ԳԱԼՁԱԳ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Ճարտարապետ, Քանդակագործ
Բնակավայրը` Հայաստան

Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:

Աշխատել և ստեղծագործել է Գեղարդավանքում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում):

XIII դ. կեսից, երբ Պռոշ Խաղբակյան իշխանը, Գեղարդավանքը գնելով Զաքարյաններից, սկսել է վիմափոր շենքերի կառուցումը, ԳԱԼՁԱԳը հավանաբար, եղել է այդ կառույցների գլխավոր ճարտարապետը և շինարարության ղեկավարը:

Վանքի գլխավոր Կաթողիկե եկեղեցուն հյուսիսից կից՝ ժայռի մեջ, ԳԱԼՁԱԳ կերտել է XIII դ. վերգետնյա հայկական ճարտարապետությանը բնորոշ հորինվածքներով երկու ոչ մեծ եկեղեցիներ և մեկ գավիթ՝ ներքևում, մեկ ժամատուև-դամբարան՝ վերևում:

Ճարտարապետի անունը հիշատակված է երդիկի հս. և արլ. նիստերի քիվին, նռնազարդ շարքից վեր՝ «Զվարդպետս Գալձագ յիշեցէք»:

Ժայռակոփ երկրորդ եկեղեցին և նրան արմից կից գավիթը, ըստ արձանագրության, կառուցվել են 1283-ին:

Գեղարդավանքի բոլոր գլխ. վիմափորերը, իրենց մեջ ամփոփելով XIII դ. հայկական ճարտարապետյան ու քանդակագործության ձեռքբերումները, նույն մեծ վարպետի՝ ԳԱԼՁԱԳի տաղանդի ինքնատիպ կնիքն են կրում:

Շուրջ 40 տարվա աշխատանքով ու ստեղծագործությամբ ԳԱԼՁԱԳ Գեղարդավանքի ճարտարապետությունը հարստացրել է նաև վիմափոր արվ-ի բարձրարժեք հուշարձաններով, պաշտամունքային անշուք այրերով հարուստ նախկին Այրիվանքում ստեղծել է քրիստոնեական վերգետնյա տաճարներին համազոր ժայռամեջ կերտվածքներ, Հայաստանի ժայռափոր ճարտարապետությունը հասցրել կատարելության, ստեղծել այդ արվ-ի հայկական ճարտարապետության դպրոցը:

Գրակ.
Հովսեփյան Գ., Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ, մաս 1, Վաղ-պատ, 1928, էջ 101:
Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե.,
1963, էջ 86-89:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1570
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ (Ֆրունզիկ) ՄՈՒՇԵՂԻ Դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott