ԲԱԲԱՅԱՆ ընտանիք

Կենսագրության նկար
Գործունեությունը` Անիմացիոն կինոյի նկարիչ
Բնակավայրը` Հայաստան

Ավետիք Բաբաբայան
Ծնվ. 1844թ., Ալեքսանդրապոլ:
Մահ. 1913թ., Փարիզ:

Հիգիենիստ: Բժշկագիտ. դ-ր (1887):
Ավարտել է Ս. Պետերբուրգի ռազմաբժշկ. ակադ. (1870):
Կովկասյան բժշկ. ընկերության կազմակերպիչ-անդամներից:
1870-74-ին, որպես զինվ. բժիշկ, ծառայել է Ալեքսանդրապոլում, Թիֆլիսում (1878-1904-ին' զինվ. հոսպիտալում), Աբասթումանում, ապա զբաղվել գիտ. և հաս. գործունեությամբ Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Հս. Կովկասում:
1904-ին ընտանիքով տեղափոխվել է Փարիզ:
Աշխատանքները վերաբերում են նյարդային, վարակիչ (թոքերի տուբերկուլոզ ևն) հիվանդությունների առաջացման ու տարածման, բալնեոլոգիայի խնդիրներին: Հեղինակ է «Ուսումնարանի առողջապահութեան հարցեր» (1879), «Կրքեր եւ նոցա ազդեցութիւնը առողջութեան վրայ» (1880), «Բարակացավ - թոքախտը» (1889), «Եկեղեցական հիգիենա» (1903-05) և այլ աշխատությունների:

Սոֆյա Բաբայան
Ծնվ. 1855թ., Թիֆլիս:
Մահ. 1940թ., Փարիզ:

Մանկավարժ, հաս. գործիչ, Ավետիք Բաբայանի կինը:
Մանկավարժ, բարձրագույն կրթություն ստացել է Գերմանիայում:
Թիֆլիսում հիմնել է ընտանեկան և առաջին հայկ. (1882) մանկապարտեզները, Ֆրյոբելյսսն ընկերությունը (1880, ամուսնու հետ):
Փարիզում աշխատակցել է հայ պարբ. մամուլին:

Մարգարիտ Բաբայան
Ծնվ. 24.12.1874թ., Գոթա (Գերմանիա):
Մահ. 18.10.1968, ՓարիզԼ
Դաշնակահարուհի, երգչուհի (մեցցո-սոպրանո), երաժշտագետ, մանկավարժ:
Ավետիք և Աոֆյա Բաբայանների դուստրը:
Սովորել է Թիֆլիսի երաժշտ. ուսումնարանում (1901-04):
Համերգներով շրջագայել է Եվրոպայում:
1911-ին Փարիզում հիմնել է մեներգեցողության վարժարան:
Եղել է Կոլոնն-Լամուրյո համերգային ընկերության մենակատար, Ֆրանս, երգի վարպետների, Երաժշտագետների միությունների անդամ, ֆրանս. ռադիոյի մեկնաբան:
Աշխատակցել է «Լարուս» հանրագիտարանին:
Մտերիմ է եղել Ա. Չոպանյանի, Կոմիտասի հետ, հավաքել վերջինիս ձեռագրերը, հրատարակել որոշ գործեր:

Արմինիա Բաբայան (Բարբոնել-Բաբայան Արմենուհի)
Ծնվ. 08.06.1876թ., Վիեննա:
Մահ. 11.04.1971թ., Փարիզ:
Նկարչուհի:
Ավետիք և Սոֆյա Բաբայանների դուստրը:
Մասնագիտացել է Թիֆլիսում, Դրեզդենում, Փարիզի Ժյուլիեն ակադ-ում:
Ապրել և ստեղծագործել է Փարիզում:
Հեղինակ է դիմանկարների («Լուի Լալուա», 1926, «Մանուել դե ֆալյա», «Մարգարիտ Բաբայան»), բնանկարների («Արևոտ փողոց», «Հյուսիսային ծովափ»):
Անհատ. ցուցահանդեսներ'Փարիզում (1926,1928, 1929, 1931):
Գործերից պահվում են ՀԱՊ-ում:

Շուշանիկ Բաբայան (Լալուա-Բաբայան)
Ծնվ. 19(31).05.1879թ., Թիֆլիս:
Մահ. 28.01.1952թ., Փարիզ:
Դաշնակահարուհի:
Ավետիք և Սոֆյա Բ-ների դուստրը:
Սովորել է Թիֆլիսի երաժշտ. ուսումնարանում (1886):
Կատարելագործվել և դասավանդել է Փարիզում, ելույթներ ունեցել հատկապես հայկական դաշնամուրային երկերի կատարումներով:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2423
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ (Ֆրունզիկ) ՄՈՒՇԵՂԻ Դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott