ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ՖԱՆԱՐՋՅԱՆ ԱՐՏԵՄԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գիտնական
Բնակավայրը` Հայաստան
Հղումներ` www.sci.am
hy.wikipedia.org

Ռենտգենաբան:
Բժշկական գիտությունների դոկտոր (1936), պրոֆեսոր (1936),
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956, թղթակից անդամ 1945-ից),
ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ (1960):
ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1940):
ՀԽՍՀ-ում ռենտգենաբանության և ուռուցքաբանության հիմնադիրը:

Ծնվ. 01.09.1898թ., Ախալցխա:
Մահ. 09.04.1976թ., Երևան:

Վ. Բ. ֆանարջյանի հայրը:

Ավարտել է Բաքվի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1924):

1936-ից՝ ԵԲԻ ռենտգենաբանության ամբիոնի վարիչ,
1946-ից, միաժամանակ՝ ՀԽՍՀ առողջապահության նախարարության Ռենտգենաբանության և ուռուցքաբանության (1977-ից՝ ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ՖԱՆԱՐՋ3ԱՆի անվան) ԳՀԻ հիմնադիր-տնօրեն:

ՀԽՍՀ ԳԱ նախագահության կենսաբանության (1956-1959) և բժշկական (1960-63) բաժանմունքների ակադեմիայի քարտուղար:

Աշխատանքները վերաբերում են ստամոքսի, աղիքների, շնչառական և ոսկրային համակարգերի հիվանդությունների ռենտգենյան ախտորոշմանը, չարորակ ուռուցքների բուժման հարցերին:

Բացահայտել 12-մատնյա աղիքի կոճղեզի ձևի փոփոխությունների և պատերին տեղակայված խոցի խորշերի միջև եղած կապը («Ֆանարջյանի օրինաչափություն»):

ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ՖԱՆԱՐՋ3ԱՆի նախաձեռնությամբ ՀԽՍՀ-ում կազմակերպվել են Հանրապետական ուռուցքաբանական դիսպանսերը, ՀԽՍՀ առողջապահության նախարարության ճառագայթակենսաբանության բաժանմունքը (1985-ից՝ Բժշկական ճառագայթաբանության ինստիտուտ):

«Էքսպերիմենտալ և կլինիկական բժշկական հանդեսի» խմբագիր,
ՀԽՍՀ ռենտգենաբանների, ճառագայթաբանների և ուռուցքաբանների գիտ. ընկերության Նախագահ (1970-ից),
ԽՍՀՄ ռենտգենաբանների, ճառագայթաբանների ընկերության նախագահության պատվավոր անդամ (1971-ից):

Երկեր.
Рентгенодиагностика заболеваний органов грудной клетки, Е., 1957;
Рентгенодиагностика заболеваний пищеварительного тракта, т. 1—2. Е„ 1961 — 64; Рентгенодиагностика, 2-ое изд., Е., 1977.

Գրակ.
Соколов Ю. Н., Памяти Варфоломея Артемьевича Фанарджяна (к 80-летию со дня рождения), "Вестник рентгенологии и радиологии", 1978, № 6.

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2198
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ՖԱՆԱՐՋ3ԱՆ ԱՐՏԵՄԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135193296779632326_fanardjyan_1.jpg

    Ռենտգենաբան: ՀԽՍՀ-ում ռենտգենաբանության և ուռուցքաբանության հիմնադիրը:

    ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ՖԱՆԱՐՋ3ԱՆ ԱՐՏԵՄԻ

© "5165m" studio
top
top
font
color
bott