GRIGOR SKEVRACI (Lambronaci) / ԳՐԻԳՈՐ ՍԿԵՎՌԱՑԻ (Լամբրոնացի)
Ծնվ. մոտ 1160/1170-ական թթ., Կիլիկիայի Լամբրոն ամրոց:
Մահ. մոտ 1230-ական թթ.:
Բանաստեղծ, մատենագիր, շարականագիր, մեկնիչ: 
Սովորել է Կիլիկիայի վանական դպրոցներում: 
Եղել է Սկևռա վանքի ուսուցիչ և վանահայր, 
Ներսես Լամբրոնացու աշակերտն ու մտերիմը, 
Լևոն Բ թագավորի թարգմանիչը, խորհրդատուն ու խոստովանահայրը: 
Թագավորի առաջարկությամբ հունարենիից հայերեն է թարգմանել Նիկիայի արքեպիսկոպոս Հովհաննեսի Թուղթը (1203)՝ ուղղված Զաքարիա Ա Ձագեցի կաթողիկոսին: 
ԳՐԻԳՈՐ ՍԿԵՎՌԱՑԻn գրել է ներբողներ («Բան գովեստի պատմագրաբար յաղագս ծննդեան, քաղաքավարութեան եւ վերափոխման ամենասուրբ կուսին, ասացեալ ի Գրիգորէ Մենաւորէք», «Ներբողեան ի սուրբն Լամբրոնացի»), ճառեր («Պատմութիւն վարուց սրբոյն Գրիգորի Լուսաւորչի», «Վպրք Գրիգորի Նարեկացւոյ»): 
Արժեքավոր են «ճառն ի Յարութիւն Քրիստոսի» և Եսայի մարգարեի «Տէր ո՞հաւատաց» խոսքի էությանն ու մեկնաբանությանը նվիրված ճառերը: 
«Արեգականն արդարութեան» սկզբնատողով, հայերեն այբբենական կարգով գրված շարականում անդրադարձել է Հովհաննես Մկրտչի ծննդին, կյանքին և գործունեությանը: 
ԳՐԻԳՈՐ ՍԿԵՎՌԱՑուն է վերագրվել Ավագրի «Լուսաւոր պատերազմ» երկի մեկնաբանությունը: 
Ներսես Լամբրոնացու հանձնարարությամբ կատարել է Սաղմոսների մեկնության հայերեն թարգմանություն: 
ԳՐԻԳՈՐ ՍԿԵՎՌԱՑԻն նպաստել է հայկական երաժշտաբանաստեղծական մասնագիտացված արվեստի զարգացմանը: 
Երկեր. 
Գիրք աղօթից, ԿՊ, 1742: 
Ներբողեան ի սուրբն Ներսէս Լամբրոնացի, տես Սոփերք հայկականք, հ. 15, Վնտ., 1854:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
	
	
 





				  
	
		
		
		
		
		
           	 	 
           	 	 
           	 
 Arian AMU