GOHAR GASPARYAN MIQAYELI / ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Երգիչ
Բնակավայրը` Հայաստան

«Անհատը կարող է մի ամբողջ ազգ ու երկիր ներկայացնել»:
Գոհար Գասպարյան


Հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ,
քնարակոլորատուրային սոպրանո,
ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի։
Նրան նաև անվանել են «հայկական սոխակ»:

Օրիորդական ազգանունը` Խաչատրյան։

Ծնվ․ 14.12.1924թ․, Կահիրե, Եգիպտոս։
Մահ․ 16․05․2007թ․, Երևան, ՀՀ։

Դուստրը` Սեդա Գասպարյանը (ծ. 1949 թ.), ապրում է Երևանում:
1948 թվականին հայրենադարձվել է։
Նրա աշակերտն է եղել նաև ապագա ամուսինը` օպերային երգիչ, ռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանը:

Ուսանել է Կահիրեոիի երաժշտական ակադեմիայում,
սովորել է Է. Ֆելդմանի և Վ. Կարրոյի մոտ:

1973-ից` Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր:
1951թ․՝ Ստալինյան 3-րդ կարգի մրցանակ՝ Ա․Լ․ Ստեփանյանի "Հերոսուհին" ներկայացման Գոհարի դերերգի համար։
1949 թվականից Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի,
հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում,
նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։
1964-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում,

ԴԵՐԵՐԳԵՐԸ
Անուշ (Ա. Տիգրանյանի «Անուշ»),
Շուշան (Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ»),
Օլիմպիա (Տ. Չուխաճյանի «Արշակ Բ»),
Կարինե (Տ. Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա»),
Գոհար (Հ. Ստեփանյանի «Հերոսուհի»),
Ռոզինա (Ջ. Ռոսինիի «Սևիլիացի սափրիչը»),
Մարգարիտ (Շ. Գունոյի «Ֆաուստ»),
Լակմե (Լ. Դելիբի «Լակմե»),
Լյուչիա (Գ. Դոնիցետիի «Լյուչիա դի Լամերմուր»),
Նորմա (Վ. Բելլինիի «Նորմա»),
Վիոլետա (Ջ. Վերդիի «Տրավիատա»),
Ջիլդա (Ջ. Վերդիի «Ռիգոլետտո»),
Մարֆա (Ն. Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»)

ԿԱՐԾԻՔՆԵՐ
«Արքիմեդյան լապտերով փնտրված արվեստագետներից է մեր Գոհարը՝ իր անվան նման թանկ ու նվիրական: Ծնվեց ճիշտ ժամանակին, որպեսզի իր «Կռունկով» ու «Ծիծեռնակով», «Մայր Արաքսով» ու «Անտունիով» հռչակեր և՜ իրեն, և՜ իր ժողովրդին»:
Մարտիրոս Սարյան

«Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին` ծլվլալ»։
Ավետիք Իսահակյան:

«Նման տիտաններ, ինչպիսին Գոհար Գասպարյանն է, ծնվում են հարյուր տարին մեկ։ Համաշխարհային դասականների ամենաբարդ գործերը, որոնք, թվում է, թե անհնար է կատարել, գասպարյանական մեկնաբանությամբ նոր կյանք են ստանում։ Գոհարը վոկալային աստղ է»։
Երգչուհի Զարուհի Դոլուխանյան։

«Մինչև Գոհար Գասպարյանը մեր երկրում չգիտեին, թե ինչ է կոլորատուրային սոպրանոն» (ռուս անվանի երգչուհի Իրինա Արխիպովա):
«Գոհար Գասպարյանի երգը արվեստի ժպիտն է, զարդարում է կյանքը: Մեծ երգչուհու անունը բոլոր հայերի մեջ մշտապես առաջացնում է մեծ հպարտության և հիացմունքի զգացողություն»։

Դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշայան:

«Երգում է Գոհար Գասպարյանը. 1950-ականներին և հետագայում այս խոսքերը շատ բան էին նշանակում և հասկանալի էին օպերային արվեստին ծանոթ խորհրդային ցանկացած մարդու»։
ՀՀ-ում ՌԴ առաջին դեսպան Վլադիմիր Ստուպիշին:

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ, ՇՔԱՆՇԱՆՆԵՐ, ԿՈՉՈՒՄՆԵՐ
1956թ․՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ,
1964թ․՝ ՀԽՍՀ Պետական մրցանակ,
․․․․ ՀԽՍՀ ժողովռդական արտիստուհի,
1984թ․՝ սոցիալիստական աշխատանքի հերոս,
1984թ․՝ Լենինի շքանշան
․․․ Ժողովուրդների բարեկամության շքանշան
․․․ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր։
1984թ․՝ Երևանի պատվավոր քաղաքացի:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3952
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132387463336584758_6.jpg

    ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի

    ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ
  • ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132387471220228323_8.jpg

    ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի

    ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ
  • ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132387463353357798_2.jpg

    ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի

    ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ
  • ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132387454678517998_7.jpg

    ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի

    ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ
  • ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132387463247149915_5.jpg

    ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի

    ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ
  • ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=135549296875265372_gohargasparyan_001.jpg

    ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի

    ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ
  • ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=135549296980288174_gohargasparyan_12_001.jpg

    ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի

    ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ
  • ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=135549296974065453_gohargasparyan_13_001.jpg

    ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի

    ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ
  • ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=135549296973459092_gohargasparyan_14_001.jpg

    ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի

    ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ
  • ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=135549296980499312_gohargasparyan_15_001.jpg

    ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի

    ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott