ԱՎԵՏԻՍ ԹԵՐԶԻԲԱՇՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ
Գրող, 
հասարակական-քաղաքական գործիչ: 
Ծնվ. 02.09.1873թ., Վան:
Մահ. 31.03.1947թ., Փարիզ:
Սովորել է Վանի Հիսուսյան և Երամյան վարժարաններում: 
Երիտթուրքական հեղաշրջումից (1908) հետո՝ Վանի քաղաքապետ: 
Վանի 1915-ի ինքնապաշտպանական կռիվներից հետո անցել է Կովկաս: 
1917-ին ընտրվել է Արևմտահայ ազգային խորհրդի, ապա՝ Հայաստանի ապահովության խորհրդի անդամ: 
Գործուն մասնակցություն է ունեցել արևմտյան ճակատը արևմտահայ կամավորականներով համալրելու, արևմտահայ փախստականների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման գործում: 
1921-ին մասնակցել է ՌԱԿ-ի ստեղծման աշխատանքներին: 
1924-26-ին՝ «Ապագա» (Փարիզ) թերթի խմբագիր: 
Գրել է հուշագրություններ («Արծիւը իր բոյնին մէջ», 1938, «Նուպար», 1939, «Անդրանիկ», 1942), պատմվածքներ («Աթոսի հարիւր եւ մեկ պատմուածքներ», 1945), վեպ («Երկու տարի Ատիս Ապեպայի մէջ»):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
	
	
 





				  
	
		
		
		
		
		
           	 	 
           	 	 
           	 
 Arian AMU