ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՆԴՐԵՅԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Զինվորական գործիչ
Բնակավայրը` Ռուսաստանի Դաշնություն

ՀԱՄԱՌՈՏ
Խորհրդային Միության հայ մեծահամբավ հետախույզ,
ԽՍՀՄ ՊԱԿ-ի (պետանվտանգության կոմիտե) գնդապետ,
Խորհրդային Միության հերոս:

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ծնվ. 17.02.1924թ., Դոնի-Ռոստովում, ՌԴ:
Մահ. 10.01.2012թ., Մոսկվա, ՌԴ:

ԸՆՏԱՆԻՔԸ
Հայրը` Անդրեյ Վասիլի Վարդանյանը Իրականական պաշտոնյա, ձիթհանի գործարանի տնօրեն:
1930թ-ին, երբ Գևորգ Վարդյանը վեց տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել է Իրան:
Գեւորգ Վարդանյանի հայրը կապված էր ռուսական ներքին հետախուզության հետ եւ հատուկ հանձնարույթամբ մեկնում է Իրան: Հոր անմիջական ներգործությամբ որդին անցնում է հետախուզական աշխատանքի:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
1951թ ավարտել է Երեւանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը:

ԶԻՆ. ԱՍՏԻՃԱՆԸ
ԽՍՀՄ ՊԱԿ-ի (պետանվտանգության կոմիտե) գնդապետ:

ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ
Խորհրդային Միության հերոս:
Գեւորգ Վարդանյանի հետախուզական գործունեության պատմության մեջ հատկապես նշվում է 1943թ, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին գործընկերների հետ պետք է ապահովեր 3 խոշոր տերությունների ղեկավարների (Ստալին, Ռուզվելտ, Չերչիլ) անվտանգությունը: Հայ հետախույզին եւ նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ “մեծ եռյակի” ղեկավարների դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Ընդամենը 16 տարեկան պատանի էր, երբ կյանքը խորհրդային հետախության հետ կապեց Գեվորգ Վարդանյանը: 1940թ-ից ղեկավարում էր հատուկ խումբը, որն զբաղվում էր Թեհրանում եւ այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների եւ գերմանացի հետատխույզների բացահայտմամբ:Երկու տարում նրա խումբը բացահայտել է ավելի քան 200 մարդու, որոնք ինչ որ կերպ կապ ունեն գերմանական հետախուզության հետ:
Երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներում` Իրան, Իտալիա, Ֆրանսիա, Հունաստան, շատ բարդ իրավիճակներում, բազմաթիվ հետախուզական օպերացիաներ է իրականացրել:
Գեւորգ Վարդնայանյանի կողքին միշտ եղել է նրա կինը, համախոհն ու գործընկերը` Գոհար Լեւոնովնա Վարդանյանը, ով հայրենիքին մատուցած հետախուզական ծառայությունների համար պարգեւատրվել է Կարմիր դրոշի շքանշանով:Հետախուզական վերջին գործուղումից Վարդանյան ամուսինները վերադարձել են 1986թ: Մի քանի ամիս անց Գոհար Վարդանյանը անցել է թոշակի, իսկ Գեւորգ Վարդանյանն իր ծառայությունը շարունակել է մինչեւ 1992թ: Նույնիսկ թոշակի անցնելուց հետո, Գեւորգ Վարդանյանը ակտիվորեն համագործակցել է արտաքին հետախուզության ծառայության հետ, հանդիպել է երիտասարդ գործընկերներին եւ նրանց է փոխանցել իր հարուստ կենսափորձը:
ԿՅԱՆՔԸ
Նյութեր չկան:

ՀՈՒՇԱԳՐԵՐ, ԱՆՁՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ՆԱՄԱԿՆԵՐ
Նյութեր չկան:

ԳԻՏ. ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ/ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
Նյութեր չկան:

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ, ՇՔԱՆՇԱՆՆԵՐ, ԿՈՉՈՒՄՆԵՐ
ԽՍՀՄ հերոս,
Լենինի,
Կարմիր դրոշի,
Մեծ Հայրենականի 2-րդ աստիճանի շքանշաններ եւ բազմաթիվ մեդալներով:]

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
The Telegraph:Gevork Vartanyan

http://www.1tv.ru/news/social/196102

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5691
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՆԴՐԵՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=132645137045416031_1.jpg

    Խորհրդային Միության հերոս:

    ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՆԴՐԵՅԻ
  • ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՆԴՐԵՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=132645137019955703_2.jpg

    Խորհրդային Միության հերոս:

    ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՆԴՐԵՅԻ
  • ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՆԴՐԵՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=132645137077959751_3.jpg

    Խորհրդային Միության հերոս:

    ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՆԴՐԵՅԻ
  • ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՆԴՐԵՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=132645137091607539_4.jpg

    Խորհրդային Միության հերոս:

    ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՆԴՐԵՅԻ
  • ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՆԴՐԵՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=132645137088559158_5.jpg

    Խորհրդային Միության հերոս:

    ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՆԴՐԵՅԻ

Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott