ANDRANIK IOSIFYAN XEVONDI / ԱՆԴՐԱՆԻԿ ԻՈՍԻՖՅԱՆ ՂԵՎՈՆԴԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գիտնական
Բնակավայրը` Ռուսաստանի Դաշնություն
Հղումներ` hy.wikipedia.org

Ճարտարագետ-էլեկտրատեխնիկ:
Տեխնիկական գիտ. դոկտորր (1941), պրոֆեսոր (1941),
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1950, թղթ. անդամ՝ 1946-ից):
Սոց. աշխատանքի հերոս (1958):
ՀԽՍՀ (1962), Ուկրաինայի (1965) գիտությունների և տեխնիկայի վաստակավոր գործիչ:

Ծնվ. 08(21).07.1905թ., գ. Ծմակահող (այժմ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում):
Մահ. 13.04.1993թ., Մոսկվա:

Ավարտել է Բաքվի պոլիտեխնիկական ինստիտուտը (1930):

1943-75-ին՝ իր նախաձեռնությամբ կազմակերպված էլեկտրամեխանիկայի ՀամԳՀԻ տնօրեն (1996-ից՝ ԱՆԴՐԱՆԻԿ ԻՈՍԻՖՅԱՆի աևվան),

1975-ից՝ գիտական ղեկավար:

1950-55-ին, 1971-75-ին, 1981-86-ին՝ նաև ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ:

1982-86-ին՝ ՀԽՍՀ ԳԱ հատուկ ԿԲ տնօրեն:

Աշխատանքները վերաբերում են էլեկտրամեխանիկայի տեսական և կիրառարական հարցերին:

1931-34-ին մշակել է փոփոխական հոսանքի կոլեկտորավոր գեներատորի համաժամանակյա կառավարման համակցված տեսությունը, ստեղծել անհպումային սելսին:

1940-45-ին հրատարակել է էլեկտրամեքենայական ուժեղացուցիչի (ամպլիդին) և ուժային համաժամ հետևող համակարգերի ընղհանուր տեսության վերաբերյալ աշխատանքների շարք:

Մասնակցել է «Կոսմոս» մակնիշի արբանյակների, տիեզերական ԱՌԱՋԻՆ էլեկտրատեխնիկական լաբորատորիաների՝ «Կոսմոս-14» և «Կոսմոս-23» ստեղծմանը, մշակել Н-1 և Р-7 կրող հրթիռների փոփոխական հոսանքով սնման համակարգերը:

ԱՆԴՐԱՆԻԿ ԻՈՍԻՖՅԱՆը «Մետեոր», «Մետեոր-պրիրոդա», «Ինտերկոսմոս-Բուլղարիա-1300» օդերևութաբանական արբանյակների գլխավոր կոնստրուկտորն էր:

Նրա նախաձեռնությամբ էլեկտրատեխնիկական ՀամԳՀԻ բաժանմունքներ են ստեղծվել Սանկտ
Պետերբուրգում, Տոմսկում, Երևանում և այլուր:

Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ հիմնադիրներից է:

Եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (1980-89):

Պարգևատրվել է
Լենինյան (1970),
ԽՍՀՄ Պետական (1951, 1979) մրցանակներով:
Լենինի (4) և այլ շքանշաններով:

Երկեր.
Вопросы электропахоты, Е., 1952;
Вопросы электромеханики, М., 1975;
Вопросы электромаг- нитодинамики и гравитации (Сборник), М., 1990.

Գրակ.
Алексеевский В. В., Арешян Г. Л., Андраник Гевондович Иосифян (к 70-летию), «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ տեխ. գիտ.», 1975, հ. 28, № 3:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1586
Կարծիքներ և մեկնաբանություններ
Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott