ARTUR CHILINGAROV NIKOLAYI / ԱՐԹՈՒՐ ՉԻԼԻՆԳԱՐՈՎ ՆԻԿՈԼԱՅԻ
Բևեռախույզ: 
Աշխարհագրական գիտությունների դոկտոր (2003): 
ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2003), Պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր (2002): 
Խորհրդային Միության հերոս (1985, Անտարկտիդայի մոտ «Միխայիլ Մոմով» սառցահատի փրկարարական արշավախումբը ղեկավարելու համար):
Ծնվ. 25.09.1939թ., Լենինգրադ:
 
Ավարտել է Լենինգրադի բարձրագույն ճարտարագիտածովային ուսումնարանը (1963): 
1969-71-ին՝ «Հյուսիսային բևեռ-19», «Հյուսիսային բևեռ-22» դրեյֆող կայանների, 
1971-73-ին՝ Անտարկտիդայի «Բելինգսհաուզեն» կայանի, 
1974-79-ին՝ Ամդերմայի ջրաօդերևութաբանության և բնական միջավայրի վերահսկման տարածքային վարչության պետ, 
1986-91-ին՝ ԽՍՀՄ ջրաօդերևութաբանության կոմիտեի փոխնախագահ: 
1987-ին ղեկավարել է «Սիբիր» ատոմային սառցահատի գիտարշավը Հյուսիսային բևեռ: 
Աշխատանքները վերաբերում են Արկտիկայի, նրա յուրացման ու բնապահպանության խնդիրներին: 
ԱՐԹՈՒՐ ՉԻԼԻՆԳԱՐՈՎն ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես միակ բևեռախույզը, որ 6 ամսվա ընթացքում եղել է Երկրի Երկու բևեռներում:
ՌԴ բնական Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ, 
Ռուսաստանի բևեռախույզների ընկերակցության նախագահ (1991), 
ԱՍՆ-ի միջազգային հետախուզական ակումբի, 
Մեծ Բրիտանիայի թագավորական աշխարհագրական ընկերության անդամ, 
Անտարկտիդայի պահպանության միջազգային կազմակերպության նախագահ: 
ԽՍՀՄ Պետական մրցանակ (1981): 
ՌԴ Պետական դումայի պատգամավոր (1993-ից), փոխնախագահ (1994-ից):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
- 
								
ԱՐԹՈՒՐ ՉԻԼԻՆԳԱՐՈՎ ՆԻԿՈԼԱՅԻ
/image/?type=album&prefix=album&img_id=135263810454539328_artur_chelingarov_4_001.jpgԲևեռախույզ:
							 - 
								
ԱՐԹՈՒՐ ՉԻԼԻՆԳԱՐՈՎ ՆԻԿՈԼԱՅԻ
/image/?type=album&prefix=album&img_id=135263810461051294_artur_chelingarov_3_001.jpgԲևեռախույզ:
							 - 
								
ԱՐԹՈՒՐ ՉԻԼԻՆԳԱՐՈՎ ՆԻԿՈԼԱՅԻ
/image/?type=album&prefix=album&img_id=135263810450380277_artur_chelingarov_2_001.jpgԲևեռախույզ:
							 - 
								
ԱՐԹՈՒՐ ՉԻԼԻՆԳԱՐՈՎ ՆԻԿՈԼԱՅԻ
/image/?type=album&prefix=album&img_id=135263810433908162_artur_chelingarov_1_001.jpgԲևեռախույզ:
							 
 
	
		
		
		
		
		
           	 	 
           	 	 
           	 
 Arian AMU