ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, Ֆիդայի
Բնակավայրը` Հայաստան

Սերոբ Փաշա, Սերոբ Վարդանյան

Ծնվ. 1864թ., գ. Սոխորդ (Բիթլիսի նահանգի Խլաթ գավառ:
Մահ. 24(05).10(11).1899թ., գ. Գելիեգուզան (Սասունի գավառ):

ՀՀԴ կուսակցության անդամ:

Խուսափելով թուրքական հետապնդումներից՝ 1891-ին անցել է Կ. Պոլիս, ապա՝ Ռումինիա, Բաթում, իսկ 1895-ին վերադարձել է Արմ. Հայաստան և իր կազմակերպած ֆիդայիների խմբով կռվել Բիթլիսում, Խլաթում ու Սասունում, պաշտպանել բազմաթիվ հայկական գյուղեր:

Քաջագործությունների համար կոչվել է նաև «Նեմրութի հսկա» կամ «Նեմրութի ասլան»:

1898-ի հոկտեմբերի 20-ին Բաբշեն գ-ի կռվից հետո ապաստանել է Սասունում:

1898-ի նոյեմբերին թուրքերին հաջողվել է մատնությամբ թունավորել ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲ-ին, սակայն մինչ վերահաս մահն իր զինակիցների հետ շարունակել է մարտը պաշարված Գելիեգուզանում:

Այդ ընդհարման ժամանակ զոհվել են որդին, երկու եղբայրները, գերվել վիրավոր կինը՝ Սոսեն (տես Սոսե Մայրիկ):

ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲ-ի գլուխը թաղված է Բաղեշի Ս. Կարմրակ եկեղեցու բակում, մարմինը՝ Գելիեգուզանում:

Նրա սխրանքների մասին ժողովուրդը բազմաթիվ երգեր է հյուսել:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սերոբ Վւսրդանեան Աղբիւր, ԺԱԼ, 1907:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 11437
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲ

    /image/?type=album&prefix=album&img_id=133536109756326059_Serob1.jpg

    Հայ ազգ-ա-զատագրական շարժման գործիչ, ֆիդայի

    ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲ
  • ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲ

    /image/?type=album&prefix=album&img_id=133536109736437167_Serob2.jpg

    Հայ ազգ-ա-զատագրական շարժման գործիչ, ֆիդայի

    ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲ

Առընչվող նյութեր
© "5165m" studio
top
top
font
color
bott