TOVMA ARCRUNI / ԹՈՎՄԱ ԱՐԾՐՈՒՆԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Պատմաբան
Բնակավայրը` Հայաստան

IX-X դդ. պատմագիր, վարդապետ:

Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:

870-ական թթ. սկսել և X դ. սկզբին ավարտել է «Արծրունյաց տան պատմություն» երկը, որտեղ շարադրել է Արծրունիների նախարարական տոհմի պատմությունը՝ այն հարակցելով Հայաստանում ծավալված քաղաքական, կրոնական, մշակութային տեղաշարժերի հետ:
Երկը բաղկացած է եղել չորս դպրությունից (վերջին՝ Դ դպրությունը, չի պահպանվել): Ա դպրությունն ընդգրկում է մինչև V դ. տեղի ունեցած եղելությունները, Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու (301) հանգամանքները, Հայ եկեղեցու պատմությունը: Աշխատության Բ դպրությունն ընդգրկում է Հայոց Արշակունիների թագավորության անկմանը (428) հաջորդած իրադարձությունները՝ մինչև 850-ը: Գ դպրությունում խոսվում է արաբ զորավար Բուղայի 851-ի արշավանքի, Հայաստանում մահմեդական տարրի հաստատման և այլ հարցերի մասին: Կարևոր տեղեկություններ կան Հայաստանում ավատատիրական կարգերի զարգացման, տնտեսական պայմանների, ժողովրդի կենցաղի, հարկային հարաբերությունների, շինարարական աշխատանքների, հարևան երկրների պատմության մասին: Պատմությունն առաջին անգամ տպագրվել է 1852թ-ին Կ. Պոլսում, ապա թարգմանվել և հրատարակվել է ֆրանսերեն:

Երկեր.
Պատմություն Արծրունյաց տան, Ե., 1999:

Գրակ.
Նորայր Բյուզանդացի, Թովմա Արծրունի և Անանուն Արծրունի երկու այլեւայլ պատմագիրներ ևն, «Բազմավեպ», 1905,№ 5-10:
Աբեղյան Մ., Երկ., հ. 3, Ե., 1968:
Վարդանյան Վ., «Պատմութիւն տանն Արծրունեաց» երկում հիշատակված մի քանի տեղանունների մասին, ՊԲՀ, 1973, № 1:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1969
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ (Ֆրունզիկ) ՄՈՒՇԵՂԻ Դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott