ALEQSANDR MYASNIKYAN / ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Քաղաքական գործիչ
Բնակավայրը` Ռուսաստանի Դաշնություն

09.02.1886-22.03.1925


Հայ քաղաքական, հասարակական գործիչ, ԽՍՀՄ Կոմունիստական Կուսակցության անդամ։
Ալեքսանդր Մյասնիկյանը կուսակցական, պետական և ռազմական գործիչ է, գրականագետ: Հանդես է եկել Ալ. Մարտունի, Ալյոշա, Բոլշևիկ,
Կոմունիստ հեղափոխական և գրական ծածկանուններով:


Ծնվել է 1886 թ. Նոր Նախիջևանում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է հեղափոխական շարժումներին։ 1917 թ. Փետրվարյան ապստամբությունից հետո գլխավորել է բոլշևիկյան ֆրակցիայի աշխատանքները Կարմիր բանակում։ 1917 թ. սեպտեմբերին ընտրվել է Բելոռուսիայի կոմկուսի Կենտկոմի քարտուղար, հետագայում՝ Արևմտյան ռազմաճակատի հրամանատար։ 1919 թ. տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ընտրվել է Մոսկվայի կոմկուսի քաղաքային, ապա՝ նահանգային կոմիտեի քարտուղար։ 1921 թ. ապրիլին նշանակվել է Հայաստանի Ժողկոմխորհի նախագահ։ 1922 թ. Անդրֆեդերացիայի կազմակերպիչն ու
ղեկավարն էր։

Զոհվել է մարտի 22-ին՝ Թիֆլիսի օդանավակայանում՝ օդանավի վթարից:
Մյասնիկյանի աշխատությունները լույս են տեսել առանձին ժողովածուով (Երկեր, 4 հատոր, 1984–86 թթ.):
1932 թ-ին Մյասնիկյանի անունով կոչվել են Մինսկի վագոնանորոգման գործարանը, որի բակում տեղադրված է նրա հուշարձանը, նաև հրապարակ և փողոց: Մյասնիկյանի անունով կոչվել են քաղաքներ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում (երկուսն էլ՝ Մարտունի), հրապարակներ, փողոցներ, դպրոցներ և այլն: Երևանի Մյասնիկյանի անվան հրապարակում տեղադրված է նրա հուշարձանը:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1139
Կարծիքներ և մեկնաբանություններ
Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott