ԱՐՇԱԼՈՒՅՍ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԱԲՐԻԵԼԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գիտնական
Բնակավայրը` Հայաստան

Ծնվ. 1912թ., հունիսի 14
Մահ. 1993թ., մայիսի 5:

Երկրաբան, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1953), պրոֆեսոր (1954), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961), միջազգային (տեկտոնական) և համամիութենական (շերտագրական) գիտակոորդինացիոն խորհուրդների անդամ, Պատվո նշան շքանշանակիր։

Ծնվել է Կարսի մարզի Նախիջևան գյուղում։ Ավարտել է ԵՊՀ-ն (1938)։ 1941-83-ին` ԵՊՀ պատմական և տարածաշրջանային երկրաբանության ամբիոնի վարիչ, 1983-86-ին` ՀԽՍՀ ԳԱ Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, 1986-93-ին` ՀՀ ԳԱԱ երկրաբանության բաժանմունքի վարիչ, նախագահության անդամ։

Աշխատանքները վերաբերում են Հայաստանի երկրաբանական կառուցվածքի, հատկապես տեկտոնիկայի, շերտագրության և երկրաբանության զարգացման պատմության հարցերին։ Մշակել է Հայաստանի պալեոգենի ունեոգենի շերտագրական սխեման, Փոքր Կովկասի ու հարակից շրջանների տեկտոնական մասնատման սխեմաները, բնութագրել առանձին տեկտոնական կառուցվածքները` ընդգծելով խորքային բեկվածների դերը երկրաբանական կառուցվածքի, հրաբխայնության և մետաղածնության մեջ։ Հեղինակ է «ՍՍՀՄ երկրաբանություն» (1984) ուսումնական ձեռնարկի։

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1208
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՓԻԹԵՐ ԲԱԼԱՔՅԱՆ Նրա «ճակատագրի սև շունը» ինքնակենսագրական գիրքը համարվել է 1998-ի լավագույն հուշագրությունը, պարգևատրվել Փեն ակումբի միջազգային մրցանակով, թարգմանվել իտալերեն, ֆրանսերեն, Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott