GURGEN YANIKYAN (YANIGYAN) MKRTCHI / ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ (ՅԱՆԻԳՅԱՆ) ՄԿՐՏՉԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Ազգային-ազատագրական շարժման գործիչ, Գյուտարար, Գործարար, Հաս-քաղ. գործիչ:
Բնակավայրը` ԱՄՆ

Արդյունաբերող, գյուտարար, հասարակական-քաղաքական գործիչ:

Ծնվ. 24.12.1895թ., Կարին:
Մահ. 27.03.1984թ., Լոս Անջելես:

1895-96-ի հայկական կոտորածների Յանիկյանների ընտանիքն անցել է Կարս:

Սովորել է Ժնևում, Նոր Նախիջևանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ավարտել է ՄՊՀ ճարտարագիտության դասընթացը:

Առաջին աշխարհամարտի (1914- 1918) սկզբին հայկական կամավորական 2-րդ գնդի կազմում մասնակցել է Կովկասյան ռազմաճակատի մարտերին:

1929-30-ին Հս. Կովկասում հօգուտ սովյալների կատարած աշխատանքի համար պարգևատրվել է խորհրդային կառավարության կողմից:

Այնուհետև անցել է Պարսկաստան:

Թավրիզում հիմնել է առաջին մետաղաձուլարանը, արժանացել Պատվո նշանի, կառավարության պատվերով կառուցել երկրի առաջին զինագործարանը, այլ կարևոր կառույցներ:

Երկրորդ աշխարհամարտի (1939-45) ժամանակ ԱՄՆ-ին մատուցած ծառայությունների համար ստացել է ԱՄՆ-ի քաղաքացիություն, որից հետո արդյունաբերողի և գյուտարարի իր գործունեությունը շարունակել է ԱՄՆ-ում:

ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆՒԿՅԱՆը փորձել է Մեծ եղեռնի իրողությունն ու Հայկական հարցը ծանոթացնել օտարներին, այդ նպատակով ցեղասպանության մասին ֆիլմ է նկարել (ԱՄՆ-ի կառավարությունը, սակայն, արգելել է այն ավարտել):

Ի վերջո համոզվելով, որ միայն ուժի գործադրմամբ կարելի է միջազգային հանրության ուշադրությունը բևեռել հայ ժողովրդի արդարացի դատի վրա, 1973-ի հունվարի 27-ին Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում սպանել է թուրքական հյուպատոսին ու նրա օգնականին և դատապարտվել ցմահ բանտարկության:

1984-ի հունվարին ազատ է արձակվել առաջացած տարիքի ու քայքայվող առողջության պատճառով:

ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆՒԿՅԱՆի ահաբեկչական արարքով սկզբնավորվել է Հայ դատի հետապնդման նոր՝ նաև զինված փուլը, որն իրագործել են Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ASALA), Հայկական ցեղասպանության արդարության մարտիկները և այլ կազմակերպություններ:

Հեղինակ է գրական-իմաստասիրական մի շարք երկերի (թարգմանվել են ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն) և հուշերի, որոնք տպագրվել են 1990-ին «Սփյուռք» (Բեյրութ) պարբերաթերթում:

ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆՒԿՅԱՆի անձնական արխիվը գտնվում է Հայաստանի պետական կենտրոնական արխիվում:

Երկեր.
Նպատակ և ճշմարտություն, Ե., 1999:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2356
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=135212796716831071_gurgen_yanikyan_2(2).jpg

    Արդյունաբերող, գյուտարար, հասարակական-քաղաքական գործիչ:

    ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ
  • ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=135212794733441503_gurgen_yanikyan_1(2).jpg

    Արդյունաբերող, գյուտարար, հասարակական-քաղաքական գործիչ:

    ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ
  • ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=142748216653614431_gurgen_yanikyan_bio_photo_5.JPG

    Արդյունաբերող, գյուտարար, հասարակական-քաղաքական գործիչ:

    ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ
  • ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=142748216671938421_gurgen_yanikyan_bio_photo_4.JPG

    Արդյունաբերող, գյուտարար, հասարակական-քաղաքական գործիչ:

    ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ
  • ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=142748216686511723_gurgen_yanikyan_bio_photo_3.JPG

    Արդյունաբերող, գյուտարար, հասարակական-քաղաքական գործիչ:

    ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ
  • ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=142748216672331592_gurgen_yanikyan_bio_photo_2.JPG

    Արդյունաբերող, գյուտարար, հասարակական-քաղաքական գործիչ:

    ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ
  • ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=142748216684740797_gurgen_yanikyan_bio_photo_1.JPG

    Արդյունաբերող, գյուտարար, հասարակական-քաղաքական գործիչ:

    ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ
  • ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=142748216655350367_gurgen_yanikyan_bio_photo_.JPG

    Արդյունաբերող, գյուտարար, հասարակական-քաղաքական գործիչ:

    ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ

Տեսադարան
Առընչվող նյութեր
© "5165m" studio
top
top
font
color
bott