EGOR (GEVORG) XUBOV MELIQSEDEKI / ԵԳՈՐ (ԳԵՎՈՐԳ) ԽՈՒԲՈՎ ՄԵԼԻՔՍԵԴԵԿԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Ազգային-ազատագրական շարժման գործիչ
Բնակավայրը` Հայաստան

Հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ,
մանկավարժ, պատմագիր, բանասեր, բանաստեղծ:

Ծնվ. 1762թ., Երևան:
Մահ. 1833թ-ից հետո, ք. Ղզլար (Դաղստան):

Սերում է միջնադարի Խաղբակյան-Պռոշյան իշխանական տոհմից:
1769-ից սովորել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում՝ հորեղբոր՝ Սիմեոն Ա Երևանցու հսկողությամբ:

Ավարտելուց հետո դպիրի աստիճանով պաշտոնավարել է (մինչև 1803-ը) վանքում, միաժամանակ զբաղվել ուսուցչությամբ:
1780-ական թթ-ից մասնակցել է պարսկական և թուրքական բռնակալների դեմ պայքարին:
Հայերի ազատագրության ռուսական կողմնորոշման ջատագով էր:
1805-ին Մոզդոկում ռուսահայ թեմի առաջնորդ արք. Եփրեմ Ձորագեղցուն է հանձնել Ոուսաստանի հովանու տակ անցնելու հայերի խնդրագիրը:
Մոզդոկում գրել է «1778-1809 թթ. Հայաստանի արժանահիշատակ անցքերի նկարագրությունը» աշխատությունը (1811-ին ռուս. թրգմ. հրատարակվել է Ս. Պետերբուրգում), որի համար Ալեքսանդր I կայսրի հրամանագրով ԵԳՈՐ ԽՈՒԲՈՎին շնորհվել է ադամանդե մատանի: Ավելի ուշ ճանաչվել է նաև նրա տոհմական ծագումը, տրվել է ազնվականի տիտղոս:
1814-ից դասավանդել է Ղզլարի հայկական դպրոցում,
1828-33-ին՝ Աստրախանի հոգևոր ճեմարանում:
ԵԳՈՐ ԽՈՒԲՈՎը կազմել է պատմագր. «Գաւազանագիրք...» հավաքածուն (երկու խմբագրությամբ պահպանվում է Մատենադարանում, ձեռ. № 3755, 10139):

ԵԳՈՐ ԽՈՒԲՈՎը հաջորդականությամբ շարադրել է հայ ավատ. տների տոհմաբանությունը, թվարկել մինչև 1814-ը եղած հայ մատենագիրներին, լուսաբանել օտար նվաճողների դեմ Սյունիքում ու Արցախում հայ ժողովրդի՝ շուրջ 15-ամյա զինված պայքարը: Գրել է նաև «Երգարան» բանաստեղծությունների ժող. (Սատենադարան, ձեռ. № 491):

Գրակ.
Մելիքսեթ-Բեկ Լ., Գևորգ Մելքիսեդեկյան Խուբով, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ հաս. գիտ.», 1950, № 1-2:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1093
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ (Ֆրունզիկ) ՄՈՒՇԵՂԻ Դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott