EMIL ARTIN (Artinyan) / ԷՄԻԼ ԱՐՏԻՆ (Արտինյան)

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գիտնական
Բնակավայրը` ԱՄՆ

20-րդ դարի առաջատար հայազգի մաթեմատիկոս, Էմմի Նյոթերի հետ միասին համարվաում է ժամանակակից հանրահաշվի հիմնադիր:

գերմ. Emil Artin

Ծնվ. 03.03.1898թ. Վիեննայում:
Մահ. 20.12.1962թ. Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն:

20-րդ դարի առաջատար հայազգի մաթեմատիկոս,

Էմմի Նյոթերի հետ միասին համարվում է ժամանակակից հանրահաշվի հիմնադիրը:

Մեծացել է Ռայենբերգում, ներկայիս Լիբերեց՝ Չեխիա:

Ապագա մաթեմատիկոսի հայրը՝ Էմիլ Արտինը՝ արվեստի իրերի վաճառակն էր(մահ. 1906թ.), իսկ մայրը՝ Էմմա Լաուրա-Արտինը՝ օպերայի երգչուհի էր:

Իր ազգանոքունը Էմիլ Արտինը ժառանգել է հայազգի պապից, որը խալիների վաճռական էր: Նա գաղթել էր Վիեննա 19-րդ դարավերջին:

Արտինի որդու՝ Մայքըլի խոսքերով Արտին ազգանունը ծագում է հայկական Արտինյան ազգանունից, որը կարճատել են Գերմանիայում և ԱՄՆ-ում:

1916թ. Էմիլը ընդունվում է Վիեննայի համալսարան, որտեղ սովորել է ընդամենը մեկ սեմեստր, ինչից հետո զորակոչվել է բանակ:

Ապա շարունակում է ուսումը Լեյպցիգի համալսարանում:

Համալսարանն ավարտելուց հետո դասավանդել է գերմանիաի մի շարք համալսարաններում, հատկապես Համբուրգի համալսարանում:

1929թ-ին ամուսնանում է իր ուսանողուհու հետ՝ Natalie (Natascha) Jasny, որին ծնողները դուրս էին բերել Ռուսաստանից՝ հեղափոխության օրերին:

Նատալիան ազգությամբ հրեա էր և նացիստների կողմից հակահրեական օրենքների ընդունումից հետո Արտինը 1937թ-ին հեռացվում է Համբուրգի համալսարանից, ինչի պատճառով ստիպված է լինում գաղթել ԱՄՆ:

Այստեղ նա աշխատում է Իդիանայի (1938—1946) և Փենսիլվանիայի (1946—1958) համալսարաններում, ապա կրկին վերադառնում Համբուրգ:

Արտինը բազմաթիվ մաթեմատիկական աշխատությունների հեղինակ է, որոնցից են G ֆունկցիայի ակսեոմետրի սահմանումը, պրոեկտվող երկրաչափությունը կամ կորերի թեորեմը՝ կապված տոպոլոգիայի հետ,սակայն նրա գլխավոր հետաքրքությունը շարունակել է մնալ հանարահաշիվը:

Է. Նյոթերի հետ համատեղ Արտինը ստեղծել է ժամանակակից հանրահաշիվը:
Նրա աշխատությունները կազմում եմ հանահայտ Վան դեռ Վերդենի «ժամանակակից հանրահաշվի» հիմնական մասը(ներկայումս՝ պարզապես «հանրահաշիվ»)
:

Հատկապես կարևոր է նրա ներդրումը դաշտերի տեսության մեջ, որտեղ Օ. Շրայերի հետ միասին նա ստեղծել է իրական դաշտերի թեորեմը, որից հետո լուծել Հիլբերտի հանրահայտ՝ 17-րդ պրոբլեմը:

Պակաս կարևոր չեն նրա աշխատանքները հանրահաշվական թվերի թեորեմում՝ գլխավորապես դաշտերի դասկարգման թեորեմում, որտեղ նա կիրառել է Հալուայի կոգոմոլոգիայի ապպարատը:

Ձևակերպել է փոխադարձության օրենքը
:

Արտինի աշակերտներից են եղել Սերժ Լենգը և Ջոն Թէյթը:

Արտինի որդին՝ Մայքըլ Արտինը ևս հայտնի մաթեմատիկոս է:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2167
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԷՄԻԼ ԱՐԹԻՆ (Արթինյան)

    /image/?type=album&prefix=album&img_id=133759384826453214_EmilArtin.jpg

    20-րդ դարի առաջատար հայազգի մաթեմատիկոս

    ԷՄԻԼ ԱՐԹԻՆ (Արթինյան)
  • ԷՄԻԼ ԱՐԹԻՆ (Արթինյան)

    /image/?type=album&prefix=album&img_id=133759405235504700_EMIL1.jpg

    20-րդ դարի առաջատար հայազգի մաթեմատիկոս

    ԷՄԻԼ ԱՐԹԻՆ (Արթինյան)
  • ԷՄԻԼ ԱՐԹԻՆ (Արթինյան)

    /image/?type=album&prefix=album&img_id=133759405243010820_Artin_2.jpeg

    20-րդ դարի առաջատար հայազգի մաթեմատիկոս

    ԷՄԻԼ ԱՐԹԻՆ (Արթինյան)
  • ԷՄԻԼ ԱՐԹԻՆ (Արթինյան)

    /image/?type=album&prefix=album&img_id=133759405297156227_ARTIN1.jpg

    20-րդ դարի առաջատար հայազգի մաթեմատիկոս

    ԷՄԻԼ ԱՐԹԻՆ (Արթինյան)
  • ԷՄԻԼ ԱՐՏԻՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=133759619832224114_ARTIN11.jpg

    կնոջ՝ Նատալիայի հետ

    ԷՄԻԼ ԱՐՏԻՆ
  • ԷՄԻԼ ԱՐՏԻՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=133759619815911104_ARTIN12.jpg

    կնոջ՝ Նատալիայի հետ

    ԷՄԻԼ ԱՐՏԻՆ

Առընչվող նյութեր
© "5165m" studio
top
top
font
color
bott