ԼԻԼԻ ՉՈՒԳԱՍԶՅԱՆ ՎԱՀԱՆԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Երգիչ
Բնակավայրը` ԱՄՆ
Հղումներ` hy.wikipedia.org
www.azg.am

Երգչուհի (կոնտրալտո):

Ծնվ. 1920թ., Չիկագո:

Ձայնը մշակել է Ֆիլիպ Մանուելի մոտ:

Երգել է հայկական եկեղեցիներում:

1959-ին հանդես է եկել Լիթլ Ռոքի (ԱՄՆ-ի Արկանզասի նահանգ) օպերային թատրոնում,
ապա համերգներով՝ Չիկագոյում, Նյու Յորքում:

1961-ին հրավիրվել է երգելու Սպոլետոյի (Իտալիա) փառատոնում:
1962-ից՝ Մետրոպոլիտեն օպերայի մեներգչուհի:

Դերերգերից են՝
Նորմա (Բելլինիի «Նորմա»),
Ամներիս, Ազուչենա (Վերդիի «Աիդա», «Տրուբադուր»),
Ֆլորա (Մենոտիի «Մեդիում») և այլն:

Ելույթներ է ունեցել աշխարհի լավագույն նվագախմբերի և նշանավոր դիրիժորների հետ (Հ. ֆոն Կարայան, Լ. Ատոկովսկի, Լ. Բեռնստայն և ուրիշներ), կատարել կոնտրալտոյի երգամասեր Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Վերդիի, Հենդելի, Մահլերի, Շյոնբերգի, Ա.Պրոկոֆևի և այլոց վոկալ-սիմֆոնիկ տարբեր բնույթի ու ոճերի երկերում, համերգներում հաճախ է հնչեցրել հայկական երգեր, հատկապես «Կռունկը»:

1967-ին հանդես է եկել Երևանում՝ Փառաեձեմի (Չուխաճյանի «Արշակ Բ»), Ամներիսի դերերգերով, համերգներով:

1978-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, երգել է հայերեն:

ԼԻԼԻ ՉՈՒԳԱՍԶՅԱՆը օժտված է բացառիկ ձայնածավալի բազմերանգ և հարուստ ձայնով, բեմական ինքնատիպ ձիրքով:

Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Պետրոս Ադամյանի անվ. մրցանակով (1981):

* * * *
«Հայը չպետք է ծույլ լինի»:
Լիլի Չուգասզյան

* * * *
«Նա եկավ, տեսավ և հաղթեց՝ ձեռք բերելով հազարավոր նոր բարեկամներ: Երգչուհին հայկական երգերն այնպես է մատուցում, որ դահլիճում նստածները շունչները պահած հետևում են նրա յուրաքանչյուր հնչյունին: Չուգասզյանը մեծ է, չափազանց մեծ»:
Սիլվիա Կատլեր, երաժշտական քննադատ (ԱՄՆ)

* * * *

Գրակ.
Բրուտյան Ց., Հայ երաժշտական մշակոյթի աշխարհասփիւռ ընձիւղները, Ե., 1996, Էջ 364-376:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2119
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ (Ֆրունզիկ) ՄՈՒՇԵՂԻ Դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott