ԼՈՒԻՋԻ ՉԱՄԻՉՅԱՆ (ՉԱՄՉՅԱՆ) ՀԱԿՈԲ (ՋԱԿՈՄՈ)

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գիտնական
Բնակավայրը` Իտալիա

Քիմիկոս-օրգանիկ:
Լուսաքիմիայի և էմիսիոն սպեկտրադիտման հիմնադիրներից:
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1880):
Փարիզի ԳԱ անդամ,
Ս. Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1912):

Ծնվ. 27.08.1857թ., Տրիեստ:
Մահ. 02.01.1922թ., Բոլոնիա:

Մ. Ա. Չամչյանի ազգականը:

Սովորել է Վիեննայի համալսարանում և պոլիտեխնիկումում (1874- 1875), ապա՝ Հեսենի (Գերմանիա) համալսարանում:

Պադուայի (1887-ից) և Բոլոնիայի (1889-ից) համալսարանների պրոֆեսոր:

Առաջարկել է արևի էներգիայի օգտագործումն արդյունաբերության մեջ, ներդրել սինթեզի լուսաքիմիայի եղանակները:

Օրգանական նյութերի վրա լույսի քիմիական ներգործության ԼՈՒԻՋԻ ՉԱՄԻՉՅԱՆի ուսումնասիրությունները (1886-1915) դարձել են լուսաքիմիայի հիմքը:

Հայտնաբերել և հետազոտել է բազմաթիվ լուսաքիմիական ռեակցիաներ (չհագեցած միացությունների իզոմերում, պոլիմերում, սպիրտների հետ կետոնևերի ու ալդեհիդների կոնդենսմամբ պինակոնների ստացում և այլն):

օ-նիտրոբենզալդեհիդի լուսաքիմիական փոխարկումը օ-նիտրոբենզոյական թթվի և նման վերախմբավորումները գիտության մեջ հայտնի են որպես ՉԱՄԻՉՅԱՆի վերախմբավորում:

Առաջինն է բացատրել պիրոլի արոմատիկությունը, երկհալոգենկարբենների ներգործությամբ պիրոլային օղակի մեծացումը, որի հետևանքով առաջանում են եռտեղակալված պիրիդիններ և քինոլիններ (ՉԱՄԻՉՅԱՆ - Դենշտեդի ռեակցիա):

Հետազուտել է (1888-98) բուսական ծագում ունեցող բազմաթիվ նյութեր, պարզել դրանց կառուցվածքը:
Զբաղվել է կենսաքիմիայի հարցերով (լուսասինթեզ, գլիկոզիդների և ալկալոիդների առաջացման մեխանիզմ):

Պադուայի և Լոնդոնի թագավորական, Հռոմի բժշկական, Ջենովայի ակադեմիաների ու գիտական ընկերությունների անդամ:

Պարգևատրվել է Սավոյայի պատվո և Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշաններ:

Տրիեստի Հայկական փողոցը վերանվանվել է ԼՈՒԻՋԻ ՉԱՄԻՉՅԱՆի անունով (1922):

Բոլոնիայում կանգնեցվել է ԼՈՒԻՋԻ ՉԱՄԻՉՅԱՆի կիսանդրին, նրա նախագծով կառուցվել է քիմիական ինստիտուտ (ԼՈՒԻՋԻ ՉԱՄԻՉՅԱՆի անվան):

1997-ին ԼՈՒԻՋԻ ՉԱՄԻՉՅԱՆի անունով է կոչվել Երևանի կիրառական քիմիայի ուսումնարանը:

Գրակ.
Ֆեսճյան Հ., Ուսուցչապետ Յակոբ Չամիչեան, «Բազմավեպ», 1909, № 12:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2131
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԼՈՒԻՋԻ ՉԱՄԻՉՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=135245819016647991_chamichyan_1.jpg

    Քիմիկոս-օրգանիկ:

    ԼՈՒԻՋԻ ՉԱՄԻՉՅԱՆ

Առընչվող նյութեր
© "5165m" studio
top
top
font
color
bott