ARSEN (Vichen) AYT@NYAN PETROSI / ԱՐՍԵՆ (Վիչեն) ԱՅՏԸՆՅԱՆ ՊԵՏՐՈՍԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Բանասեր
Բնակավայրը` Ավստրիա

Լեզվաբան, բանասեր:

Ծնվ. 07(19).01.1825թ., Կ. Պոլիս
Մահ. 08(21).7.1902թ., Վիեննա:

Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ (1842), աբբահայր (1886):
1835- ից սովորել է Վիեննայի Մխիթարյանների մոտ:
Դասավանդել է Զմյուռնիայի և Կ. Պոլսի Մխիթարյանների վարժարաններում, զբաղվել գիտ. գործունեությամբ:
Մշակել, հարստացրել ու հրատարակել է Վ. Չալըխյանի «Քերականութիւն հայկազնեան լեզուի...» (1885) գիրքը:
1887- ին հիմնել է «Հանդես ամսօրյա» հայագիտական պարբերականը:
ԱՐՍԵՆ ԱՅՏԸՆՅԱՆ-ի գիտ. ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում «Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերէն լեզուի» (1866) աշխատությունը, որը դարակազմիկ նշանակություն է ունեցել հայերենագիտության պատմության մեջ:
Այն բաղկացած է ընդ հանուր տես. («Նախաշաւիղ») և բուն քերակ. մասերից ու հավելվածից:
ԱՐՍԵՆ ԱՅՏԸՆՅԱՆ-ի լեզվի զարգացումն ընկալել է բնաշրջ. (էվոլյուցիոնիստ.) տեսանկյունից: Նրան է պատկանում հայոց լեզվի պատմության առաջին գիտ. շրջանաբաժանումը (գրաբար, միջին հայերեն, աշխարհաբար), բարբառների դասակարգումն ըստ աշխարհագրական սկզբունքի: Նա գրաբարը գնահատել է որպես ճոխ ու զարգացած լեզու, միաժամանակ ընդգծել, որ ասպարեզը պետք է տրվի աշխարհաբարին: Այդ նկատառումով էլ գրել է արևմտահայ աշխարհաբարի քերականությունը:
Գրկ.
Մենեվիշյան Գ., Կենսագրական ակնարկ գեր. Արսեն արքեպիսկոպոս Այտընեան աբբայի..., Վնն., 1895:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2037
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍՏԵՓԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ ՄԵԼԻՔՍԵԹԻ Ծնվ. 16(28).12.1863թ., Շուշի:Մահ. 13.12.1940թ., Երևան:ՀԽՍՀ Ժող. նկարիչ (1938): Սովորել է Մարսելի նկա ... Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott