GRIGOR XLATECI / ԳՐԻԳՈՐ ԽԼԱԹԵՑԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Մատենագիր
Բնակավայրը` Հայաստան

Հայտնի է նաև Ծերենց Բզնունեցի

Ծնվ. 1349թ., ք. Խլաթ (Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառ):
Մահ. 27.05.1425թ., Ցիպնավանք:

Մատենագիր, բանաստեղծ, մանկավարժ, երաժիշտ, հասարակական գործիչ:

Սովորել է Ցիպնավանքի Վարդան ճգնավորի դպրոցում (1361-67), Որոտնավանքի (Սյունիք) համալսարանում (1378-86):
1367-77-ին զբաղվել է քարոզչությամբ, ապա 1388-ից դասավանդել Խառաբաստավանքում (Քաջբերունիք), Սալնապատում,
1408-ից՝ Մեծոփավանքում (1410-ին՝ րաբունապետ):
Կարճ ժամանակ անց առանձնացել է Ցիպնավանքում և շարունակել գրական, մանկավարժական, գրչական գործունեությունը:
Ընդօրինակել է ձեռագրեր, կազմել ու խմբագրել ժողովածուներ, շարադրել երկեր, վարքեր, մեկնություններ:
Գրել է նաև իր ընդօրինակած ձեռագրերի արձակ և չափածո հիշատակարաններ (նշանավոր է 1422-ին գրված Գանձարանի չափածո հիշատակարանը):
ԳՐԻԳՈՐ ԽԼԱԹԵՑԻն միջնադարում ավելի հայտնի է դարձել և գնահատվել Հայսմավուրքի խմբագրման համար, որը մասամբ վերածվել է հայ ժողովրդի պատմության սկզբնաղբյուրի:
1399-1401-ին խմբագրել է Գանձարան,
1404-06-ին ընդօրինակել և խմբագրել է ճառընտիր (Մատենադարան, ձեռ. № 1520, 1521):
ԳՐԻԳՈՐ ԽԼԱԹԵՑԻ ծաղկել է նաև ձեռագրեր (Մատենադարան, ձեռ. № 1520, 1521, 3714):
ԳՐԻԳՈՐ ԽԼԱԹԵՑԻն եղել է գանձասաց, տաղասաց:
Հավաքել է նախորդների և ժամանակակիցների շատ ստեղծագործություններ, որպես խազագետ-գրիչ ու տեսաբան՝ կազմել է երգարաններ:
Նրա գրական գործերից երաժշտածիսագիտական նշանակություն ունեն «Խրատ ժամատեղաց» և «Գովութիւն Սաղմոսի» գրվածքները:
Հայ միջնադարյան հոգևոր երգարվեստի որոշ հիմնախնդիրների լուսաբանման համար կարևոր են ԳՐԻԳՈՐ ԽԼԱԹԵՑու կազմած գանձարանները (Մատենադարան, ձեռ. №8366, 4011, 5328):
Նա Գանձարանը համալրել է նոր միավորներով, ստեղծել գանձ-մեղեդի-տաղ-հորդորակի նոր շարքեր:

Գրակ.
Մաթեվոսյան Ա., Մարաբյան Ս., Գրիգոր Ծերենց Խլաթեցի, Ե., 2000:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1630
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ (Ֆրունզիկ) ՄՈՒՇԵՂԻ Դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott