DAVIT ANHAXT / ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Փիլիսոփա
Բնակավայրը` Հայաստան

Նույն ինքը՝ Դավիթ Ներգինացի, Դավիթ Արմենիոս

Փիլիսոփա, տրամաբան, նորպլատոնականության ալեքսանդրյան դպրոցի ներկայացուցիչ:

Ծնվ. մոտ 475թ., գ. Ներգին (Տարոնի գավառ):
Մահ. VI դ. կես, Հաղպատ:
Սովորել, ապա երկար տարիներ դասավանդել է Օլիմպիոդորոս Կրտսերի փիլիսոփայական դպրոցում (Ալեքսանդրիս: «Անհաղթ» պատվանունը ստացել է հրապարակային փիլիսոփայական վեճերում տարած հաղթանակների համար:
Ծեր տարիքում վերադարձել է հայրենիք, գլխավորել հունաբան դպրոցը, վճռական դեր խաղացել հայ աշխարհիկ փիլիսոփայության պրոբլեմատիկայի և տերմինաբանության ձևավորման բնագավառում:
Իր գործունեությամբ հարուցել է պահպանողական կղերի դժգոհությունը, հալածվել է, հեռացել Հաղպատ:
Հետագայում եկեղեցին, գնահատելով նրա ծառայությունները, դասել է սրբերի շարքը, աճյունը տեղափոխել և ամփոփել Մշո Առաքելոց վանքում:
Նրան են պատկանում «Սահմանք իմաստասիրութեան», «Վերլուծութիւն «Ներածութեանն» Պորփիւրի», «Մեկնաբանութիւն «Ստորոգութեանցն » Արիստոտելի» և «Մեկնութիւն ի «Վերլուծականն» Արիստոտելի» երկերը:
ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹը քննադատել է ագնոստիցիզմը և սկեպտիցիզմը, ապացուցել աշխարհի ճանաչելիության հնարավորությունը և անհրաժեշտությունը, հաստատել փիլիսոփայության գոյության իրավունքը և այդ կապակցությամբ առաջադրել փիլիսոփայության վեց սահմանումներ, որոնք վերցրել է Պյութագորասից, Պլատոնից և Արիստոտելից:
Փիլիսոփայության հիմնական հարցը լուծել է օբյեկտիվ իդեալիզմի դիրքերից, պաշտպանել Աստծու, որպես ամեն ինչի պատճառի և արարչի, գոյության տիեզերաբանական ապացուցման սկզբունքը:
Աստված անճանաչելի է, սակայն Աստծուն կարելի է մոտենալ՝ ճանաչելով նրա արարած բնությունը:
ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹի իմացաբանությունը շեշտված մատերիալիստական բնույթի է: Ճանաչողության գործընթացը, ըստ նրա, ունի զգայական ու բանական ձևեր և զգացության, երևակայության, կարծիքի, դատողականության ու բանականության աստիճաններ, առաջին չորս աստիճանները փորձի, արվեստի և գիտության հիմքն են, իսկ բանականությունը՝ փիլիսոփայության, այն ճանաչում է իրերի մեջ ընդհանուրը և անփոփոխը, նրանց էությունը:
Առաջադրելով գիտությունների դասակարգման հարցը՝ նա կենտրոնում դրել է «արվեստների արվեստը և գիտությունների գիտությունը»՝ փիլիսոփայությունը:
Գիտությունների ստորին՝ նախապատրաստական աստիճանում զետեղել է քերականությունը, ճարտասանությունը և տրամաբանությունը կամ դիալեկտիկան, վերջինս իր զարգացման բարձր մակարդակում տեսական և գործնական փիլիսոփայության հետ կազմում է բուն փիլիսոփայության մասը:
Տեսական փիլիսոփայության մասերն են բնագիտությունը կամ ֆիզիկան, մաթեմատիկան և աստվածաբանությունը կամ մետաֆիզիկան:
Գործնական փիլիսոփայության մասերն են բարոյագիտությունը, տնտեսագիտությունը և քաղաքականությունը:
Գիտությունների «անհաղթյան» դասակարգումը նպաստել է գիտության տարբեր ճյուղերի ինքնորոշմանը և դարձել միջնադարյան կրթության հիմքը:
Մարդու իդեալը, ըստ ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹի, կատարյալ փիլիսոփան է, նա նման է Աստծուն և օգնում է ուրիշներին՝ նմանվելու Աստծուն:
Փիլիսոփայությանը տվել է ընդգծված բարոյագիտական ուղղվածություն, մեծ տեղ հատկացրել մարդու հիմնախնդրի քննարկմանը:
ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹը տրամաբանական գիտության հիմնադիրն է Հայաստանում, որը նա դիտել է որպես փիլիսոփայության մաս և գործիք, հիմնական կորիզը համարել ապացուցման դեդուկտիվ եղանակների, հավաքաբանության (սիլլոգիզմ) մասին ուսմունքը:
Տրամաբանական կատեգորիաների և գործողությունների ծագումը բացատրում է որպես մարդկանց գործնական կարիքների ծնունդ:
Ունիվերսալիաների հիմնահարցը լուծել է չափավոր ռեալիզմի դիրքերից (այդ ձևը հետագայում ընդունել են Իբն Սինան, Թովմա Աքվինացին և ուրիշներ):
ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹի փիլիսոփայությունը սկզբնավորել է հայկական արիստոտելականությունը, նրանով է ավարտվում հայ փիլիսոփայական գիտության ձևավորումը, բարերար ազդեցություն է ունեցել փիլիսոփայության նոր հոսանքների կազմավորման վրա:
ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹի հայացքների նկատելի ազդեցությունն են կրել Անանիա Շիրակացին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Հովհաննես Սարկավագը, Վահրամ Րաբունին, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Սիմեոն Ջուղայեցին, Սիմեոն Ա Երևանցին և ուրիշենր:
Թարգմանվել է վրացերեն, նպաստել վրացական փիլիսոփայության աշխարհիկ ուղղության ձևավորմանը:
Շնորհիվ հունարեն բնագրերի, նրա երկերի ազդեցությունը նկատելի է միջնադարի իրանական, արաբական և հատկապես բյուզանդական փիլիսոփայական մտքի վրա:
1820-ական թթ. սկսած՝ հայ և այլազգի անվանի շատ գիտնականներ բազմիցս իրականացրել են ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹի երկերի հրատարակումը և դրանց պատմաբանասիրական ուսումնասիրությունը:
1980-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ նշվել է ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹի ծննդյան 1500-ամյակը:
Երևանում ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹի անունով կոչվել են փողոց և հրապարակ, որտեղ կանգնեցվել է նրա հուշարձանը:
Երկեր.
Մատենագրութիւնք, Վետ., 1932:
Սահմանք իմաստասիրութեան: Համահավաք քննական բնագիրը Ա ռուս, թարգմ. Ս. Արևշատյանի, Ե., 1960:
Մեկնութիւն ի Վերլուծականն Արիստոտելի: Համահավաք քննական բնագիրը և ռուս. թրգմ. Ս. Արևշատյանի, Ե., 1967:
Դավիթ Անհաղթ: Մատենագիտական ցանկ, Ե., 1980:
Գրակ.
Արեվշատյան Ս. Ա., Դավիթ Անհաղթը Հին Հայաստանի ականավոր փիլիսոփա, Ե., 1980: Բրուտյան Գ. Ա., Դավիթ Անհաղթի ուսմունքը տիամաբանության մասին, Ե., 1980:
Դավիթ Անհաղթը՝ Հին Հայաստանի մեծ Փիլիսոփան (ժող.), Ե., 1983:
Чалоян В. К., Философия Давида Непобедимого, Е., 1946;
Аревшатян С. С., Формирование философской науки в Древней Армении (V -VI вв.), Е., 1973; Философия Давида Непобедимого (сб.), М., 1984.

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 9201
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ (Ֆրունզիկ) ՄՈՒՇԵՂԻ Դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott