ԼԱԶԱՐ ՍԵՐԵԲՐՅԱԿՈՎ (Ղազար Արծաթագործեան)

Կենսագրության նկար
Գործունեությունը` Ծովակալ
Բնակավայրը` Ուկրաինա

(1795-1862)

Լազար Սերեբրյակովը (Ղազար Մարկոսի Արծաթագործյան) ծնվել է 1795թ. Կարասուբազարում (ներկայումս Բելոգորսկ) ազնվականի ընտանիքում: Սերեբրյակովն ամուսնացած է եղել Անաստասիա Մուրզաեւայի հետ (նրա ընտանիքը Ղրիմում շատ հայտնի էր), ունեցել է երկու որդի` Մարկոսը եւ Եգորը եւ մեկ դուստր` Եկատերինան:

18 տարեկանում Սերեբրյակովը դարձավ Սեւծովյան նավատորմի կամավորական, 23 տարեկանում` միչման, 45 տարեկանում` առաջին կարգի կապիտան: Մեկ տարի անց` կոնտր-ադմիրալ էր, իսկ 1848թ.` փոխծովակալ եւ 1856թ.` ծովակալ: Ռուսական նավատորմի սպայական կորպուսում ծառայում էին միայն օժտված մարդիկ, եւ նրանցից շատերի անուններն արձանագրված են համաշխարհային պատմության էջերում: Իսկ հայազգի Սերեբրյակովն առաջին հայ նավատորմային սպա դառնալու համար պետք է օժտված լիներ յուրահատուկ շնորհներով:

Նովոռոսիյսկի ամրությունը

1829թ. սեպտեմբերի 2-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքված հաշտության պայմանագիրն այդպես էլ խաղաղություն չհաստատեց: Լեռնականները «սրբազան պատերազմ» սկսեցին «անհավատների» դեմ: Այդ պատճառով էլ ռուսական կառավարությունը ստիպված էր ափամերձ մասերում հսկողություն սահմանել, ստեղծել Սեւծովյան ափային գիծը, որը բաղկացած էր մի շարք ոչ այնքան մեծ ամրություններից: Սեւծովյան նավատորմի եւ նավահանգիստների գլխավոր հրամանատար, ինչպես նաեւ Սեւաստոպոլի եւ Նիկոլաեւի նահանգապետ, 1827թ.` նովոռոսիյսկյան մարտի հերոս, փոխծովակալ Մ. Լազարեւն իր ռազմական թեւը պահում էր գծային «Սիլիստրիյա» նավի վրա, որի հրամանատարն առաջին ռանգի կապիտան Նախիմովն էր: Նավ բարձրացավ գեներալ-լեյտենանտ Ռաեւսկին իր շտաբի հետ, որի կազմում էր կոնտր-ադմիրալ Լազար Սերեբրյակովը, Նովոռոսիյսկի ապագա հիմնադիրը:

1838թ. սեպտեմբերի 12(24) Ցեմեսսյան ծովախորշ մտավ Սեւծովյան նավատորմի էսկադրան: Հիմնված նավատորմը սկիզբ դրեց քաղաքի ստեղծմանը: Առաջին բնակիչների` սպաների եւ զինվորների կյանքը շատ դժվարին էր, քանի որ բացակայում էին կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Անհրաժեշտ էր ամեն ինչ ստեղծել` դիմակայելով այդ անսովոր կլիմային, որը հարուցում էր մալարիա եւ այլ հիվանդություններ: 1839թ. հունվարի 14-ին լույս տեսավ ռազմական նախարարի հրամանը, որում ասվում էր, որ Սուջուկյան ամրությունում ստեղծված նավատորմին պետք է շնորհել «Նովոռոսիյսկյան ամրություն» անվանումը:

1839թ. ցարի հրամանով Սեւ ծովի ափերը երկու շրջանի բաժանվեցին` Կուբանից մինչեւ Ալեքսանդրիա ( Սոչի) եւ երկրորդ` Սոչիից մինչեւ Թուրքիայի սահմանը:

Ապրիլի 19-ին Սեւծովյան ափային գծի հրամանատար նշանակվեց Լ. Սերեբրյակովը:

Իր գոյության առաջին տարում Նովոռոսիյսկը ոչ թե քաղաք կամ նավահանգիստ էր, այլ ռազմական ճամբար, որի բնակչությունը զինվորներ ու ոչ մեծ քանակությամբ շինարարներ էին, ովքեր ուղարկվել էին Ցարական կառավարության կողմից: Քաղաքը չէր կարող հենց այնպես` առանց աշխատող ժողովրդի ստեղծվել: Սա հասկանում էին նաեւ կառավարության չինովնիկները, այդ պատճառով էլ կառավարությունը կամավոր վերաբնակիչների հավաք հայտարարեց` խոստանալով վերջիններիս ազատել բոլոր տեսակի հարկերից: Ավելին, նախարարների կաբինետը որոշեց պաշտպանել կամավոր վերաբնակիչներին հետախուզական ժանդարմերիայից, այն դեպքում, եթե նրանց թվում կլինեին Սիբիրից փախչողներ:

Քաղաքի առաջին բնակիչների կյանքը շատ ծանր էր: Նրանք տառապում էին այդ անսովոր կլիմայից, սննդի պակասից: Մահացության դեպքերի քանակը նվազեցնելու նպատակով 1842թ. Նովոռոսիյսկում բացվեց երկրորդ կարգի ռազմական հոսպիտալ:

Քաղաքում հայտնվեցին խանութներ, որոնք առաջին դեսանտների ճամբարի տեղը հրապարակ ստեղծեցին: Ձգտելով բարելավել քաղաքի վիճակը, 1840թ. ծովակալ Սերեբրյակովը` Նովոռոսիյսկում քաղաքային գրադարան ստեղծելու կոչով, դիմեց իր սպաներին: Քաղաքի հետագա տնտեսական զարգացման համար անհրաժեշտ էր միջազգային շուկա մուտք գործելու հնարավորություն ունենալ: Սերեբրյակովի պնդմամբ, 1845թ. հաստատվեցին ժամանակավոր մաքսային օրենքներ: Օտարազգի վաճառականները, հատկապես թուրք առեւտրականները, դարձան այնտեղի մշտական հյուրերը:

1848թ. Առեւտրային հրապարակում հայտնվեց ամենամեծ` ծովակալության շենքը: Այն իրենից մեկ հարկանի, ուղղանկյուն շինություն էր ներկայացնում:

Ռազմական մկրտությունը

Ղրիմյան պատերազմի սկսվելու հետ մեկտեղ 1853-1856թթ. Ցեմեսսյան ծովախորշում հայտնվեցին անգլո-ֆրանսիական նավերը: Նովոռոսիյսկը վատ էր պատրաստված պաշտպանությանը: Սեւծովյան ողջ ափային գիծը, որի հրամանատարն էր Սերեբրյակովը, անօգնական էր: Ամրության վրա կախվեց կործանման վտանգը: 1853թ. դեկտեմբերին փոխծովակալ Սերեբրյակովը մեկնեց Սեւաստոպոլ եւ ներկայացավ Մենշիկովին, առաջարկելով վտանգից խուսափելու համար տեղափոխել ամրությունները: Մենշիկովը ստացավ ցարի թույլտվությունը եւ 1854թ. մարտին վեց ամրություններից` Սոչիից, Նովոտրոիցկից, Տենգինից, Վելյամինովից, Գոլովինոյից եւ Նավագինսկից դուրս բերվեցին կայազորներն իրենց ընտանիքներով եւ տեղափոխվեցին Նովոռոսիյսկ եւ Գելենջիկ: Իսկ զինվորները պայթեցրին զինամթերքի պաշարները, պաշտպանական ամրությունները, որպեսզի թշնամին չկարողանա դրանցից օգտվել: Քաղաքը սկսեց պատրաստվել պատերազմին:

Պատերազմի մասին բնակիչները տեղեկացան 1853թ. նոյեմբերի 8-ին:

Դաշնակիցները` մտածելով, որ քաղաքը լավ պաշտպանված չի, համոզված էին, որ առանց մարտի այն շատ արագ կհանձնվի: 1855թ. փետրվարի 26-ի առավոտյան հորիզոնի վրա երեւաց ֆրանսիական նավը, սակայն շուտով նավը ստիպված եղավ ետ դառնալ, քանի որ կրակ բացվեց: Երկու օր անց դաշնակիցները սկսեցին իրագործել Նովոռոսիյսկի ամրոցը կործանելու ծրագիրը: 1500 սաժեն հեռավորությամբ շարք կազմելով` թշնամիները սկսեցին ռմբակոծել անպաշտպան քաղաքը: Ռմբակոծությունը շարունակվեց մինչեւ մութն ընկնելը: Օգտվելով գիշերային դադարից` գեներալ Դեբյուն հրամայեց քաղաքից դուրս բերել վիրավոր զինվորներին եւ վերջին խաղաղ բնակիչներին:

Մարտի 1-ի առավոտյան թշնամիներն ավելի մոտեցան քաղաքին: Հենց դրան էլ սպասում էին: Նրանք անմիջապես կրակ բացեցին: Նովոռոսիյսկից հրետանուց մեծ հարվածներ հասցրին նավերին եւ հակառակորդին ստիպեցին նահանջել:

Այսպես էլ ավարտվեց անգլոֆրանսիական հարձակումը: Գեներալ Դեբյուն զեկուցում էր Ծովակալ Սերեբրյակովին. «Այդ դաժան մարտի ժամանակ հակառակորդն իր հսկայական տրամաչափի զինամթերքով չկարողացավ ստիպել մեր 18 եւ 12 ֆունտանոց թնդանոթներին լռել ...»:

Դիմադրության հաջող ավարտի մասին լուրերը հասան մինչեւ Պետերբուրգ: Այդ ամենը մեծ տպավորություն թողեց ցարի վրա եւ նա հրամայեց մարտի մասնակիցներին պարգեւատրել մեկական ռուբլով, իսկ սպաներին եւ 23 զինվորների շնորհվեցին շքանշաններ:

1855թ. Սեւաստոպոլի անկումը վտանգի տակ դրեց Նովոռոսիյսկի եւ ողջ Սեւծովյան գծի գոյությունը: Ռազմական խորհուրդն` ի դեմս գեներալ-լեյտենանտ Խոմուտովի, փոխծովակալ Սերեբրյակովը, գեներալ լեյտենանտ Կոզլովսկին, գեներալ մայոր Լոբկոին, եւ գլխավոր շտաբի փոխգնդապետներ Ստիշինսկու եւ Դուրովի Անապայի եւ Նովոռոսիյսկի ամրությունները վերացնելու մասին որոշում ընդունեց:

Կովկասյան առանձին կորպուսի հրամանատար Մ.Ս. Վորոնցովը 1855թ. դեկտեմբերի 29-ի ռազմական նախարարին ուղղված նամակում գրում էր, որ 1856թ. հունվարի 1-ից Սեւծովյան ափային շտաբը պարզեցվում է, եւ փոխծովակալ Լ.Մ. Սերեբրյակովը կտեղափոխվի ծովային նախարարություն:

Այսպես էլ ավարտվեց Սերեբրյակովի երկարամյա եւ արգասաբեր գործունեությունը: 1856թ. Սերեբրյակովը դարձավ ծովակալ եւ Ծովակալության խորհրդի անդամ:

Լ.Մ. Սերեբրյակովը վախճանվեց 1862թ. Պետերբուրգում, նրան թաղեցին հայրենի քաղաքում` Կարասուբազարում, սակայն 1955թ. մայիսին Սերեբրյակովի աճյունը տեղափոխվեց Սեւաստոպոլի եղբայրական գերեզմանատուն եւ նրա մարմինը հանգրվանեց որդու` Մարկոսի աճյունի մոտ, ով հերոսաբար զոհվել էր 1862թ. Սեւաստոպոլի պաշտպանության ժամանակ:

Այսօր այդ հերոս-քաղաքի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կրում է ծովակալ Լազար Սերեբրյակովի անունը:


Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1147
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ (Ֆրունզիկ) ՄՈՒՇԵՂԻ Դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott