ANDRANIK OZANYAN TOROSI / ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ԹՈՐՈՍԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Ազգային-ազատագրական շարժման գործիչ, Զորավար
Բնակավայրը` Հայաստան

Հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ,
զորավար,
Հայ և Բուլղարիայի ժողովուրդների հերոս:

Ծնվել է 25.02.1865թ., Շապին Գարահիսար:
Մահացել է 31.08.1927թ., Չիկո (Սակրամենտոյի մոտ, ԱՄՆ):

Թաղվել է Ֆրեզնոյում (ԱՄՆ),
1928-ին աճյունը տեղափոխվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատուն,
2000-ին՝ Երևան, ամփոփված է Եռաբլուրում:

Սովորել է ծննդավայրի Մուշեղյան վարժարանում, «մկրտվել հեղափոխական»:

Հորն անարգած թուրքին ահաբեկելու համար բանտարկությունից խուսափելու նպատակով, մեկնել է Կ. Պոլիս, աշխատել զինագործարանում, որպես բանվոր, ապա անցել Ռումինիա:

Վերադառնալով հայրենիք` աշխատել է որպես ատաղձագործ, մասնակցել է հասարակակն կյանքին:

1891-ին անդամագրվել է ՍԴՀԿ-ին, շուրջ մեկ տարի անց դարձել ՀՀԴ անդամ (դաշնակցությունից հեռացել է 1907-ին, վերականգվել է 1914-ին և երկրորդ անգամ հեռացել 1917-ին):

IX դ. 90-ական թթ. զինվորագրվել է Գուրգենի, Աղբյուր Աերոբի հայդուկախմբերում, նախ` շարքային հայդուկ, ապա` տասնապետ:

Զենք ձեռք բերելու, ազատագրական ուժերը համախմբելու նպատակով եղել է Սևաստոպոլում, Բաթումում, Թիֆլիսում, Կարսում, Էջմիածնում, Թավրիզում, Սալմաստում և այլուր:

Համագործակցել է Հրայրի, Նիկոլ Դումանի, Սեպուհի, Մեծն Մուրադի հետ:

Աղբյուր Սերոբի մահից (1899թ., որի մահվան վրեժը լուծել է` սպանելով նրան սպանող Բշարե Խալիլին) հետո Անդրանիկը գլխավորել է բազմաթիվ ինքնապաշտպանական մարտեր:

Նրան մեծ համբավ են բերել հատկապես Առաքելոց վանքի (1901, նոյեմբեր) և Աղթամարի (1904, օգոստոս) կռիվները:

1904-ի վերջին Անդրանիկը եղել է Իրանում ու Այսրկովկասում, հանդիպել է հասարակական, քաղաքական շրջանների հետ. Թիֆլիսում բարեկամական կապեր է հաստատել և 1914-20-ական թթ. մշտապես առնչվել ու խորհրդակցել է Հ. Թումանյանի հետ:

Հայ-թաթարական կռիվների ժամանակ, զենք հայթայթելու նպատակով ուղարկվել է Ֆրանսիա և Բուլղարիա:

Հրատարակել է հայդուկային կռվի իր ռազմուսույցը՝ «Մարտական հրահանգներ» (1906) կանոնագիրքը:

Երիտթուրքական հեղաշրջումից (1908) հետո հանդես է եկել ՀՀԴ - երիտթուրքական համագործակցության դեմ, մերժել թուրքական խորհրդարանի անդամ դառնալու ՀՀԴ առաջարկը:

Բալկանյան 1-ին պատերազմում (1912-13) Գ. Նժդեհի հրամանատարության ներքո Անդրանիկը կազմավորել է Հայկական կամավորական վաշտ և բուլղարական բանակի կազմում մարտնչել թուրքական, զորքերի դեմ, արժանացել սպայի կոչման ու մարտական շքանշանների:

Առաջին աշխարհամարտի (1914-18) սկզբին եկել է Թիֆլիս, նշանակվել Հայկական 1-ին կամավոր, ջոկատի (Կովկասյան բանակի կազմում) հրամանատար, ղեկավարել է շուրջ 20 հաղթական ռազմական, գործողություններ, մեծ դեր խաղացել հատկապես Դիլմանի ճակատամարտում (1915, ապրիլ), Բիթլիսի ազատագրման ժամանակ:

1917-ին նախաձեռնել է Արևմտահայերի 1-ին համագումարի հրավիրումը (մայիսի 2-11), ընտրվել համագումարի պատվավոր նախագահ և Արևմտահայ ազգային խորհրդի անդամ, ձեռնարկել է «Հայաստան» (1917-18) թերթի հրատարակումը:

Անդրանիկը 1918-ի հունվարին նշանակվել է հայկական երկրապահ զորամասի հրամանատար, ստացել գեներալ-մայորի աստիճան և ղեկավարել է Էրզրումի ամրացված շրջանի պաշտպանությունը: Սակայն նրան չի հաջողվել պաշտպանել Էրզրումը, և զորքը նահանջել է Սարիղամիշ-Ալեքսանդրապոլ ուղղությամբ:

Ալեքսանդրապոլի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով Անդրանիկի գլխավորությամբ կազմավորվել է հայկական առանձին հարվածող զորամասն տեղաբաշխվել է Ալեքսանդրապոլից հյուսիս դեպի Ախալքալաք ուղղությամբ՝ շուրջ 70 կմ տարածության վրա:

Ալեքսանդրապոլի անկումից (մայիսի 15) հետո Անդրանիկի զորամասը նահանջել է նախ Վորոնցովկա (ներկայումս՝ Տաշիր), այնտեղից՝ Ջալալօդլի (Ստեփանավան), ապա բարձրացել Դսեղ, որտեղ նրան դիմավորել է Հ. Թումանյանը:

Անդրանիկի զորամասը չի մասնակցել Ղարաքիլիսայի (Վանաձոր) ճակատամարտին, որտեղ թուրքերը կոտորել են ավելի քան 5000 մարդ:

Հունիսի 4-ին Բաթումում ստորագրվելիք թուրք-հայկակակն պայմանագրի համաձայն դադարեցվել են ռազմական գործողությունները:

Պայմանագրով նախատեսվում էր զինաթափել հայկական, զինված ջոկատները, այդ թվում՝ նաև Անդրանիկի զորամասը:

Այդ պայմանը սկզբունքորեն անընդունելի համարելով, միաժամանակ նորահռչակ ՀՀ կառավարությանը վնաս չպատճառելու մղումով՝ Անդրանիկը ստիպված հեռացել է Հայաստանից:

Դիլիջանից անցել է Ելենովկա (Սևան), ապա` Նախիջևան, որտեղից մտադիր էր անցնել Պարսկաստան, ընդառաջ գնալ դեպի Բաքու շարժվող անգլիական զորքին և նրա աջակցությամբ Վանով մտնել Արևմտյան Հայաստան ու այնտեղ շարունակել պայքարը:

Իր զորամասով և շուրջ 20 հազար գաղթականներով Անդրանիկը հունիսի 18-ին հասել է Նախիջևան, տեղում կարգուկանոն սահմանելուց հետո գավառը հայտարարել Խորհրդային Ռուսաստանի անբաժան մաս և այդ մասին հեռագրել Ս. Շահումյանին:

Նախիջևանից Ջուլֆայով Պարսկաստան անցնելով՝ Անդրանիկի զորամասն անակնկալ բախվել է թուրքական 11-րդ դիվիզիայի զորամասերից մեկի հետ և ստիպված վերադարձել Զանգեզուր:

Զորքի և բազմաքանակ գաղթականության համար բավականին դժվար իրավիճակում Անդրանիկի կարողացել է Զանգեզուրում (հիմնականում՝ Սիսիանում) մնալ մինչև 1919-ի մարտի վերջը, ինչը կարևոր նշանակություն ունեցավ Զանգեզուրը թուրքերից ու մուսավաթականներից պաշտպանելու գործում: Սակայն հիասթափվելով Հայաստանի նկատմամբ Անտանտի քաղաքականությունից և դժգոհելով Հայաստանի Կառավարության՝ իր հանդեպ ցուցաբերած ուշադրությունից՝ Անդրանիկը 1919-ի ապրիլին եկել է Էջմիածին, զորամասը զորացրել, ինքն անցել արտասահման:

Ֆրանսիայում, ապա Անգլիայում կարճատև դադարից հետո անցել է ԱՍՆ, սակայն շուտով Պողոս Նոտարի հրավերով եկել է Եվրոպա՝ Կիլիկիայի հայերի պայքարին օժանդակելու գործը գլխավորելու նպատակով: Բայց այդ նախաձեռնությունը նույնպես ձախողվել է անգլո-ֆրանս. հարաբերությունների սրման պատճառով. Ֆրանսիան իր զորքերը դուրս բերեց Կիլիկիայից, և թուրքական բանակը մտավ Կիլիկիա:

Անդրանիկը 1922-ից հաստատվել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքում և առավելագույնն արել Խորհրդային Հայաստանին օգնություն կազմակերպելու համար:

Հայաստանի բազմաթիվ վայրերում Անդրանիկի անունով կոչվել են փողոցներ, հրապարակներ, կանգնեցվել են նրա հուշարձանները, հյուսվել ժողովրդական երգեր, գրվել վեպեր, բանաստեղծություններ:


ԵՐԿԵՐ

Մարտական հրահանգներ, ժնև 1906:
Անդրանիկի հուշերը, ժնև, 1935:
Զորավար Անդրանիկը կը խոսի..., 2հրտ., Լոս Անջելես, 1974:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զորավար Անդրանիկի կովկասյան ճակատի պատմական օրագրությունը (1914-1917), Բոստոն, 1924:
Անդրանիկի ե հայկական առանձին հարվածող զորամասի հետ, Նյու Ջերսի, 1976:
Ներսիսյաս Մ., ժողովրդական հերոսը (Զորավար Անդրանիկի ծննդյան 100-ամյակի առթիվ), Հայ ժողովրդի նոր պատմության էջերից, Ե., 1981:
Չելեպյսէն Մ, Զորավար Անդրանիկ, Աիչիգան, 1988:
Անդրանիկ Օզանյան, Մատենագիտություն, Ե. 1989:
Андроник Озанян. Документы я материалы. ԲՀԱ, 1991, No t-2 Հ. Կարապետյան

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 33107
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ԹՈՐՈՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133016816367524361_andranik1.jpg

    Ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորավար:

    ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ԹՈՐՈՍԻ
  • ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ԹՈՐՈՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133016816338145392_andranik3.png

    Ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորավար:

    ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ԹՈՐՈՍԻ
  • ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ԹՈՐՈՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133016816355148649_andranik5.jpg

    Ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորավար:

    ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ԹՈՐՈՍԻ
  • ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ԹՈՐՈՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133016816390086489_andranik7.jpeg

    Ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորավար:

    ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ԹՈՐՈՍԻ
  • ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ԹՈՐՈՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133016816483925220_andranik8.jpg

    Ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորավար:

    ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ԹՈՐՈՍԻ
  • ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ԹՈՐՈՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133016816431136784_andranik9.JPG

    Ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորավար:

    ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ԹՈՐՈՍԻ
  • ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ԹՈՐՈՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133016816434168459_andranik10.JPG

    Ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորավար:

    ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ԹՈՐՈՍԻ
  • ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ԹՈՐՈՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133016816414906264_adranik11.jpg

    Ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորավար:

    ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ԹՈՐՈՍԻ
  • ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ԹՈՐՈՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133016816461744192_Andraniksignature-1-.png

    Ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորավար:

    ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ԹՈՐՈՍԻ
  • ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ԹՈՐՈՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133016816497590880_andranik2.jpg

    Ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորավար:

    ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ԹՈՐՈՍԻ
  • ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ԹՈՐՈՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134476169919699710_418840_387850754615822_2105192721_n.jpg

    Ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորավար:

    ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ԹՈՐՈՍԻ
  • ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ԹՈՐՈՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134476196387571427_andranik_ozanyan_1.jpg

    Բուլղարիայի Վառնա քաղաքում գտնվող Զորավար Անդրանիկի կիսանդրին

    ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ԹՈՐՈՍԻ
  • ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ԹՈՐՈՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134476206438550398_andranik_ozanyan_3.jpg

    Բուլղարիայի Վառնա քաղաքում գտնվող Զորավար Անդրանիկի կիսանդրին

    ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ԹՈՐՈՍԻ
  • ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ԹՈՐՈՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134884090347203329_AM016-08.jpg

    Բուլղարիայի Վառնա քաղաքում գտնվող Զորավար Անդրանիկի կիսանդրին

    ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ԹՈՐՈՍԻ

Տեսադարան
Առընչվող նյութեր
© "5165m" studio
top
top
font
color
bott