ԱՆՆԱ ԱՍԼԱՆ (Մկրտչի)
 
		Բժիշկ, ծերաբան-ծերաբույժ: 
Ռումինիայում ծերաբանների և ծերաբույժների դպրոցի հիմնադիրը: 
Ծնվ. 01(13).01.1897թ., Բրըիլա (Ռումինիա):
Մահ. 20.05.1988թ., Բուխարեստ:
Բժշկական գիտությունների դոկտոր (1961), պրոֆեսոր (1945), ՌԱՀ ԲԳԱ (1969), Ռումինիայի ԳԱ (1974) ակադեմիկոս, ՌԱՀ վաստակավոր բժիշկ (1973), Ռումինիայի գիտ. վաստ. գործիչ (1977), Ռումինիայի սոցիալական աշխատանքի հերոս (1971): 
Ավարտել է Բուխարեստի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1922): 
1948-52-ին՝ Բուխարեստի ներզատաբանության ինստիտուտի ֆիզիոլոգիական կլինիկայի, 
1952-ից՝ Կ. Պարհոնի անվ. ծերաբանության և ծերաբուժության ինստիտուտի տնօրեն: 
Աշխատանքները վերաբերում են փորձարարական, կլինիկական և սոցիալական ծերաբանության հարցերին: 
Վաղաժամ ծերացումը կանխելու նպատակով ԱՆՆԱ ԱՍԼԱՆը առաջարկել է նովոկաինի լուծույթներ՝ ներարկումների համար, հետագայում ստեղծել «Գերովիտալ Нг» և «Ասլավիտալ», իսկ երեխաների թուլամտության բուժման համար՝ «Ասլավիտալ երեխաների համար» պատրաստուկները: 
Ռումինիայի ծերաբանների և ծերաբույժների ընկերության նախագահ (1959-ից), 
ԽՍՀՄ ծերաբանների և ծերաբույժների ընկերության պատվավոր (1982) և արտասահմանյան մի շարք երկրների ակադեմիաների ու գիտ. ընկերությունների անդամ: 
Սահմանված ենԱննա Ասլանի անվ. (ԳԴՀ, 1983), 
«Հաղթանակի արձան» համաշխհային մշակութ. (Իտալիա, 1984) և այլ մրցանակներ: 
Աննա Ասլանի անունը քանդակվել է Հիպոկրատի մարմարե հուշարձանին (Հունաստան):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
 
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
 
	 ՆԱԴԵԺԴԱ ՊԱՊՅԱՆ				 
			 
			 ՆԱԴԵԺԴԱ ՊԱՊՅԱՆը հանդէս է եկել օպերային աւելի քան 50 գլխաւոր դերերում` աշխարհի տարբեր երկրներում:
			 
			 	Ավելին...
			 
			 
				  
					ՆԱԴԵԺԴԱ ՊԱՊՅԱՆ				 
			 
			 ՆԱԴԵԺԴԱ ՊԱՊՅԱՆը հանդէս է եկել օպերային աւելի քան 50 գլխաւոր դերերում` աշխարհի տարբեր երկրներում:
			 
			 	Ավելին...
			 	
		 
	 
 





 
				  
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 