ԷԴՈՒԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Կոմպոզիտոր
Բնակավայրը` Վրաստան

Էդուարդ Միքայելի Միրզոյան

Ծնվ.Մայիսի 12, 1921, Գորի, Վրաստան
Մահ. Հոկտեմբերի 5, 2012, Երևան

Հայ կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժո­ղովր­դա­կան ար­տիստ, մշակութային, հասարակական գործիչ։

Էդ­վարդ Միր­զո­յա­նի հայ­րացուն՝ ՀԽՍՀ ար­վես­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Մի­քա­յել Միր­զոյա­նը (1888 թ., Թիֆ­լիս – 1958 թ., Երև­ան), կոմ­պո­զի­տոր, խմբա­վար, ման­կա­վարժ էր։ 1908-ին ավար­տել է Թիֆ­լի­սի Ներ­սի­սյան դպրո­ցը, 1921-ին՝ կոն­սեր­վա­տո­րի­ան։ Գրել է հիմ­նա­կա­նում կա­մե­րա­յին գոր­ծեր, խմբեր­գեր, ռո­մանս­ներ, ման­կա­կան օպե­րա­յին պատ­կեր­ներ, եր­գեր («Տո­նա­ծառ ջան, տո­նա­ծառ», «Ծի­տի­կի եր­գը» և այլն)։

Էդ­վարդ Միր­զո­յա­նը 1941 թ-ին ավար­տել է Երև­ա­նի կոն­սեր­վա­տո­րի­ա­յի ստեղ­ծա­գոր­ծա­կան բա­ժի­նը (Վ. Տալյանի ստեղծագործական դասարան), 1946–48 թթ-ին կա­տա­րե­լա­գործ­վել Մոսկվայի Հայ մշա­կույ­թի տան երաժշ­տա­կան ստու­դի­ա­յում։ 1948 թ-ից դա­սա­վան­դել է Երև­ա­նի կոն­սեր­վա­տո­րի­ա­յում (1965 թ-ից՝ պրո­ֆե­սոր)։ Միր­զո­յա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում առանձ­նա­նում են Ավե­տիք Իսա­հա­կյա­նի և Եղի­շե Չա­րեն­ցի խոս­քե­րով գրած ռո­մանս­նե­րը («Ասում են, թե...», «Երազ տե­սա» և այլն), «Հայ­րե­նիքն է կան­չում» խմբեր­գը։ Ընդգծ­ված դի­նա­մի­կա­յով աչ­քի են ընկ­նում նրա «Սիմ­ֆո­նիկ պա­րեր», «Տո­նա­կան նա­խեր­գանք», «Ինտ­րո­դուկ­ցիա և Անընդ­հատ շար­ժում» (ջու­թա­կի և նվա­գախմ­բի հա­մար) գոր­ծե­րը։ Կոմ­պո­զի­տո­րի Լա­րա­յին կվար­տե­տը հայ կա­մե­րա­յին երաժշ­տու­թյան ու­շա­գրավ եր­կե­րից է։ Հայ­րե­նա­սի­րա­կան շնչով են տո­գոր­ված «Հա­յաս­տան», «Տո­նա­կան» և այլ կան­տատ­ներ։ Հայ­կա­կան սիմ­ֆո­նիկ երաժշ­տու­թյան նվա­ճում­նե­րից են Թավ­ջու­թա­կի և դաշնամուրի սո­նա­տը, Սիմ­ֆո­նի­ան՝ լա­րա­յին նվա­գա­խմբի և լի­տավր­նե­րի հա­մար։ Գրել է նաև «Ալ­բոմ թոռ­նի­կիս հա­մար» («Առա­վոտ», «Մա­րի­ամ» և այլն), Պո­եմ՝ դաշ­նա­մու­րի, Պո­եմ-էպի­տա­ֆիա՝ կա­մե­րա­յին նվա­գախմ­բի հա­մար, և այլ գոր­ծեր։ Միր­զո­յա­նը գրել է նաև կինո­երաժշտու­թյուն (գե­ղար­վես­տա­կան՝ «Փլու­զում», 1959 թ., «Քա­ոս», 1974 թ., «Հեղ­կո­մի նա­խա­գա­հը», 1977 թ., «Աք­սո­րա­կան դ 011», 1979 թ., «Խաչ­մե­րու­կի դե­ղա­տու­նը», 1988 թ., վա­վե­րագ­րա­կան՝ «Այ­սօր արև­ոտ օր է», 1975 թ., բո­լո­րը՝ Հայ­ֆիլմ)։ Միրզոյանի աշա­կերտ­նե­րից են կոմ­պո­զի­տոր­ներ Ջի­վան Տեր-Թա­դև­ո­սյա­նը, Կոնս­տան­տին Օր­բե­լյա­նը, Ավետ Տեր­տե­րյա­նը, Խա­չա­տուր Ավե­տի­սյա­նը, Ռո­բերտ Ամիր­խա­նյա­նը և ու­րիշ­ներ։ 1956–91 թթ-ին եղել է Հա­յաս­տա­նի կոմ­պո­զի­տոր­նե­րի մի­ու­թյան վար­չու­թյան (1994 թ-ից՝ պատ­վա­վոր), 1977 թ-ից՝ Հա­յաս­տա­նի խա­ղա­ղու­թյան հիմ­նադ­րա­մի (2009 թ-ից՝ պատ­վա­վոր) նա­խա­գահ։

Ստեղծագործությունները

Ասում են թե... ռոմանս Ավետիք Իսահակյանի խոսքերով 1939թ.
Երազ տեսա ռոմանս 1941թ.
Հայրենիքն է կանչում խմբերգ1941 թ.
Սիմֆոնիկ պարեր 1947 թ.
Տոնական նախերգանք 1947 թ.
Լարային կվարտետ 1947 թ.
Սիմֆոնիա լարային նվագախմբի և լիտավրների համար 1962թ.

Կինոֆիլմերի երաժշտություն

Երբ քեզ հետ են ընկերներդ 1959 թ.
Այսօր արևոտ օր է 1971 թ.
Հեղկոմի նախագահը 1977 թ.
Աքսորական N 011 1978 թ.

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1313
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ (Ֆրունզիկ) ՄՈՒՇԵՂԻ Դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott