ԱՐԱՄ Ա ՔԵՇԻՇՅԱՆ
 
		Ավազանի անունը՝ Պետրոս:
Ծնվ 08.03.1947թ., Բեյրութ:
Աստվածաբան., եկեղեցու պատմության և փիլ. գիտ. դ-ր (1978), արքեպիսկոպոս (1985), Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս (1995-ից): 
Հաջորդել է Գարեգին Բ Սարգիսյանին (Գարեգին Ա Սարգիսյան): 
Ավարտել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքի (Անթիլիաս, Լիբանան) ժառանգավորաց (1965) և ընծայարանի (1968) բաժինները: 
1968-78-ին սովորել է Շվեյցարիայի Պոսե էկումենիկ հաստատությունում, Բեյրութի ամերիկ., Նյու Յորքի Ֆորդհամի, Օքսֆորդի համալսարաններում: 
1968-75-ին՝ դպրեվանքի փոխտեսուչ, աստվածաբանության դասախոս, Կիլիկիո կաթողիկոսարանի միջեկեղեց, հարաբերությունների ընդհանուր քարտուղար:
1972-75-ին դասավանդել է Հայկազյան քոլեջում, Բեյրութի համալսարանում և նույն քաղաքի Ամերիկյան համալսարանում: 
1978-ին՝ Լիբանանի թեմի առաջնորդ, տեղապահ, 1979-95-ին՝ առաջնորդ: 
1991-ին Եկեղեցիների համաշխ. խորհրդի(ԵՀԽ) Կանբերայի (Ավստրալիա) VII համաժողովում ընտրվել է կենտր. ու գործադիր վարչության ատենապետ, վերընտրվել 1998-ին՝ Հարարեի (Զիմբաբվե) VIII համաժողովում: 
Աշխատությունները վերաբերում են աստվածաբանությանը, Մերձ. Արևելքի եկեղեց. պատմությանն ու էկումենյան շարժմանը:
Երկեր. 
Հայաստանեայց եկեղեցւոյ ճշմարիտ դիմագիծը, Բեյրութ, 1970: 
ՆերսԵս Շնորհալի, Աստուածաբան ու էքիւմէնիստ, Բեյրութ, 1974: 
Ազգ, եկեղեցի, հայրենիք, Անթիլիաս, 1999: 
The Challenge to be a Church in a Changing World, N. Y., 1997; 
Defis et Perspectives Ecumeniques, Antelias, 2000.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
 
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
 
	 ԳՈՒՐԳԵՆ ԹՈՒԹԽԱԼՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ				 
			 
			 Սամբիստ: ԽՍՀՄ սպորտի (1986), միջազգային կարգի (1988), ԽՍՀՄ սպորտի վաստ. (1991) վարպետ: 
			 
			 	Ավելին...
			 
			 
				  
					ԳՈՒՐԳԵՆ ԹՈՒԹԽԱԼՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ				 
			 
			 Սամբիստ: ԽՍՀՄ սպորտի (1986), միջազգային կարգի (1988), ԽՍՀՄ սպորտի վաստ. (1991) վարպետ: 
			 
			 	Ավելին...
			 	
		 
	 
 





 
				  
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 