ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Մարզիկ
Բնակավայրը` Հայաստան

Շախմատիստ:

Ծնվ. 06.10.1982թ., Երևան:

Միջազգային վարպետ, գրոսմայստեր (2000):

Ավարտել է ՖԿՀՊԻ (2003):

Աշխարհի՝ մինչև 12 տարեկան (1994) և մինչև 14 տարեկան (1996) շախմատիստների, համաշխարհային պատանեկան օլիմպիադայի (1998),
Եվրոպայի և աշխարհի մինչև 20 տարեկան շախմատիստների (1998, 2002),
Եվրոպայի թիմային առաջնության (1999),
Հայաստանի (2002) չեմպիոն,
Շախմատի միջազգային դաշնության գավաթի (2005),
Լինարեսի (Իսպանիա) միջազգային խոշոր մրցաշարի (2006) հաղթող,
շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի թիմային առաջնության ոսկե մեդալակիր (Տուրին, 2006):

Պարգևատրվել է.
ՀՀ Մովսես Խորենացու մեդալով (2006):

Հայրը՝ Գրիգորի Արոնովը, ֆիզիկոս-բյուրեղագետ է,
Մայրը՝ Սեդա Արոնյանը, լեռնային ճարտարագետ:

Շախմատ խաղալ սովորել է ինը տարեկանում` քրոջից:
Մանկության տարիներին նրա մարզիչը եղել է ներկայումս գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը:
Տարիներ անց նրան մոտ կես տարի մարզել է գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը, որի հետ պարապմունքների ժամանակ Արոնյանը յուրացրել է շախմատի բազմաթիվ նրբություններ:
1994-ին Հունգարիայի Սեգեդ քաղաքում դարձել է մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոն:
Այդ առաջնությունում նա իրենից հետ թողեց ապագա բարձրակարգ գրոսմայստերներ Էթիեն Բաքրոյին (Ֆրանսիա), Ռուսլան Պոնոմարյովին (Ուկրաինա), Ֆրանսիսկո Վալիեխոյին (Իսպանիա) և Ալեքսանդր Գրիշչուկին (Ռուսաստան): Այդ առաջնությունում հաղթելու համար Արոնյանին շնորհվեց ՖԻԴԵ-ի վարպետի կոչում:
1995-ին Փարիզում Արոնյանը հաղթեց մինչև 14 տարեկանների արագ շախմատի աշխարհի առաջնությունում:
1996-ին դարձավ միջազգային վարպետ:
1997-ին Արոնյանը նվաճեց «Կասպարովի գավաթը»:
1999-ին դարձավ Հայաստանի փոխչեմպիոն և ընդգրկվեց Հայաստանի հավաքականի կազմում, որը Բաթումում դարձավ Եվրոպայի չեմպիոն:
2000-ից միջազգային գրոսմայստեր է:
2002-ին Հնդկաստանում նա նվաճեց մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոնի կոչումը:
2001-ից ապրում է Գերմանիայում, սակայն շարունակում է ներկայացնել Հայաստանը, որը համարում է իր հայրենիքը. «Գերմանիայում ինձ լավ եմ զգում, սակայն... դա իմ հայրենիքը չէ»:
2003-ին դարձավ Ֆիշերի շախմատի (շախմատ 960) գծով Մայնցի մրցաշարի հաղթող:
2005թ. Հիկարու Նակամուրայի և Բորիս Ավրուխի հետ համատեղ հաղթեց Ջիբրալթարի մրցաշարում, իսկ Ստեփանակերտի մրցաշարում դարձավ միանձնյա հաղթող` առաջ անցնելով նույն Նակամուրայից և ուկրաինացի Վասիլի Իվանչուկից: Այդ հաղթանակներով սկսվեց Արոնյանի վերելքը և նա ներխուժեց շախմատային էլիտա:
2005-ի դեկտեմբերին նա հասավ իր կարիերայի առայժմ ամենամեծ նվաճմանը` Խանտի Մանսիյսկում նվաճեց ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթը: Այդ մրցաշարի եզրափակչում նա 3—1 (0,5—0,5, 0,5—0,5, 1—0, 1—0) հաշվով առավելության հասավ Ռուսլան Պոնոմարյովի նկատմամբ: Այդ հաղթանակը նրան հնարավորություն ընձեռեց պայքարելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցամարտերում: 2007-ին առաջին մրցամարտում նա 7—5 հաշվով առավելության հասավ նորվեգացի Մագնուս Կառլսենի, իսկ երկրորդում 3,5—2,5 հաշվով` Իսպանիայի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսեյ Շիրովի նկատմամբ և նվաճեց հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք: Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում կայացած այդ մրցաշարում Արոնյանը հանդես եկավ վատառողջ վիճակում[3], ցույց տվեց ոչ այնքան լավ արդյունք և զբաղեցրեց նախավերջին` 7-րդ տեղը:

Աշխարհի գավաթը նվաճելուց հետո Արոնյանին սկսեցին հրավիրել մասնակցելու գերմրցաշարերին: Այդպիսի առաջին մրցաշարը հոլանդական Վեյկ ան Զեյում կայացած 19-րդ կարգի մրցաշարն էր, որտեղ Արոնյանը վաստակեց միավորների կեսը և 14 մասնակիցների մեջ բաժանեց 7—9-րդ տեղերը: 2006-ի մարտին նա գերազանց հաղթանակ տարավ Լինարեսի (Իսպանիա) 20-րդ կարգի ուժեղագույն մրցաշարում` 14 հնարավորից վաստակելով 8,5 միավոր (+5–2=4): Նա առաջ անցավ մի շարք ուժեղագույն գրոսմայստերներից, այդ թվում` ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոն Վեսելին Տոպալովից: Նույն թվականի հունիսին Վլադիմիր Հակոբյանի, Կարեն Ասրյանի, Սմբատ Լպուտյանի, Գաբրիել Սարգսյանի և Արտաշես Մինասյանի հետ դարձավ Թուրինի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող: Այդ հաղթանակի համար նա և թիմակիցները պարգևատրվեցին Մովսես Խորենացու մեդալով: Երկու տարի անց Հայաստանի հավաքականը Դրեզդենում կրկնեց իր հաջողությունը` դառնալով 37-րդ համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն: Այդ հաղթանակի համար Արոնյանը և թիմի մյուս անդամները` Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը և Արտաշես Մինասյանը, պարգևատրվեցին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[6]: 2010-ի նոյեմբերին Մոսկվայում դարձավ Միխայիլ Տալի հուշամրցաշարի հաղթող, մի քանի օր անց կրկին Մոսկվայում դարձավ կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն:

Դառնալով ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի (2008—2010) հաղթող` Արոնյանն իրավունք նվաճեց մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցամարտերին: 2011-ի մայիսին Ռուսաստանի Կազան քաղաքում մասնակցեց աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցախաղերին, որտեղ ութ գրոսմայստերներ վիճարկում էին աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ մրցախաղ անցկացնելու իրավունքը: Արոնյանի առաջին մրցակիցը ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն էր: Հիմնական չորս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, իսկ արագացված ժամակարգով լրացուցիչ պարտիաներում հայ շախմատիստը 1,5—2,5 հաշվով տանուլ տվեց և դուրս մնաց հետագա պայքարից:
2011-ի հուլիսի 17—26-ին Չինաստանի Նինբո քաղաքում Հայաստանի հավաքականի կազմում (Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան) դարձավ աշխարհի թիմային առաջնության հաղթող:

2010-ի նոյեմբերին առաջին անգամ հաղթահարեց 2800 միավորի սահմանը (2801) և դարձավ աշխարհում վեցերորդ շախմատիստը (աշխարհի չեմպիոններ Գարի Կասպարովից, Վլադիմիր Կրամնիկից, Վիշվանաթան Անանդից, Վեսելին Տոպալովից, ինչպես նաև նորվեգացի Մագնուս Կառլսենից հետո), որին հաջողվեց հաղթահարել անհատական վարկանիշի այդ գերգրոսմայստերական նիշը:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3190
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133858644686035376_LevonAronian2.jpg

    Շախմատիստ

    ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ
  • ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133858644667876603_LevonAronian3.jpg

    Շախմատիստ

    ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ
  • ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133858644662004009_LevonAronian4.jpg

    Շախմատիստ

    ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ
  • ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133858644694499895_LevonAronian5.jpg

    Շախմատիստ

    ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ
  • ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133858644767802074_LevonAronian6.jpg

    Շախմատիստ

    ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ
  • ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133858644752019256_LevonAronian7.jpg

    Շախմատիստ

    ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ
  • ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133858644727743890_LevonAronian8.jpg

    Շախմատիստ

    ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ
  • ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133858644783731489_LevonAronian9.jpg

    Շախմատիստ

    ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ
  • ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133858644785658387_LevonAronian10.jpg

    Շախմատիստ

    ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ
  • ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133858644793727496_LevonAronian11.jpg

    Շախմատիստ

    ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ
  • ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133858644748681606_LevonAronian12.jpg

    Շախմատիստ

    ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ

Տեսադարան
Առընչվող նյութեր
© "5165m" studio
top
top
font
color
bott