ԺԱՆՍԵՄ - ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԵՄԵՐՋՅԱՆ ՄԻՐԻՋԱՆԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Նկարիչ
Բնակավայրը` Ֆրանսիա
Հղումներ` www.jansem.net
hy.wikipedia.org

Նկարիչ:
ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2002):

Ծնվ. 09.03.1920թ., Սելեզ (Թուրքիա):
Մահ. 28.08.2013թ., Փարիզ, Ֆրանսիա:

1922-ին ընտանիքով հաստատվել է Սալոնիկում, 1931-ին՝ Փարիզում:

Սովորել է Մոնպառնասի «ազատ ակադեմիաներ»-ում (1934-36), ավարտել Փարիզի Դեկորատիվ արվեստների բարձրագույն դպրոցը (1939):

1944-ից ցուցադրվել է Անկախների սալոնում:

Ստեղծել է ազգային թեմայով կտավներ [«Հայուհին» (1946), «Հայկական հարսանիք» (1947), «Թաղում» (1951, ԺԱԹ, Երևան) և այլն]:

ԺԱՆՍԵՄի ինքնատիպ ռեալիստական կոմպոզիցիաները տոգորված են խոր մարդասիրությամբ [«Ընտանիք» (1953), «Շուկայում» (1954), «Ձկնավաճառներ» (1957), «Թափոր ջահերով» (1962) և այլն], նկարաշարերից են՝ «Վենետիկ» (1966), «Պար» (1970), «Ցլամարտ» (1972), «Դիմակահանդես» (1978), «Դիմակներ» (1982), «Թափոր » (1987), դիմանկարներից՝ «Դերասան Ա. Քուին» (1955), «Շառլ Ազնավուր» (1956) և այլն:

Ստեղծել է գունավոր ու միագույն վիմագրություններ, նկարազարդումներ (Սերվանտեսի, Բոդլերի և այլոց գրքերի):

ԺԱՆՍԵՄի կտավներին բնորոշ դեղնականաչ գունաշարը հաճախ զուգորդվում է կարմիր, զուտ կանաչ և նարնջագույն գունագծերով:
1956-ին ընտրվել է Երիտասարդ նկարիչների սալոնի նախագահ:

1973-ին, 2002-ին այցելել է Հայաստան, ՀԱՊ-ին է նվիրել բազմաթիվ գործեր, Ցեղասպանության թանգարան ինստիտուտում գործում է ԺԱՆՍԵՄի սալոնը, որտեղ ցուցադրվում է նրա «Ցեղասպանություն » շարքը:

Ունեցել է անհատական բազմաթիվ ցուցահանդեսներ՝ աշխարհի տարբեր քաղաքներում:

Արժանացել է «Կոմպարեզոն» (1958, Մեքսիկա), բիենալեի (1962, Բրյուգե), «Վահագն» համահայկական (2002) մրցանակներ,
Պարգևատրվել է

ՀՀ Ս. Մեսրոպ Սաշտոցի (2002),
Ֆրանսիայի Պատվո լեգեոնի (2003) շքանշաններ:

Գրակ.
Zahar М., Jansem, Geneve, P., 1964;
Marars P., Jansem, Monte Carlo, 1974;
Jansem. Dessins, P., 1982.

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2526
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԺԱՆՍԵՄ - ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԵՄԵՐՃՅՒԱՆ ՄԻՐԻՋԱՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135082374761761484_Jansem_1_001.jpg

    Նկարիչ: ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2002):

    ԺԱՆՍԵՄ  - ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԵՄԵՐՃՅՒԱՆ ՄԻՐԻՋԱՆԻ
  • ԺԱՆՍԵՄ - ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԵՄԵՐՃՅՒԱՆ ՄԻՐԻՋԱՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135082374763979038_Jansem_2_001.jpg

    Նկարիչ: ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2002):

    ԺԱՆՍԵՄ  - ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԵՄԵՐՃՅՒԱՆ ՄԻՐԻՋԱՆԻ
  • ԺԱՆՍԵՄ - ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԵՄԵՐՃՅՒԱՆ ՄԻՐԻՋԱՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135082374719026608_Jansem_3_001.jpg

    Նկարիչ: ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2002):

    ԺԱՆՍԵՄ  - ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԵՄԵՐՃՅՒԱՆ ՄԻՐԻՋԱՆԻ
  • ԺԱՆՍԵՄ - ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԵՄԵՐՃՅՒԱՆ ՄԻՐԻՋԱՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135082374718736182_Jansem_4_001.jpg

    Նկարիչ: ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2002):

    ԺԱՆՍԵՄ  - ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԵՄԵՐՃՅՒԱՆ ՄԻՐԻՋԱՆԻ
  • /image/?type=album&prefix=album&img_id=135082374721431265_Jansem_5_001.jpg

    Նկարիչ: ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2002):

  • ԺԱՆՍԵՄ - ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԵՄԵՐՃՅՒԱՆ ՄԻՐԻՋԱՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135082374733180036_Jansem_6_001.jpg

    Նկարիչ: ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2002):

    ԺԱՆՍԵՄ  - ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԵՄԵՐՃՅՒԱՆ ՄԻՐԻՋԱՆԻ
  • ԺԱՆՍԵՄ - ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԵՄԵՐՃՅՒԱՆ ՄԻՐԻՋԱՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135082374790766304_Jansem_7_001.jpg

    Նկարիչ: ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2002):

    ԺԱՆՍԵՄ  - ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԵՄԵՐՃՅՒԱՆ ՄԻՐԻՋԱՆԻ

Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott