LEVON G / ԼԵՎՈՆ Գ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Թագավոր
Բնակավայրը` Հայաստան
Հղումներ` hy.wikipedia.org

Կիլիկիայի հայոց թագավոր 1269թ-ից:
Հեթում Ա-ի ավագ որդին և հաջորդը:

Ծնվ. 1236թ.:
Մահ. 06.02.1289թ.

1256թ-ին Հեթումը ԼԵՎՈՆ Գ-ին շնորհել է «Ձիավոր ասպետի» կոչում և հռչակել գահակից:
1266թ-ին Եգիպտոսի սուլթանության զորքի դեմ Մառիի ճակատամարտում գերվել է,
1268թ-ին, ազատվելուց հետո, օծվել թագավոր:
1275թ-ին ԼԵՎՈՆ Գ -ի բանակը Սմբատ սպարապետի առաջնորդությամբ Սսի մոտ ջախջախել է ներխուժած եգիպտական մամլուքներին և վտարել երկրից:
Փոփոխակի հաջողություններով շուրջ մեկ տասնամյակ տևած կռիվներին հաջորդել է 1285թ-ին Եգիպտոսի սուլթանության հետ կնքված 10-ամյա խաղաղության պայմանագիրը:
ԼԵՎՈՆ Գ-ի ներքին քաղաքականությունը նպաստել է երկրի տնտեսության ու մշակույթի զարգացմանը:
1271թ-ին նա նորոգել է վենետիկցիների, իսկ 1288թ-ին' ջենովացիների հետ կնքած առևտրական պայմանագրերը, հատել «Լևոն թագավոր Հայոց» կամ «Լևոն թագավոր ամենայն Հայոց» մակագրությամբ դրամներ, որոնք շրջանառվել են նաև օտար երկրներում:
ԼԵՎՈՆ Գ-ի հովանավորությանն են արժանացել Վարդան Արևելցին, Ստեփանոս Օրբելյանը, Հովհաննես Երզնկացին, Վահրամ Րաբունին և ուրիշներ:
ԼԵՎՈՆ Գ-ի մասին հյուսվել են ժողովրդական տաղեր:
1249թ-ին ընդօրինակված մի Ավետարանում պահպանվել է պատանի ԼԵՎՈՆ Գ -ի դիմանկարը:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1558
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ (Ֆրունզիկ) ՄՈՒՇԵՂԻ Դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott