GARZU - GARNIK ZULUMYAN HARUTYUNI / ԳԱՌԶՈՒ - ԳԱՌՆԻԿ ԶՈՒԼՈՒՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Նկարիչ
Բնակավայրը` Ֆրանսիա

«Իբրև նկարիչ՝ կպատկանիմ ֆրանսիական արվեստին, սակայն իմ բոլոր գործերուս մեջ անշուշտ հայ կմնամ: Չէ՞ որ մենք ամենքս մեր ժողովրդի բեկորներն ենք»:
Գառզու


* * * *

Ծնվ. 01.01.1907թ., Հալեպ, Սիրիա:
Մահ. 22.08.2000թ., Փարիզ, Ֆրանսիա:

Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ (1979):

Սովորել է Կահիրեի Գալուստյան վարժարանում և Ֆրանսիայան լիցեյում, ավարտել Փարիզի ճարտարապետության դպրոցը (1929), հաճախել Մոնպառնասի «ազատ ակադեմիաները»:

1929-ին ֆրանսիայի նկարիչների ցուցահանդեսում ԳԱՌԶՈՒի «Ալքազարի հին պարտեզները» նկարն արժանացել է 1-ին մրցանակի:
1930-ից մասնակցել է Փարիզի հայ արվեստագետների «Անի» միության ցուցահանդեսներին,
1930-40-ական թթ՝. «Գերանկախների», «Անկախների», «Աշնանային» սալոններին, հետևել արվեստի նորագույն միտումներին, ստեղծել առանձնահատուկ կերպարայնությամբ ու ինքնատիպ ոճով բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ:

ԳԱՌԶՈՒ-ն մեծ համբավի է արժանացել հատկապես 1950-ական թթ., երբ ի հայտ են եկել նկարչի մարդասիրական աշխարհայացքը, հակապատերազմյան տրամադրությունները խորհրդանշող պատկերները:

ԳԱՌԶՈՒի գործերում իրականությունն ասես կերպարանափոխվել, վերածվել է եռանդագին ու նրբագեղ գծերի հյուսվածքի, տեսիլ-աշխարհևերի: Գիծը դարձել է գառզոււական գեղանկարչության գլխավոր արտահայտչամիջոց («Երազների ծովախորշը», 1951, «Երկաթգծեր», 1958 ևն):

Նրա գծանկարի կարևոր խնդիրներից է՝ արարել ինչ-որ տիեզրական տագնապի և դրախտայինի զգացման անմեկնելի մթնոլորտ: Այս առումով առավել հատկանշական են ԳԱՌԶՈՒի «Վենետիկ» (1953), «Հայտնություն» (1956), «Ապոկալիպսիս» (1957), «Երկրային դրախտ» (1959) նկարաշարերը, «Լքված նավահանգիստը» (1966) վիմագրությունը, «Քաղաքը» (1972) խորհրդանշական պատկերը ևն:

Հռչակվել է նաև իբրև իր ոճն ունեցող բեմանկարիչ:
Ներկայացումներ է ձևավորել Փարիզի ազգային թատրոնում, Կոմեդի Ֆրանսեզում և Գրանդ օպերայում (1953, «Ժիզել» բալետը ևն):

Պատկերազարդել է Ա. Մորուայի, Է. Հեմինգուեյի, Ա. Քամյուի և այլոց գրքերից, զբաղվել խեցեգործությամբ:

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել.
Փարիզում (1939-ից՝ բազմիցս), Ժնևում (1951), Բրյուսելում (1953), Լոնդոնում (1954), Նյու Յորքում (1959), Ֆրանկֆուրտում (1966), Երևանում (1966, 1978, 1981, 1997), Մոսկվայում (1984) և այլուր:

Պարգևատրվել է.
Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանով (1956),
Արվեստի և գրականության ասպետի տիտղոսով (1958),
Հալմարկի (1943, 1951, 1953),
«Իլ դը Ֆրանս» (1954),
Տոկիոյի միջազգային բիենալեի Մեծ (1955),
ՀՆՄ Մարտիրոս Սարյանի անվ. (1981) մրցանակներով:

1986-ին Վանսում (Ֆրանսիա) բացվել է ԳԱՌԶՈՒի թանգարանը:

ԳԱՌԶՈՒի անունով է կոչվել Չարենցավանի մանկական գեղեցիկ արվեստների դպրոցը (1995):

ԳԱՌԶՈՒ-ն ՀԱՊ-ին և ԺԱԹ-ին է նվիրել 400 գործ, Սպիտակի երկրաշարժից (1988) տուժած արվեստագետներին իբրև օգնություն՝ 50 գրաֆիկ. գործեր:

Գրակ.
Քեոսեյան Գ., Գառզու (Մոգական աշխարհի մը նկարիչը), Դետրոյթ, 1982:
Հարությունյան Վ., Գառզու. նկարիչը և ժամանակը, Ե., 1987:
Թորանյան Թ., Գառզու: Իր ժամանակի վկան և ապագայի դեսպանը, Հալեպ, 1990:
Խաչատրյան Շ., Ֆրանսահայ կերպարվեստը, Ե., 1991:
Lambertin P., Garzou, P., 1962;
Campagne J., M„ Garzou, P., 1981.

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3990
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԳԱՌԶՈՒ - ԳԱՌՆԻԿ ԶՈՒԼՈՒՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134524059377480022_garzu3.jpg

    Ֆրանսահայ նկարիչ, Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ, միջազգային մրցանակների դափնեկիր Գառզուն ֆրանսիական արդի գեղանկարչության խոշոր դեմքերից է:

    ԳԱՌԶՈՒ - ԳԱՌՆԻԿ ԶՈՒԼՈՒՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ
  • ԳԱՌԶՈՒ - ԳԱՌՆԻԿ ԶՈՒԼՈՒՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134524059370240890_garzu4.jpg

    Ֆրանսահայ նկարիչ, Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ, միջազգային մրցանակների դափնեկիր Գառզուն ֆրանսիական արդի գեղանկարչության խոշոր դեմքերից է:

    ԳԱՌԶՈՒ - ԳԱՌՆԻԿ ԶՈՒԼՈՒՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ
  • ԳԱՌԶՈՒ - ԳԱՌՆԻԿ ԶՈՒԼՈՒՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134524059370474970_garzu5.jpg

    Ֆրանսահայ նկարիչ, Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ, միջազգային մրցանակների դափնեկիր Գառզուն ֆրանսիական արդի գեղանկարչության խոշոր դեմքերից է:

    ԳԱՌԶՈՒ - ԳԱՌՆԻԿ ԶՈՒԼՈՒՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ
  • ԳԱՌԶՈՒ - ԳԱՌՆԻԿ ԶՈՒԼՈՒՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134524059322673598_garzu6.jpg

    Ֆրանսահայ նկարիչ, Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ, միջազգային մրցանակների դափնեկիր Գառզուն ֆրանսիական արդի գեղանկարչության խոշոր դեմքերից է:

    ԳԱՌԶՈՒ - ԳԱՌՆԻԿ ԶՈՒԼՈՒՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ
  • ԳԱՌԶՈՒ - ԳԱՌՆԻԿ ԶՈՒԼՈՒՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134524059321844674_garzu7.jpg

    Ֆրանսահայ նկարիչ, Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ, միջազգային մրցանակների դափնեկիր Գառզուն ֆրանսիական արդի գեղանկարչության խոշոր դեմքերից է:

    ԳԱՌԶՈՒ - ԳԱՌՆԻԿ ԶՈՒԼՈՒՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ
  • ԳԱՌԶՈՒ - ԳԱՌՆԻԿ ԶՈՒԼՈՒՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134524059345015700_garzu8.jpg

    Ֆրանսահայ նկարիչ, Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ, միջազգային մրցանակների դափնեկիր Գառզուն ֆրանսիական արդի գեղանկարչության խոշոր դեմքերից է:

    ԳԱՌԶՈՒ - ԳԱՌՆԻԿ ԶՈՒԼՈՒՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ
  • ԳԱՌԶՈՒ - ԳԱՌՆԻԿ ԶՈՒԼՈՒՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134524059318839153_garzu9.jpg

    Ֆրանսահայ նկարիչ, Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ, միջազգային մրցանակների դափնեկիր Գառզուն ֆրանսիական արդի գեղանկարչության խոշոր դեմքերից է:

    ԳԱՌԶՈՒ - ԳԱՌՆԻԿ ԶՈՒԼՈՒՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

© "5165m" studio
top
top
font
color
bott