BAXDASAR DPIR / ԲԱՂԴԱՍԱՐ ԴՊԻՐ
Հայտնի է նաև որպես
Պաղտասար Դպիր, Գրիգորյան, Կեսարյան, Կոստանդնուպոլսեցի 
Ծնվ. 1683թ., Կ. Պոլիս:
Մահ. 1768թ., Կ. Պոլիս:
Բանաստեղծ, երաժիշտ, գիտնական, կրթ-լուսավոր. շարժման գործիչ, հրատարակիչ: 
Սովորել է Կ. Պոլսի մասնավոր վարժարանում: 
1741-ից՝ Գումգափուի մայր դպրատան դպրապետ: 
ԲԱՂԴԱՍԱՐ ԴՊԻՐը մեծապես նպաստել է հայ նոր բանաստեղծության զարգացմանը, որոշակի ստեղծագործական վերաբերմունք է ցուցաբերել հայ հին եկեղեց. ու աշուղական արվեստների նկատմամբ («Տաղարան փոքրիկ Պաղտասար Դպրի ասացեալ զանազան գունով», 1723): 
Աշխարհիկ, հատկապես սիրային տաղերի համար եղանակներ ընտրելիս օգտագործել է ինչպես հայկական ավանդական, այնպես էլ ընդհանուր արլ. մեղեդիներ: 
ԲԱՂԴԱՍԱՐ ԴՊԻՐից մեզ հասած «Ի ննջմանէդ արքայական» (1707) տաղում զուգակցվել են հայ նոր աշուղ, ու եկեղեց. դաս. երաժշտության մի քանի գծեր: 
Գրել է նաև հայատառ թուրք, տաղեր: 
ԲԱՂԴԱՍԱՐ ԴՊԻՐի գիտ. ժառանգության մեջ կարևոր տեղ ունեն լեզվաբ. («Պարզաբանութիւն քերականութեան կարճառօտ եւ դիւրիմաց», 1736, հ. 1-2, «Օրինակք բարեւագրաց», 1752, «Գիրք քերականութեան», 1760, աշխարհաբար), գիտ., մատենագր. և այլ աշխատություններ («Համառօտ մեկնութիւն տրամաբանութեան...», 1822,«Ժամանակագրութիւն», հրտ.' 1951):
1736-60-ին Կ. Պոլսի հայկական դպրոցների համար կազմել և հրատարակել է քերականության (գրաբար և աշխարհաբար) դասագրքեր: 
1720-60-ին մասնակցել է Կ. Պոլսի գրակհրատարակչ. կյանքին, կազմել է հայագիտ. գրքերի գիտահամեմատ. բնագրեր, խմբագրել պատմ., փիլ., աստվածաբան. գրքեր:
Ձեռագրերի հետ համեմատելով՝ անհրաժեշտ առաշաբաններով և վերջաբաններով հրատարակել է մի շարք երկեր (Սիմեոն Ձուղսսյեցի, «Գիրք տրամաբանութեան», 1728, Գրիգոր Տաթևացի, «Գիրք հարցմանց», 1729, Դավիթ Անհաղթ, «Գիրք սահմանաց», 1731 ևն): 
Երկեր. 
Տաղիկներ սիրոյ և կարօտանաց, Ե., 1958: 
Գրակ. 
Չոպանյան Ա., Հայ էջեր, Փարիզ, 1912: 
Լևոնյան Գ., Պաղտասար Դպիր՝ քերական, բանաստեղծ և Երաժիշտ 18-րդ դարում, «Տեղեկագիր ՀԽՍՀ գիտ. Ա արվեստի ինստ-ի», 1927, №2:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
 
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
 
	 
	 
 

 
			 



 
				  
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 