ԳԵՎՈՐԳ Զ ՉՈՐԵՔՉՅԱՆ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Կրոնական գործիչ
Բնակավայրը` Հայաստան

Ծնվ. 02.12.1868թ., Նոր Նախիջևան (այժմ՝ Դոնի Ռոստով ք-ի շրջագծում):
Մահ. 09.05.1954թ., Էջմիածին, ամփոփվել է Մայր տաճարի բակում:

Ամենայն հայոց կաթողիկոս 1945-ից:

Հաջորդել է Խորեն Ա Մուրադբեկյանին:

Ուսանել է Գևորգյան ճեմարանում (1879-89), Լայպցիգի համալսարանում (աստվածաբան. ու փիլ. բաժիններում) և կոնսերվատորիայում (1889-94):
1913-ին ձեռնադրվել է վարդապետ և նշանակվել Նոր Նախիջևանի առաջնորդ, փոխանորդ:
1916-ին՝ հայկական կոտորածներից փրկված գաղթականների Եղբայրական օգնության կոմիտեի նախագահ:
1917-ին ձեռնադրվել է եպիսկոպոս:
1922-27-ին՝ Վրաստանի թեմի առաջնորդ,
1927-ից՝ ԳՀԽ անդամ:
Խորեն Ա Մուրադբեկյանի եղերական մահից հետո՝ 1938-41-ին, ղեկավարել է Հայ եկեղեցու գործերը: 1941-45-ին՝ կաթողիկոս. տեղապահ:
Հայրենական պատերազմի (1941-45) ժամանակ սփյուռքահայության շրջանում կազմակերպել է
հանգանակություն «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուների ստեղծման համար:
Նրա օրոք վերածնունդ են ապրել ԽՍՀՄ-ում գտնվող հայոց թեմերը,
Գևորգ Չավուշ հրատարակվել է «Էջմիածին» կաթողիկոսության պաշտոնական ամսագիրը, վերաբացվել են Էջմիածնի հոգևոր ճեմարանը, տպարանը, վերադարձվել է ճեմարանի գրադարանը, վանքապատկան շենքերի մի մասը, ինչպես նաև Ս. Գեղարդավանքը, Ս. Հռիփսիմե և Խոր Վիրապի վանքերը:

ԳԵՎՈՐԳ Զ ՉՈՐԵՔՉՅԱՆը կարևոր խնդիր է համարել Հայաստանի և սփյուռքահայության կապերի
ամրապնդումը, սփյուռքի եկեղեց. և ազգ. միասնության ապահովումը:

Մեծ ավանդ ունի 1946-48-ի հայրենադարձության կազմակերպման գործում:

Ի. Ստալինի հետ հանդիպման ժամանակ (1945-ի ապրիլ) բարձրացրել է Արմ. Հայաստանի խնդիրը, իսկ 1945-ի հոկտեմբերի 25-ին կոնդակով դիմել է ԽՍՀՄ, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի կառավարություններին՝ հայկական հողերը Թուրքիայից հետ ստանալու խնդրանքով:

1947-ի ապրիլի 20-ին հրապարակել է ընդարձակ մի կոնդակ՝ «Հայկական հարցի լուծման մասին»:

Ողջունել է Նյու Տորքում գումարված (1947-ի ապրիլ) Հայկական համաշխարհային կոնգրեսը, որի նպատակն էր վերստին արծարծել Թուրքիայի բռնագրաված հայկ, տարածքների վերադարձման հարցը:

Կաթողիկոս, գահին ԳԵՎՈՐԳ Զ ՉՈՐԵՔՉՅԱՆին հաջորդել է Վազգեն Ա Պալճյանը:

Երկեր.
Քարոզգիրք, էջմիածին, 1918:

Գրակ.
Ստեփանյանց Ս., Հայ առաքելական եկեղեցին ստալինյան բռնապետության օրոք, Ե., 1994: Վավերագրեր Հայ Եկեղեցու պատմության (1938-1955 թթ.), գիրք 6. Գևորգ Զ Չորեքչյան կաթողիկոս Ամենայն հայոց, Ե., 1999:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4526
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ (Ֆրունզիկ) ՄՈՒՇԵՂԻ Դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott