ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ (ՍՊԵՆԴԻԱՐՈՎ) ԱՖԱՆԱՍԻԻ (ՍՏԵՓԱՆՈՍԻ)

Կենսագրության նկար
Գործունեությունը` Կոմպոզիտոր
Բնակավայրը` Հայաստան

Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ:
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1926):
Հայ երաժշտության դասական:

Ծնվ. 20(01).10(11).1871թ., ք. Կախովկա (Ուկրաինայի Խերսոնի մարզ):
Մահ. 07.05.1928թ., Երևան:
Թաղված է Երևանի օպերայի և բալետի թատրոնի շենքի մերձակա պուրակում:

Տ. Ա. Սպենդիարովայի հայրը, Լ. Ա. Սպենդիարովի եղբայրը:

Ավարտել է ՄՊՀ իրավաբանական ֆակուլտետը (1895):
1892-1894-ին կոմպոզիցիա և տեսություն է ուսումնասիրել Ն. Կլենովսկու (Սոսկվա),
1896-1900-ին՝ Ն. Ռիմսկի-Կորսակովի (Ս. Պետերբուրգ) մոտ:

Ապրել է Ղրիմում, ծավալել է նաև հասարակական գործունեություն:

Որպես կոմպոզիտոր ձևավորվել է ռուսական և հայկական մշակույթների համատեղ ազդեցությամբ:

Գրել է «Այ վարդ» ռոմանսը (1894, Ա. Շատուրյանի խոսքերով), «Ձկնորսն ու փերին » բալլադը (1902)՝ բասի և նվագախմբի համար, «Էդելվեյս» մելոդեկլամացիան (1911, Ս. Գորկու տեքստերով):

Մտերիմ էր ժամանակի առաջադեմ մտավորականների (Մ. Սարյան, Հ. Թումանյան, Ա. Իսահակյան, Ա. Թամանյան, Վ. Սուրենյանց, Ռ. Մելիքյան, Ն. Տիգրանյան, Ն. Լյադով, Ա. Գլազունոփ հետ:

1905-ին հանդես է եկել բաց նամակով՝ Ն. Ռիմսկի-Կորսակովին Ա. Պետերբուրգի կոնսերվատորիայի պրոֆեսոր, կազմից հեռացնելու դեմ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆը ստեղծել է ծրագրային, վառ, պատկերավոր, ժողովրդական հիմքեր ունեցող երաժշտություն:

Գրել է «Այնտեղ, այնտեղ, դեպ վեհ այն դաշտը» երգը տենորի և նվագախմբի համար (1914, Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի » վեպի մոտիվներով), «Առ Հայաստան» կոնցերտային արիան (1915, Հ. Հովհանիսյանի խոսքերով):

Նրա «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը (1905, ըստ Մ. Լերմոնտովի), «Բեդա քարոզիչը» լեգենդը (1907, Յա. Պոլոնսկու խոսքերով) և «Մենք կհանգստանանք» մելոդեկլամացիան (1910, ըստ Ա. Չեխովի) արժանացել են Գլինկայի անվ. մրցանակների (1908, 1910, 1912):

1917-ից ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆը Ղրիմում ղեկավարել է ինքնագործ երգչախմբեր, օժանդակել երաժշտական դպրոցի կազմակերպմանը, մշակել ժողովրդական, հեղափոխական Երգեր («Վարշավյանկա», «Անվախ ընկեր» և այլն), Մոսկվայում, Պետրոգրադում և այլուր հանդես եկել հեղինակային համերգներով:

1924-ից բնակվել է Երևանում, մասնակցել է սիմֆոնիկ նվագախմբի, երաժշտության հրատարակչության կազմակերպմանը, հանդես եկել որպես դիրիժոր:

Գրել է «Ալմաստ» օպերան (ըստ Հ.Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի, 1923, բեմ.՝ 1930, Մոսկվայի Մեծ թատրոնի մասնաճյուղում), որով 1933-ին բացվել է Երևանի օպերայի և բալետի թատրոնը:

«Ղրիմի էսքիզներ» 2 սյուիտը (1903, 1912), «Երևանյան էտյուդներ» (1925) և այլ գործեր հայկական սիմֆոնիկ երաժշտության դասական նմուշներ են:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆը մեծապես նպաստել է հայկական ազգային կոմոպոզիտորական դպրոցի գեղագիտական սկզբունքների, ոճական առանձնահատկությունների ձևավորմանը, ընդլայնել հայկական երաժշտության թեմատիկան, հարստացրել նոր ժանրերով և արտահայտչամիջոցներով, հիմք է դրել ազգային սիմֆոնիզմին:

1967-ից Երևանում գործում է ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆի տուն-թանգարանը,
նրա անունով են կոչվել Երևանի օպերայի և բալետի թատրոնը (1933),
№ 1 երաժշտական դպրոցը,
լարային քառյակը (1932-56):

Հրատարակվել է ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆի երկերի լիակատար ժողովածուն 11 հատորով:

* * * *

«Այն, ինչ նա (Սպենդիարյանը) թողեց մեզ՝ անմահ է, անկորնչելի, և իր հեռազդեցությամբ ապագա սերունդների վրա՝ անգնահատելի: Նրա ներշնչող մեծ անունը երբե՜ք չի մոռանալու հայ ժողովուրդը, որին միշտ պիտի հուզե, ոգևորե նրա նվիրական անկրկնելի քնարը»:
Ավետիք Իսահակյան, գրող

* * * *

«Ալեքսանդր Սպենդիարյանը մեծատաղանդ, ինքնատիպ, անթերի ու բազմակողմանի տեխնիկա ունեցող կոմպոզիտոր է: Նրա երաժշտության մեջ զգացվում է ներշնչման թարմություն, կոլորիտի բուրմունք, մտքի անվերջություն և նրբագեղություն, մշակման կատարելություն»:
Ալեքսանդր Գլազունով, կոմպոզիտոր

Երկեր.
Письма: сост К. Григорян, Е., 1962.
Գրակ.
Գասպարյան Ս., Ալեքսանդր Սպենդիարով, Ե., 1951:
Ժամանակակիցները Ալ.Ապենդիարյանի մասին, կազմ.՝ Ալ. Թադևոսյան, Ե., 1960:
Սպենդիարովա Մ., Ապենդիարով, Ե., 1966:
Նույնի, Летопись жизни и творчества А. А. Спендиарова, Е., 1975;
Աճեմյւսն Հ., Ալեքսանդր Սպենդիարյան:
Կյանքն ու գործը, Լոս Անջելես, 1996:
Тигранов Г., Александр Афанасьевич Спендиаров, 2 изд., исп. и доп., М., 1971;
Александр Спендиаров, Статьи и исследования (сб.), Е., 1973;
Будагян Г., Со Спендиаровым. Страницы воспоминаний, Е., 1999.

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 9245
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=135073169925919210_aleksand_spendarian_8_001.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1926): Հայ երաժշտության դասական:

    ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ
  • ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=135073169925041315_aleksand_spendarian_7_001.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1926): Հայ երաժշտության դասական:

    ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ
  • ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=135073169967854559_aleksand_spendarian_6_001.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1926): Հայ երաժշտության դասական:

    ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ
  • ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=135073169989439106_aleksand_spendarian_5_001.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1926): Հայ երաժշտության դասական:

    ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ
  • ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=135073169957866345_aleksand_spendarian_4_001.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1926): Հայ երաժշտության դասական:

    ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ
  • ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=135073169955856362_aleksand_spendarian_3_001.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1926): Հայ երաժշտության դասական:

    ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ
  • ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=135073169972294875_aleksand_spendarian_2_001.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1926): Հայ երաժշտության դասական:

    ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ
  • ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=135073169978111943_aleksand_spendarian_1_001.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1926): Հայ երաժշտության դասական:

    ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ

Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott