EXISHE TADEVOSYAN MARTIROSI / ԵՂԻՇԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՄԱՐՏԻՐՈՍԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Նկարիչ
Բնակավայրը` Հայաստան
Հղումներ` www.encyclopedia.am

Նկարիչ:
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935):
Վրաստանի գեղարվեստական ակադեմիայի հիմնադիրներից (1923) և առաջին պրոֆեսորներից:

Ծնվ. 12.09.1870թ., Վաղարշապատ:
Մահ. 22.01.1936թ., Թբիլիսի, թաղված է Երևանում:

Սովորել է Թիֆլիսի Տեր-Հւսկոբյան պանսիոնում (1879-81), Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1881-85), գեղարվեստի, քանդակագարծության և ճարտարապետության ուսումնարանում (1885-1894):

1894-95-ին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա Մոսկվայում մասնակցել ցուցահանդեսների:
1901-ից բնակվել է Թիֆլիսում:
1916-ին աջակցել է Հայ արվեստագետների միության ստեղծմանը, ընտրվել նախագահ:
Ցուցահանդեսներ է կազմակերպել Երևանում (1919, 1921), գործակցել Թիֆլիսի Հայարտանը:

Լինելով հիմնականում երփնագրող՝ ԵՂԻՇԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆի տաղանդը դրսևորվել է նաև գրաֆիկայի, կիրառական արվեստի, խճանկարի, մանրաքանդակի բնագավառներում, հեղինակ է թատերական ձևավորումների (Սոֆոկլեսի «Անտիգոնե», 1907, Սեն Սանսի «Սամսոն և Դալիլա», 1927 ևն):

ԵՂԻՇԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆի գործերն աչքի են ընկնում խոր գունազգացողությամբ, ամուր գծանկարով, դաս. ավանդույթներով («Ռ. Աուրենյանցի դիմանկարը», 1891 ևն):

1900-ական թթ. սկզբին ԵՂԻՇԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆն առաջինն է կիրառել իմպրեսիոնիզմին հատուկ գունային և լուսաօդային միջոցներ («Գետաբերան. Պուլդյու», 1902, «Հանճարը և ամբոխը», 1909):

Նա նախընտրել է աշխարհի իրապաշտական ճանաչողությունը, չսահմանափակվելով սոսկ տպավորությունների վերարտադրությամբ՝ երբեմն հարել սիմվոլիստ, մտայնությանը («Իմ անուրջներից մեկը», 1905 ևն):

Արժեքավոր են թարմաշունչ ու քնարական բնապատկերները («Արագած», 1917, «Արարատ», 1934), ինչպես և բազմաթիվ էտյուդները:

Դիմանկարչության բնագավառում դրսևորված վարպետությանն ավելի ուշ գումարվել է հոգեբանական խորությունը («Ա. Շիրվանզադե», 1929, «Հ. Թումանյւսն», 1933, «Ինքնանկար», 1933):

Թեմատիկ դիմապատկերի նշանավոր գործ է ԵՂԻՇԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆի վերջին կտավը՝ «Կոմիտասը» (1935):

Մի շարք գործերում նա վերարտադրել է հայկական կոտորածների ու պանդխտության հետ կապված դրվագներ («Դեպի պանդխտություն», 1895, «Կեսօրյա ճաշ», 1896), անդրադարձել իր ժողովրդի վաղ անցյալին («Հոգեհաց. Արտաշեսի մահը», 1910, «Տորք Անգեղ», 1910, «Արշակ և Փառանձեմ», 1921), երբեմն հարել հայ հին որմնանկարչության ու կիրառական արվեստի ավանդույթներին («Ջան գյուլում», 1907, «Ասլան աղա», 1912):

Մինչև 1920-ական թթ. դիմել է նաև կրոնական սյուժեների («Սիսարայի մահը», 1893, «Քարոզ ուղղադավաններին », 1896, «Տիրամայր», 1917):

Ուշագրավ են ԵՂԻՇԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆի «Հանճարը և ամբոխը» (1909), «Քրիստոսը և փարիսեցիները» (1919) գործերը:

ԵՂԻՇԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆի գործերից պահվում են ՀԱՊ-ում (նաև Էջմիածնի մասնաճյուղում), ԳԱԹ-ում, Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում (Մոսկվա), Վ.Դ. Պոլենովի թանգարանում (Պոլենովո, ՌԴ Տուլայի մարգ):

Գրակ.
Դրամբյան Ռ. Գ., Եղիշե Թադևոսյան, Ե., 1955:
Եղիշե Թադևոսյան (ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի կատալոգ), Ե., [ա.թ.]:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3575
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԵՂԻՇԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՄԱՐՏԻՐՈՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135559975476218075_4.jpg

    Նկարիչ:

    ԵՂԻՇԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՄԱՐՏԻՐՈՍԻ

© "5165m" studio
top
top
font
color
bott