ԲԱԲԿԵՆ ԿՅՈՒԼԵՍԵՐՅԱՆ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Կրոնական գործիչ
Բնակավայրը` Հայաստան
Հղումներ` historyarmenia.org

Եկեղեցական գործիչ, պատմաբան, բանասեր, խմբագիր,
1928-ից՝ Մեծի Տանն Կիլիկիո Բաբկեն Ա-ի աթոռակից կաթողիկոս:

Ավազանի անունը՝ Հարություն:

Ծնվ. 23.03.1868թ., Այնթապ (Կիլիկիա):
Մահ. 09.07.1936թ., Անթիլիաս, թաղված է Հալեպի Ս. Քառասուն մանկունք եկեղեցու զավթում:

Սովորել է ծննդավայրի Վարդանյան վարժարանում (1885-89), Արմաշի դպրեվանքում (1889-96):

1896-ին ստացել է վարդապետական աստիճան,
1910-ին ձեռնադրվել եպիսկոպոս,
1931-ին՝ արքեպիսկոպոս:
1899-ին՝ Տարոնի ընդհանուր վանահայր և առաջնորդ. տեղապահ:
Զորավար Անդրանիկի հետ մտերմություն ունենալու կասկածով՝ 1900-ի վերջին ձերբակալվել է Մուշում. ազատվել է Մ. Օրմանյանի ջանքերով:
1901-ին՝ Կ. Պոլսի Ազգային մատենադարանի գրադարանապետ:
Ուսուցչություն է արել տեղի Պերպերյան, Կեդրոն, և այլ վարժարաններում:
1905-06-ին խմբագրել է «Լույս» (Կ. Պոլիս),
1918-19-ին՝ «Տավրոս» (Բոստոն) պարբները:
1914-22-ին՝ քահանա ԱՄՆ-ի հայաշատ վայրերում:
1924-ից դասավանդել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում,
1927-ին ձեռնարկել «Սիոն» հանդեսի վերահրատարակումը,
1932-ին հիմնել ու խմբագրել է «Հասկ» հանդեսը:

Աշխատակցել է «Հանդես ամսօրյա», «Բյուզանդիոն», «Բյուրակն», «Արարատ» և այլ պարբերականների, գրել Հայ եկեղեցու և գաղթավայրերի պատմությունը, բանասիրազգագրական, կրոնաաստվածաբանական հարցերին վերաբերող աշխատություններ, կազմել կրոնագիտության ձեռնարկներ, ձեռագրացուցակներ:

Երկեր.
Եղիշե: Քննական ուսումնասիրութիւն, Վնն., 1909:
Ծովք: Շովք-Տլուք և Հռոմ-Կլայ, Վնն., 1904:
Քաջն Վարդան, Բոստոն, 1920:
Իսլամը հայ մատենագրութեան մէջ, Վնն., 1930:
Հայ եկեղեցի. Ուսումնասիրութիւններ, Երուսաղեմ, 1930:
Պատմութիւն կաթողիկոսաց Կիլիկիո, Անթիլիաս, 1939:

Գրակ.
Ակինյան Ն., Բաբկեն Ա կաթողիկոս Տանն Կիլիկիո, «ՀԱ», 1936, №7:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1387
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ (Ֆրունզիկ) ՄՈՒՇԵՂԻ Դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott