ARMEN JIGARXANYAN BORISI / ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆ ԲՈՐԻՍԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Դերասան
Բնակավայրը` Ռուսաստանի Դաշնություն

Դերասան:
ՀՀ (1973), ՌԴ (1985) ժող. արտիստ:

Ծնվ. 03.10.1935թ., Երևան:

Ավարտել է ԵԳԹԻ (1958):

1958-ից՝ ԵՌԹ Սերգեյ (Ա. Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն»), Ռիչարդ III (Շեքսպիրի «Ռիչարդ III), Թոդորոս (Պսաֆասի «Պահանջվում է ստախոս») և այլն,

1967-69-ին՝ Մոսկվայի լենինյան կոմերիտմիության անվ. [Բասարգին (Կ. Սիմոնովի «Հայրենի ծուխը»), Մոլիեր (Մ. Բուլգակովի «Մոլիեր») և այլն],

1969-96-ին՝ Մայակովսկու անվ. [Ստենլի (Թ. Ուիլյամսի «Ցանկություն» տրամվայ»), Խլուդով (Մ. Բուլգակովի «Վազք»), Սոկրատ (Է. Ռաձինսկու «Զրույցներ Սոկրատի հետ»), Թագավոր (Վ. Սարոյանի «Քարանձավի մարդիկ») և այլն] թատրոնների դերասան:

1995-ին Մոսկվայում հիմնել Է «Ջիգարխանյանի թատրոնը»:

1959-ից նկարահանվում է կինոյում:

Կինոդերերից են՝ Արտյոմ («Բարև, ես եմ», 1965), Մկրտիչ («Եռանկյունին», 1967, ՀԽՍՀ Պետ. մրց.՝ 1975), Սերոբ («Հարսնացու հյուսիսից», 1975), Իսայ («Ագավոր ձյունը», ըստ Ա. Թրուայայի, 1978, ՀԽՍՀ Պետ. մրց.՝ 1979), Մխիթար («Հուսո աստղ», 1978, ըստ Ա. Խաևզադյանի «Մխիթար Սպարապետ» վեպի, բոլորը՝ Հայֆիլմ), Պռոշյան («Հուլիսի վեցը»), Օվեչկիև («Անորսալիների նոր արկածները», երկուսն էլ՝ 1968), Լևոն («Երբ գալիս է սեպտեմբերը», 1976), Մաքս Ռիշար-Էրիխ Բեխլեր («Թեհրան - 43», 1981), Դինո Կյարելլի («Նիկոլո Պագանինի», 1982), Օսիպ («Ռևիզոր», 1996, բոլորը՝ Մոսֆիլմ) և այլն:

Լինելով վերամարմնավորման վարպետ՝ ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆը ստեղծել է նուրբ, դիպուկ, ճշմարտացի հոգեբանական բազմաթիվ կերպարներ:

Երևանի պատվավոր քաղաքացի (2001),

ՀՀ Մեսրոպ Մաշտոցի (1996),

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար ՌԴ III (1995), IV (2005) աստիճանների,
Ս. Ալեքսանդր Նևսկու անվ. (2006) շքանշաններ,

Համահայկական «Վահագն» մրցանակ (2002):

Երկեր.
Я одинокий клоун, М., 2005 (համահեղինակ՝ Д убровский В.Я.).

Գրակ.
Цыркун Н. А., Армен Джигарханян, М., 2002.

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4256
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԵՂԻԱԶԱՐ ԼԱԶԱՐՅԱՆ ՀՈՎԱԿԻՄԻ Ռուսական բանակի գնդապետ (1826): Լազարյանների ազնվական տոհմից: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott