XUTLU BUDS ARCRUNI / ԽՈՒԹԼՈՒ ԲՈՒԴՍ ԱՐԾՐՈՒՆԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Զինվորական գործիչ
Բնակավայրը` Հայաստան

Զորավար:

Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 1293թ.:

Սադուն Ա Արծրուևու ավագ որդին:
Հոր մահից հետո, 1284-ին (այլ կարծիքով՝ 1281-ին), ստանձնել է Մահկանաբերդի Արծրունիների տան ավագությունը, ինչպես նաև ամիրսպարապետի պաշտոնը վրացական արքունիքում:
1289թ-ին, մոնղոլ Արդուն իշխանի դեմ Ամիր Բուղայի ապստամբության ճնշումից և վրաց թագավոր Դեմետրեի զոհվելուց հետո, ԽՈՒԹԼՈՒ ԲՈՒԴՍի գործուն միջամտությամբ գահին տիրացել է Նարին-Դավթի որդի Վախթանգը, որը 1290-ին ԽՈՒԹԼՈՒ ԲՈՒԴՍին է հանձնել նաև աթաբեկության պաշտոնը:
1292-ին ԽՈՒԹԼՈՒ ԲՈՒԴՍին գահընկեց է արել թուլակամ Վախթանգին և թագավոր հռչակել Դեմետրեի որդի Դավթին:

ԽՈՒԹԼՈՒ ԲՈՒԴՍին վրացի ու հայ մի շարք ավատատերերի հետ ձերբակալվել և սպանվել է մոնղոլների դեմ ապստամբություն կազմակերպելու մեղադրանքով: Հաղպատի Ս. Նշան եկեղեցու որմնանկարներում պահպանվել է ԽՈՒԹԼՈՒ ԲՈՒԴՍի պատկերը՝ «Պարոն Խութլու Բուղայ» մակագրությամբ:
Ավանի տաճարի 1287թ-ի արձանագրությունում իրեն անվանել է «...Աթաբակ եւ ամիրսպասալար...»:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 882
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ (Ֆրունզիկ) ՄՈՒՇԵՂԻ Դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott