ԳԱՐԵԳԻՆ Բ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Կրոնական գործիչ
Բնակավայրը` Հայաստան

Ավազանի անունը՝ Կտրիճ:

Ծնվ. 21.08.1951թ., գ. Ոսկեհատ (ՀՀ Արմավիրի մարզ):

Ամենայն հայոց կաթողիկոս 1999-ից:

Հաջորդել է Գարեգին Ա Սարգիսյանին:

Ավարտել Ս. Էջմիածնի հոգևոր ճեմարանը (1971):

1972-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա և մեկնել Վիեննայի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում սովորելու:
1975-ին նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ՝ շարունակելով ուսումը Բոննի համալսարանում:
1979-ին ուսանել է Զագորսկի Ռուսական ուղղափառ եկեղեցու հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում: 1980-ին նշանակվել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանի փոխանորդի օգնական, 1983-ի ապրիլին՝ առաջնորդ, փոխանորդ,
1983-ի հոկտեմբերին ձեռնադրվել է եպիսկոպոս,
1990-ից՝ ԳՀԽ անդամ,
1992-ին ստացել է արքության պատիվ և տիտղոս:
1990-ին Արարատյան հայրապետական թեմի հովանու ներքո հիմնել է Վազգենյան հոգևոր դպրանոցը (Սևանի թերակղզում), թեմում՝ Քրիստ. դաստիարակության կենտրոնը,
1999-ին Մայր աթոռի «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատանը՝ Գարեգին Ա-ի անվ. Աստվածաբանական հայագիտական կենտրոնը:
1998-ին՝ կաթողիկոս, ընդհանուր փոխանորդ:
2000-ի հունվարի 14-24-ը ԳԱՐԵԳԻՆ Բ ՆԵՐՍԻՍՅԱՆ ուխտագնացության է մեկնել Տերունական սրբավայրեր՝ Հորդանան և Երուսաղեմ (հանդիսապետել է Սուրբ Ծննդյան արարողությունները):
Վատիկանում (2000-ի նոյեմբերի 11) Հովհաննես Պողոս II պապը ԳԱՐԵԳԻՆ Բ ՆԵՐՍԻՍՅԱՆին է հանձնել Գրիգոր Ա Լուսավորչի մասունքներից, որոնք պահվում են Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում (օծվել է 23.09. 2001-ին՝ ԳԱՐԵԳԻՆ Բ ՆԵՐՍԻՍՅԱՆի հանդիսապետությամբ):

ԳԱՐԵԳԻՆ Բ ՆԵՐՍԻՍՅԱՆը Հռոմի պապի հետ ստորագրել է համատեղ հայտարարություն, որում Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված կոտորածները բնորոշվել են որպես ցեղասպանություն:

Կովկասի մուսուլմանների հոգևոր պետի հետ հանդիպման (24.11.2000) ընթացքում (տեղի է ունեցել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի II-ի միջնորդությամբ) ստորագրվել է համատեղ հայտարարություն՝ ի շահ Դարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման:

Ձեռամբ ԳԱՐԵԳԻՆ Բ ՆԵՐՍԻՍՅԱՆի օծվել են Սպիտակի Ս. Հարություն, Վայքի Ս. Տրդատ, Տաշիրի Ս. Սարգիս, Մալիշկայի Ս. Աննա նորակառույց եկեղեցիներն ու Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու զանգակատունը, վերաօծվել Դվինի Ս. Հարություն, Ս. Պետերբուրգի Ս. Կատարինե, Մուղնու Ս. Գևորգ եկեղեցիները, Ծաղկաձորի Կեչառիսի վանական համալիրը, Շիրակի թեմում կատարվել է Ս. Հակոբ եկեղեցու հիմնարկեքը:

Մայր աթոռ Ս. Էջմիածնի տարածքում ԳԱՐԵԳԻՆ Բ ՆԵՐՍԻՍՅԱՆի նախաձեռնությամբ կառուցվել է Տրդատ Մեծ բաց խորանը:

Պետությունը սեփականության իրավունքով Մայր աթոռ Ս. Էջմիածնին է հանձնել (2001-ի հուլիս) 150 վանք և եկեղեցի:

2000-ի մարտին ՀՀ Կառավարության և Հայաստանյայց առաքելական եկեղեցու միջև ստորագրվել է «Մտադրությունների հուշագիր»՝ եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների զարգացման մասին:

Հուշագրի շրջանակներում 2000-ի սեպտեմբերին Մայր աթոռ Ս. էջմիածնի և ՀՀ ՊՆ միջև ստորագրվել է ՀՀ ԶՈՒ-ում Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր ծւսռայության կանոնադրությունը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի,
ՀԲԸՄ հոգաբարձուների խորհուրդների պատվավոր,
Միջազգային տեղեկատվայնացման ակադեմիայի,
ԵՊՀ և Արցախի համալսարանների պատվավոր դ-ր:

Պարգևատրվել է
Հորդանանի բարձրագույն՝ Ա կարգի,
«Բեթղեհեմ 2000»,
Ռումինիայի ազգային բարձրագույն՝ «Ռումինիայի աստղ» շքանշաններ:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4442
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ (Ֆրունզիկ) ՄՈՒՇԵՂԻ Դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott