էջմիածնի վանքի, Մայրավանքի դպրոցներ, Շիրակի դպրեվանք ևն): 
ԿՈՄԻՏԱՍ Ա ԱՂՑԵՑԻն եղել է նաև բանաստեղծ-երաժիշտ: 
Նշանավոր է «Անձինք նուիրեալք...» շարականը, որը նվիրված է Հռիւիսիմյանց կույսերին, գրված է այբբեն, ակրոստիքոսի ձևով ու շեշտական տաղաչափությամբ (դարեր շարունակ չափանմուշ է եղել հետագա շարականագիրների համար): 
Կաթողիկոսական գահին ԿՈՄԻՏԱՍ Ա ԱՂՑԵՑուն հաջորդել է Քրիստափոր Բ Ապահունին:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
 
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
 
	 ԱՍՔԱՆԱԶ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ				 
			 
			 Խորհրդային Միության հերոս (01.11.1943): 
ԽՍՀՄ բանակի գեներալ-մայոր (1944): 
			 
			 	Ավելին...
			 
			 
				  
					ԱՍՔԱՆԱԶ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ				 
			 
			 Խորհրդային Միության հերոս (01.11.1943): 
ԽՍՀՄ բանակի գեներալ-մայոր (1944): 
			 
			 	Ավելին...
			 	
		 
	 
 





 
				  
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 