ERVAND OTYAN XACHIKI / ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆ ԽԱՉԻԿԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գրող
Բնակավայրը` Թուրքիա

Գրող-երգիծաբան, լրագրող, հրապարակագիր:

Ծնվ. 19.09.1869թ., Կ. Պոլիս:
Մահ. 03.10.1926թ., Կահիրե, թաղված է Մարմինա գերեզմանատանը:

Օտյան գերդաստանից:

Սովորել Է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանում:

Մամուլում տպագրվել Է 1887-ից:

Ա. Փ. Արփիարյանի հրավերով ստանձնել է «Հայրենիք» օրաթերթի օգնական-խմբագրի (1892-95), ապա՝ խմբագրի (1896) պաշտոնը:

Եղել Է թուրքական իշխանությունների համար «անբարեհույս անձանց» ցուցակում:

1896-ի օգոստոսին գաղտնի հեռացել Է Կ. Պոլսից:

Երիտթուրքական հեղափոխությունից (1908) հետո վերադարձել Է:

Մեծ եղեռնի ժամանակ աքսորվել Է Դեյր Էգ Զոր:

Հրաշքով փրկվելով՝ 1918-ին կրկին վերադարձել Է Կ. Պոլիս,
1922-ին տեղափոխվել Բուխարեստ,
1924-ին՝ Տրիպոլի (Լիբանան),
1925-ին՝ Կահիրե:

Հրատարակել Է մի շարք երգիծական պարբերականներ (Ալեքսանդրիայում՝ «Ազատ խոսք», 1901-08, «Ազատ բեմ», 1903-06, «Կրակ», 1905, Կ. Պոլսում՝ «Կառափնատ», 1910, «Սև կատու», 1912, «Մանանա», 1913-14, «Իգնատ աղա», 1919-20, «Երգիծական տարեցույց», 1921-22):

Հայ դասական արձակում նոր և ծանրակշիռ ներդրում են ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆի ֆելիետոնները, պամֆլետները, «Յեղափոխութեան մակաբոյծները» (1898-99) շարքի պատմվածքները, «ճուղուպրիստ եւ ընկ.» (1910), «Պատերազմ եւ խաղաղութիւն» (1911) վիպակները, «Պրոպագանդիստը» (1901) և եռամաս «Ընկեր Բ. Փանջունի» («Առաքելութիւնը մը ի Շապլուար», 1911, «Ընկեր Բ. Փանջունի ի Վասպուրական» և «հմ աշխարհայեացքները», 1914, «Ընկեր Բ. Փանջունի տարագրութեան մեջ», 1923) երգիծավեպերը:

Ծաղրել ու ձաղկել Է ազգային այն գործիչներին, ովքեր, հեղափոխականություն խաղալով, ձևանում են հայրենասեր, իսկ իրականում ոտնահարում, արատավորում են սուրբ գաղափարները:

ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆտ մեծապես նպաստել է հայ սոցիալական երգիծանքի զարգացմանը:

«Վաշխառուն» (1893), «Կաղանդի վիպակ» (1895), «Բարի դահիճը» (1899), «Համբարձում աղա» (1904), «Ոսկեմոլը» (1905) և այլ պատմվածքներում, «Ազգային բարերարը » (1905), «Միքեի սիրարկածը» (1906), «Վաճառականի մը նամակները կամ Կատարեալ մարդ ըլլալու արուեստը» (1914) վիպակներում, «Միջնորդ տէր պապան» (1895-1920), «Գործի մարդիկ» (1900-01), «Ընտանիք, պատիւ, բարոյական » (1910), «Ես դրսեցի չեմ առներ» (1913), «Թաղականին կնիկը» (1915) վեպերում ծաղրի է ենթարկել հասարակության սոցիալ-բարոյական, ընտանեկան, կենցաղ, արատները:

ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆի «Ապտիւլ Համիտ եւ Շերլօք Հոլմս» (1911) և «Սալիհա հանըմ կամ Բանակը բռնաւորին դէմ» (1912) պատմաարկածային վեպերը պատկերում են համիդյան բռնատիրության դեմ մղվող պայքարը:

Ճանաչողական և գեղարվեստալամ արժանիքներ ունեն նաև ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆի «թերթոնային» վեպերը և վեպ-ժամանակագրությունները:

Հայապահպանության երաշխիքը համարել է հայրենադարձությունը:

Հեղինակ է նաև զավեշտների, կատակերգությունների, հուշագրությունների, երգիծական դիմանկարների:

Թարգմանել է Լ. Տոլստոյի «Յարութիւն » (1910) և «Աննա Կարենինա» (1911) վեպերը, է. Զոլայի, Ֆ. Դոստոևսկու, Մ. Գորկու, Մ. Տվենի և այլոց ստեղծագործություններից:

Երկեր.
Երկ. ժող., Ե.., 1935:
Երկ. ժող., հ. 1-6, Ե., 1960-63:
Ըեւո. երկ., Ե., 1988:
Ընկ. Բ. Փանջունի, Ե ., 1989:
Նամակներ, Ե., 1999: Վերնատունէն, Ե., 1999:
Հայ Տիասգորան, Ե., 1999:

Թիվ 17 խաֆիեն (ժամանակակից պատմական վեպ), գիրք 1-3, Ե., 2000-01:
Անիծեալ տարիներ 1914-1919, անձնական յիշատակներ, Ե., 2004:

Գրակ.
Մակարյան Ա., Երվանդ Օտյան, Ե., 1965:
Նույնի , Երվանդ Օտյանի կյանքը և հրապարակախոսական գործունեությունը, Ե., 1977:
Մանուկյան Ս., Երվանդ Օտյան: Կյանքը, հրապարակախոսությունը, գեղարվեստական վաստակը, Ե., 1997:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4319
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ (Ֆրունզիկ) ՄՈՒՇԵՂԻ Դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott