hamlet.martirosyan
Logo

«Ի՞նչ կառուցել. ՓՐԿՈՒԹՅԱՆ ՏԱՃԱՐ թե՞ ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ»

Article image ՀԱՅՔԸ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ՄՇՏՆՋԵՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ
Համլետ Մարտիրոսյան, Նորաթերթ, 2000թ.,
(ներկայացվում է որոշ խմբագրումներով)

Դավի~թ, ու՞ր ես,
Հիշա՛, Մարութա բարձր Աստվածածին,
Հիշա՛, զԽաչ Պատարագին,
Ինչ վեր քո աջ թեւին,
Ու թա՛փ տուր քեզ…



ԱՇԽԱՐՀՆ ԱՅՍՕՐ

Աստված Հավիտենական Ուխտ հաստատելով Նոյի ու նրա ապագա սերունդների հետ, խոստացավ այլեւս աղետներ չբերել եւ չոչնչացնել մարդկանց եւ թողեց, որ հետջրհեղեղյան մարդկությունն ապրի իր ազատ կամքով ու ճաշակի իր գործունեության պտուղները:

Ինքնակառավարման ազատություն ստացած մարդիկ սերնդե-սերունդ նահանջեցին ճշմարիտ աստվածապաշտության ու ներդաշնակ ապրելակերպի ուղուց եւ կորցրին իրենց էության հոգեւոր-բարոյական աստվածատուր որակները: Այդ որակներից զրկված ու ամբարտավան դարձած մարդկային էությունն իր ինքնահավան բանականության միջոցով Աստծո չգոյության խնդիրը դրեց, իրեն հայտարարեց ամենակարող, սկսեց աշխարհաճանաչողության այլ ուղիներ ու անմահության այլ հիմքեր փնտրել: Արդյունքում դարձավ նյութապաշտ ու բռնեց ինքնակործանման ճանապարհը: Առաքինի այրերը դեռ շատ ժամանակներ առաջ նյութապաշտության մեջ էին տեսնում մարդկային աշխարհի կործանման պատճառները:

Մարդու սոցիալական ու աշխարհաճանաչողական գործունեության հիմքը պետք է լինի Բարոյականության Աստվածատուր Օրենքը, իսկ միջոցը՝ հոգեւոր-բանական-զգայական եռամիասնական ուղին: Մարդկությունը մեծի մասամբ վաղուց է կորցրել աշխարհաճանաչողության իր ամենահզոր գործիքը՝ աշխարհը ոգեղենությամբ ճանաչելու ունակությունը եւ դուրս եկել Բարոյականության Օրենքի դաշտից: Բարոյականության ու ոգեղենության վերահսկողությունից ու օգնությունից զրկված, ինքնակառավարման կարողությունից զուրկ ու անզուսպ բանականությունը մարդկության համար կամա թե ակամա դարձել է կախաղանի պարան: Բանականությունը նյութականանալով որպես գիտություն, ծնեց ու ծնում է նորանոր իրեր, գործիքներ, մեքենաներ, սարքեր, զենքեր…: Մարդը կամովի դառնում է իր ստեղծած մեքենայի զոհն ու ստրուկը: Արդյունքում, մարդկությունն այսօր նմանվում է կախաղան հանված մեկի, որը պարանից վիզն ազատելու փոխարեն աշխատում է ոտքերի տակից հանել իր գոյության հենարանը:

Դրանից օգտվում են հարստության, իշխանության ու աշխարհին տիրելու մարմանջով տարված նյութապաշտության սպասավորները: Ռազմա-քաղաքական, սոցիալ-տնտեսական, իրավա-բարոյական, մշակութային եւ այլ ասպարեզներում մարդկության ապրելակերպը, փոխհարաբերությունների ձեւերն ու ընթացքը որոշում են մեծաքանակ ապրանքներ արտադրող, դրանց սպառման շուկաները ձեւավորող ուժերը՝ ելնելով նորանոր շահույթներ ստանալու, աշխարհին ու նրա հարստություններին տիրելու անհագ ցանկությունից: Նրանց կամքով ու ծրագրերով են որոշվում ինչպես պետությունների, այնպես էլ մարդկանց ապրելակերպի ձեւերն ու ռիթմերը, գործելակերպն ու մտածելակերպը եւ ի վերջո՝ մարդկության ապագան: Նրանք ոչնչացնում են իրենց ծրագրերին խոչնդոտող ամեն մի արգելք: Մարդկային կյանքը ոչ մի արժեք չունի եւ մարդիկ ոչնչացվում են ցանկացած քանակով: Մարդը մարդու թշնամին է ու թշնամության աղբյուրը նյութական շահն է:

Ապագայի վերահսկողությունը կատարվում է այսօր: Աստծո պատկերն ու առաքինության արիական ոգին կրող Մարդը պետք է կարողանա հաղթել նյութապաշտությանը, մարդկային հոգիները մաքրել մոլորություններից ու ախտերից եւ վերահսկել գալիքը: Դրանից է կախված մարդկության ճակատագիրը:

ՄԵՆՔ ԱՅՍՕՐ

Տարիներ առաջ անկախ պետականություն ունենալու գաղափարը հազարավոր ազնիվ հայերի սրտերում ծնեց միամիտ խանդավառության ալիք: Երբ կարճ ժամանակ անց գաղափարը դարձավ իրականություն՝ խանդավառությունը վերածվեց վախի ու խուճապի, շփոթության ու հուսախաբության, առ ու փախի, թալանի, որոշ դեպքերում՝ դավաճանության: Ներսիներից շատերը փախան ազատ ու անկախ Հայաստանից, դրսիններից շատերը երես դարձրին: Պատճառը նույնն էր՝ ազգայինն ու աստվածայինը տեսնելու կարողությունից զրկող եւ «անձնական շահ» կոչվող ախտը:

Եթե անկախությունը ձեռք բերվեր մարտի դաշտում, ապա, որպես առաջնորդներ, կբացահայտվեին անձնական հոգեւոր-բարոյական բարձր չափանիշներ ունեցող այն առաքինի այրերը, ովքեր իրենց անձնական որակների ու ազգային շահի ոգով կկառավարեին երկիրը: Արցախյան ազատամարտի ոգին հերոսներ ծնեց: Սակայն Հայաստանում քաղաքականության ու պետականության կառուցման ասպարեզում ազգային հերոսներ չծնվեցին: Որովհետեւ հերոսական ոգին ոչ թե անհատինն է, այլ գաղափարինը: Գաղափարն է հերոսության մղում անհատին: Ազգային-պետական գործունեության ասպարեզում ռազմավարական գաղափարներ չծնվեցին:

Պատճառը կայանում էր նաեւ նրանում, որ անկախությունը տրվեց դրսից, որպես աշխարհի այսօրվա հզորների աշխարհա-քաղաքական մի մեծ ծրագրի մաս: Անկախություն տվողները Հայաստանում իրենց ծրագրերի իրականացման նպատակով երկրի իշխանությունը հանձնեցին ապաշնորհ ու ծառայամիտ մարդկանց, ովքեր հագուրդ տալով ամեն գնով հարստանալու ցանկությանը, սովահարության ու ցրտահարության մատնեցին հազարավոր ազգակիցների, նրանց ստիպեցին վաճառքի հանել տան կահ-կարասի, մարմին ու բնակարան: Նրանք եկան Ազգի Սերմից ծնված լինելու կոչումը անձնագրով հաստատելով եւ Սրբազան Երկրի այս կտորի վրա հաստատեցին անբարո ու անօրենք «ժողովրդավարության» իշխանություն, Սրբազան Երկիրը դարձրին անորակ ու վնասակար ապրանքների շուկա, ստորացան, թալանեցին, սպանեցին…: Անպատիժ հանցագործ ու հագեցած ստամոքսով մի մարդկային կյանքը գերադասեցին հավերժ երանությունից, Աստծո Փառքի եւ Ազգի հովանուց: Նրանք ծնվեցին, ապրեցին ու գործեցին «Մարմինս կա, իսկ Աստված չկա» ինքնախաբեությամբ:

Փառք Աստծո, որ ոչ այդ մարդկանց անբարո գործերով, ոչ այս 10 տարիների եւ ոչ էլ անցած մի քանի դարերի անց ու դարձով է որոշվում Հայոց առաքինի դեմքը եւ ազգերի ու պետությունների քաղաքակրթական հիերարխիայում Հայաստանի դիրքը:

ՀԱՅՔ

Եփրատ գետից մինչեւ Կասպից ծով ընկած լեռնաշխարհը հայոց բնօրրանն է աշխարհարարման օրերից ի վեր եւ մարդկային քաղաքակրթության օջախը: Հայերն իրենք իրենց կոչել են հայ, որով հաստատել են Արարիչ Հայ Աստծուց իրենց ծագման փաստը, ապրել են արիական առաքինության աստվածատուր օրենքներով: Աստծո փառքը բազմապատկելով` առաջինն են մետաղ ձուլել, առաջինն են ցորեն մշակել, առաջինն են ձի ընտելացրել ու մարտակառք սարքել, …: Հայերն իրենց հայրենիքը կոչել են Հայք, Տուն Հայոց, Հայաստան:

Հին աշխարհը Հայքը դիտում էր որպես արարչության վայր ու աշխարհի կենտրոն: Այդ մասին են վկայում սրբազան ակնածանք արտահայտող այն բնութագրերը, որոնք հնում տրվել են Հայաստանին. Հայաստանն Աստծո սրբազան կացարանն է Երկրի վրա, Սրբազան Աստվածային Օրենքների երկիրն է, Աստծո Որդիների երկիրն է, Տիեզերքի պորտն է, անմահության երկիրն է, մարդու աստվածային արարման տեղն է, ջրհեղեղի լեռան երկիրն է, մարդկության փրկության երկիրն է, … իմա՝ մարդկության Սրբազան Երկիրն է:

Հազարամյակների ընթացքում մարդկության հիշողությունը շատ բաներ մոռացավ, ազգեր ծնվեցին ու ազգեր մեռան, սակայն Հայաստանի մասին այս պատկերացումը անկարելի եղավ մոռանալ, ջնջել, անտեսել, կեղծել, քանզի այն մարդկային մտքի արգասիք ու լոկ խոսքով արտահայտվող բառացի բնութագիր չէր: Դա բխում էր Հին Աշխարհում տարածված այն խորին հավատից, թե Հայքում՝ Անմահության երկրում, ապրող Աստծո որդիներն են միջնորդները մարդկության ու Աստծո միջեւ ու նրանցից է կախված Աստծո բարեհաճությունն ու մարդկության բարօրությունը: Հին Աշխարհը գիտեր նաեւ, որ Աստված է Հայքն ընտրել որպես դրախտավայր ու իր երկրային բնակավայր, իսկ հայոց՝ ընտրել է որպես իր պաշտամունքի քրմեր: Որպես ճշմարիտ աստվածապաշտության քրմեր, մեր առաքինի նախնիները Հին Աշխարհում տարածեցին Արարիչ Աստծո պաշտամունքը: Սա է այն Հայրենիքի ու հայի էության համառոտ նկարագիրը, որ մեզ ավանդել են Աստծո որդիները՝ Աստծո շնորհներին արժանացած մեր նախնիները:

Հայաստանին վերաբերող այս բնութագրերը, որպես վավերագրեր, գալիս են մարդկային քաղաքակրթության ծագման ակունքներից եւ նրանց հնագույն գրավոր վավերացումները գտնում ենք մ.թ.ա. III հազարամյակի առաջին կեսի շումերական սեպագիր արձանագրություններում:

Այս պատկերացումները սերնդե-սերունդ շումերներից փոխանցվեցին աքքադացիներին, բաբելացիներին, ասորեստանցիներին: Հին Միջագետքի բնակիչներից դրանք անցան հրեաներին ու գրառվեցին Հին Կտակարանում: Հին Կտակարանի միջոցով այդ պատկերացումները տարածվեցին քրիստոնեական ու իսլամական աշխարհներում:

ՀԱՅՔԸ ՀԱՄԱՆԱՐԴԿԱՅԻՆ ՄՇՏՆՋԵՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ

Ժամանակակից միջազգային հարաբերություններում ամեն մի ազգի ու պետության ազդեցության աստիճանը կախված է համաշխարհային տնտեսական եւ ռազմա-քաղաքական հիերարխիկ համակարգում նրանց գրաված դիրքից: Ազգերի ու պետությունների հիերարխիան առավելագույն նյութական արժեքների տիրանալու եւ այլոց վրա իշխելու ձգտումից ծնված դաժան գոյապայքարի արդյունք է: Ելնելով իրենց շահերից, ֆինանսա-տնտեսական հիերարխիայի վերին աստիճաններին գտնվող ուժերն են որոշում համաշխարհային քաղաքականությունը եւ նրա իրականացման միջոցները: Հզորների կողմից տարվող քաղաքականության մեջ իրենց արժեքավորելու եւ իրենց համեմատաբար անվտանգ գոյությունն ապահովելու համար ֆինանսա-տնտեսական հիերարխիայի ստորին աստիճաններին գտնվող ազգերն ու պետությունները ձգտում են որեւէ ասպարեզում այդ քաղաքականության իրականացմանը նպաստող գործոն դառնալ: Այլ կերպ ասած, նրանք ստիպված հզորների ձեռքին գործիք ու խաղալիք են դառնում:

Անկախ Հայաստանի Հանրապետության իշխանություններն ու քաղաքագետները եւս փորձում են գտնել աշխարհի հզորներին ցանկալի եւ նրանց կողմից իրականացվող քաղաքականությանը համապատասխանող «հայկական գործոն»: Սակայն նման մոտեցումն այս պահի թելադրանքն է եւ կարծեցյալ անհրաժեշտություն է, քանզի խնդիրը դիտվում է միայն այսօրվա՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական նեկայիս անմիխիթար վիճակի տեսանկյունից:

Իրականում կան առավել արմատական ու ռազմավարական ուղղություններ, որոնցից մեկը, թերեւս առաջնայինը, հայոց աստվածաշնորհ առաքելության բացահայտումն ու աշխարհին ներկայացնելն է:

Աստվածը Տիեզերքի ու մարդկության Արարիչն է, իսկ ճշմարիտ աստվածապաշտությունն ու առաքինի ապրելակերպը մարդկության գոյության եւ բնականոն զարգացման հիմքը: Մարդկության այն մասը (մեծ մասը), որն անկեղծորեն կանգնած է հավատի հիմքերի վրա, անկախ դավանանքից, ընկալում եւ ընդունում է այս բնական ճշմարտությունը: Սա է հայոց աստվածաշնորհ առաքելության (գործոնի) մերօրյա ազդեցության սկզբնական դաշտը: Այս միջավայրում պետք է քարոզվի ու աշխարհին հիշեցվի հայոց առաքելության էությունը:

Սակայն պատմական ու սոցիալական հայտնի պատճառներով այժմ ինքներս մեր ազգի առաքելության մասին աղոտ պատկերացումներ ունենք եւ չենք կարող այլոց քարոզել մի բան, չունենալով նրա ամբողջական ու համակարգված պատկերը: Հետեւաբար աստվածահաճո եւ մեզ համար առաջնային խնդիր է հավաքել, համակարգել ու ամբողջացնել հայոց՝ Աստծո որդիների առաքելության հիմունքները, այն դարձնել կրթա-դաստիարակչական ուսմունք, ապրելակերպ, ազգովի դառնալ Բարոյականության Օրենքի ու արիական առաքինության նվիրյալներ ու քրմեր, որպեսզի կարողանանք տեսնել աննյութական Լույս ճառագող հայոց Կանթեղը, որպեսզի կարողանանք իրականացնել Աստծո կամքով մեզ վրա դրված պարտականությունը:

Որպես առաջին քայլ եւ խնդրի դրվածքը ճշգրտելու եւ ամբողջացնելու արդյունավետ միջոց, նպատակահարմար է, որ ՀՀ ԳԱԱ եւ Հայ Առաքելական եկեղեցու համատեղ ջանքերով կազմակերպվի «Հայքը համամարդկային մշտնջենական գործոն» թեմային նվիրված միջազգային գիտաժողովների շարք: Այնուհետեւ, գիտաժողովների արդյունքներից բղխող գործնական խնդիրների մշակման համար ստեղծվի կառավարության հովանավորությամբ գործող աշխատանքային խումբ:

Մյուս կողմից, կան այդ ուղղությամբ կատարվելիք գործնական քայլեր, որոնց իրականացմանը կարելի է ձեռնամուխ լինել այժմ: Խոսքը նախ եւ առաջ վերաբերում է ժամանակակից մարդկության կողմից Հայքում հետջրհեղեղյան մարդկության նախահոր հետ Աստծո հաստատած Հավիտենական Ուխտի էության գիտակցմանը եւ այդ ուղղությամբ մեր անելիքներին:

ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՈՒԽՏԸ

Շումերական ու հետագա հին միջագետքյան գրավոր աղբյուրները հայտնում են, թե մարդկանց չար գործերի պատճառով աստվածները որոշում են ջրհեղեղով ոչնչացնել նրանց:

Մի առաքինի ու բարեպաշտ մարդ տապան է կառուցում եւ ջրհեղեղից փրկում իր ընտանիքը: Նա էլ դառնում է հետջրհեղեղյան մարդկության նախահայրը: Այդ շրջանի բոլոր գրավոր աղբյուրները վկայում են, որ Աստծո կամքով նրա տապանի կանգառի ու փրկության վայր է դառնում Հայքը: Հայքում նրանք ստանում են Աստծո օրհնությունն ու բազմանալով լցնում աշխարհը:

Ժամանակակից աշխարհին ջրհեղեղի պատմությունը հայտնի է Հին Կտակարանից: Հին Կտակարանը փաստում է, որ Երկրի վրա գալիս է մի ժամանակ, երբ Դրախտից վտարված մարդկությունը բռնում է բարոյա-հոգեւոր անկման ուղին եւ ամեն մարմին ապականում է Երկրի վրա իր անցած ճանապարհը: Աստված տեսնելով մարդկանց կողմից Երկրի ապականվելը, զղջում է, որ մարդ ու կենդանի այլ էակներ է արարել ու որոշում է նրանց Երկրի երեսից ջնջել: Աստված ջրհեղեղ է բերում Երկրի վրա ու ոչնչացնում ցամաքի վրա ապրող բոլոր էակներին: Աստծո կամքով փրկվում է միայն Նոյն իր ընտանիքով, որովհետեւ իր առաքինությամբ ու բարեպաշտությամբ Նոյը Աստծո առաջ շնորհ է գտնում: Նոյը ջրհեղեղի ջրերից իր ընտանիքը փրկում է Աստծո խորհրդով կառուցած տապանով:

Հին Կտակարանը եւս վկայում է, որ Նոյի տապանը կանգ է առնում Արարատյան լեռների վրա: Տարվա երկրորդ ամսի 28-րդ օրը (ըստ հրեական տոմարի), երբ Երկիրը չորանում է ջրերից, Նոյն իջնում է տապանից, զոհասեղան կառուցում Աստծո համար եւ փառաբանության ողջակեզներ մատուցում Նրան: Այդ օրը Աստված օրհնում է Նոյին ու նրա որդիներին, նրանց հետ հաստատում է Հավիտենական Ուխտը: Հավիտենական Ուխտի համաձայն Աստված խոստանում է այլեւս ջրհեղեղով չոչնչացնել մարդկությանը: Աստծո կողմից օրհնված Նոյը դառնում է ետջրհեղեղյան մարդկության նախահայրը:

Նոյը բնակություն է հաստատում ջրհեղեղի լեռան ստորոտում եւ դառնում հողագործ: Հայոց ավանդությունն ասում է, թե Նոյն իր բնակության վայրն անվանում է Նախիջեւան: Հրեա մատենագիր Հովսեպոս Փլավիոսն (մ.թ. I դար) իր «Հրեական հնախոսություն» աշխատության մեջ վկայակոչելով ավելի հին սկզբնաղբյուրների, գրում է, որ Նոքոսը (իմա՝ Նոյը) «իր գերդաստանով դուրս գալով, Աստծուն զոհեր մատուցեց եւ խնջույք արեց ընտանիքի անդամների հետ: Հայերը մինչ օրս այդ վայրը կոչում են իջնելու տեղ…»: Հայաստանի քրիստոնեացումից մոտ 2,5 դար առաջ գրառված այս վկայությունը փաստում է, որ մատենագրական Նախճավան անվանաձեւը եւս ունեցել է «առաջին իջեւանի վայր» եւ Նախիջեւան անվանման ծագումը կապված չէ Հայաստանի քրիստոնեացման եւ Հին Կտակարանի ազդեցության հետ, այլ ունի զուտ հայկական եւ շատ ավելի հին ծագում:

Այսպիսով, ետջրհեղեղյան մարդկության նախահայրը Աստծո կամքով փրկվում, Աստծո հետ հաղորդակցվում, Աստծո կողմից օրհնվում, որպես իր սերունդների հետագա գոյության գրավական Աստծո հետ Հավիտենական Ուխտ է կնքում ու բնակություն հաստատում Հայքում` Սրբազան Երկրում: Նրա սերունդները բազմանալով հեռանում են Սրբազան Երկրից ու բնակեցնում ողջ աշխարհը:

Ըստ «Աշխարհացոյց»-ի, պատմական Նախճավան = Նախիջեւան գավառի մոտ էր գտնվում հայոց Այրարատ աշխարհի Արած գավառը: Արած տեղանունը եւս պատկանում է Հայքի սրբազան տեղանունների շարքին: Բարդված եւ իմաստակիր Արած տեղանունը կազմված է բնիկ հայերեն «ար» եւ «ած» պարզ արմատներով: «Ած» արմատի նախնական եւ հիմնական իմաստն է «բերել»: «Արարել, ստեղծել, շինել» իմաստը կրող «ար» արմատը տեղանվան մեջ անշուշտ ներկայացնում է Ար = Արարիչ Աստծուն: Հետեւաբար Արած տեղանունը կրել է Արին բերող, Աստվածաբեր/Աստվածավոր, Արարչաբեր/Արարչավոր բառացի իմաստը, իսկ Արած անունը կրող տարածքը եղել է Ար = Արարիչ Աստծո հետ հաղորդակցման վայր եւ նրա պաշտամունքի կարեւորագույն կենտրոններից:

Եթե այս փաստերը համադրենք Հին Կտակարանի այն հաղորդման հետ, թե ջրհեղեղից փրկված մարդկության նախահայրը տապանից իջնելով զոհասեղան է կառուցում, զոհեր մատուցում ու հաղորդակցվում Աստծո հետ, ապա անխուսափելիորեն հանգում ենք այն եզրակացության, որ Արած տեղանվան մեջ ամփոփված է հենց այդ ժամանակների ու դեպքերի հիշողությունը: Այս պարագայում պետք է կարծել, որ Նոյը զոհասեղանը կառուցել ու Աստծո հետ Հավիտենական Ուխտը է հաստատել Հայքի Արած գավառում, ապա բնակվել ու հողագործությամբ է զբաղվել Նախիջեւանի բարեբեր դաշտում:

Այդ մասին է վկայում պատմական Արած գավառի տարածքում (կամ հարեւանությամբ) գտնվող Վեդի քաղաքի անունը: Այս տեղանունը ստուգաբանվում է վեդայական սանսկրիտում եւ բառացի նշանակում է «զոհասեղան»: Մյուս կողմից, բնիկ հայերեն «տոն» բառն իր նախնական իմաստով նշանակել է Աստծուն մատուցվող «զոհ, զոհաբերություն»: Հետեւաբար ջրհեղեղից փրկված Նոյը զոհասեղան կառուցելով եւ գոհության ու փառաբանության զոհեր մատուցելով Աստծուն, փաստորեն հիմնել եւ Վեդիի (=«զոհասեղան») մոտակայքում կատարել է ետջրհեղեղյան մարդկության առաջին տոնը: Եւ այսօր հայության իրավունքն ու պարտքն է վերականգնել մարդկության նախահոր հետ Հայոց աշխարհում Աստծո հաստատած Հավիտենական Ուխտի ամենամյա համամարդկային տոնը, որպես մարդկության կողմից Աստծուն ուղղված երախտիքի ու փառաբանության արտահայտման օր:

Տոնի վերականգնումը պետք է իրականացվի Հայոց աշխարհիկ ու հոգեւոր իշխանությունների համատեղ ջանքերով եւ մի քանի փուլերով.

ա. Կազմակերպել տարբեր կրոններ ներկայացնող աշխարհիկ ու հոգեւոր գիտնականների մասնակցությամբ միջազգային գիտաժողով, որի ընթացքում կքննարկվեն տոնը վերականգնելու եւ այդ հարցում տարբեր կրոնների մոտեցումներն ընդհանուր հայտարարի բերելու գործնական ուղիները:

բ. Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված տոնախմբությունների շրջանակներում կատարել Նոյի զոհասեղանի վերականգնման ու օծման արարողություն:

գ. Տոնի կատարման միասնական ծիսակարգի մշակման համար տարբեր կրոնների ու պետությունների հոգեւոր ներկայացուցիչներից ստեղծել աշխատանքային խումբ:

դ. Ստեղծել Հավիտենական Ուխտի (Փրկության) Տաճարի կառուցման միջազգային հիմնադրամ եւ հայտարարել Տաճարի նախագծի միջազգային մրցույթ:

Արդյունքում կդրվի հայկական գործոնի առաջին հիմնաքարը:

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2003
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2016
26
Հունվ
»03:59
ՀԱՅՈՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Article image Մաս I: Աշխարհի պորտն այնտեղ է, որտեղ կյանքի ու արարչական գաղափարների սրբազան ակունքներն են: ...
Կարդալ
2014
28
Սեպտ
»19:36
ՍԻՍԻԱՆ, ԶՕՐԱՑ ՔԱՐԵՐ, ՑԻՑ ՔԱՐԵՐ ...
Article image Այս աշխատանքը նվիրված է Սիսիան քաղաքից 3կմ հեռավորության վրա գտնվող մեգալիթյան կառույցին, որի պաշտոնական անվանումն է Զօրաց քարեր, իսկ գիտա-մասսայական գրականության և լրատվական միջոցների հրապարակած նյութերում առավելապես հայտնի է Քարահունջ անունով:...
Կարդալ
2013
29
Հոկտ
»18:05
ՀԵՌԱԿԱ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ ԱՍՈՂԻ ...
Article image ՀԵՌԱԿԱ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ ԱՍՈՂԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ կամ ԽԵԼՔ ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՀԱՐԿ Է ԽԵԼՔ ՀԱՎԱՔԵԼ - Խոստմանս համաձայն, սիրով և ամենայն պատասխանատվությամբ, անդրադառնում ենք մեր հեռուստահարցազրույցի ձայնագրությունից կտրված և օրեր առաջ շրջանառության մեջ դրված այն հատվածին, որը, երբ հատվում է զրույցի թեմայի ամբողջականությունից, ինքնին դառնում է անհասկանալի: (Տեր Ասողիկ Կարապետյան...
Կարդալ
2013
03
Մայ
»11:36
ՄԱՅՐ ԳԵՏԻ ԵՐԿԻՐԸ - Հատված Համլ ...
Article image «Առյուծ» նշանագրի քննության ժամանակ պարզեցինք, որ Սյունիքի ժայռապատկերներում կետի և առյուծի պատկերներով գաղափարագրվել է գետառ=«մայր գետ» բառը, իսկ թևավոր առյուծի (չշփոթել անգղառյուծի հետ) պատկերով գաղափարագրվել է հոմանիշ հաւառի=«մայր գետ» բառը: Շումերերենում հայերեն1 «գետ» բառի գրության մի ձևին անդրադարձել ենք վերը: Այժմ դառնանք գետ=«գետ, ջրի հոսանք» բառի վանկագիր ki-ta=ke-ta=ge5-ta=gi5-ta=kita/keta/geta/gita գրելաձևին: Այս բառը շումերերենում ունի «ցածը, ներքևը, տակը, խորքը» իմաստ (աքքադ. šaplū...
Կարդալ
2013
01
Մարտ
»14:32
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՒ ...
Article image Առաջին անգամ Հայոց Տունը լուրջ աքցանի մեջ առնվեց, երբ մեզնից արևելք ստեղծվեց պարթևական պետությունը, իսկ արևմուտքից Հայաստանի սահմաններին հասավ հռոմեական կայսրությունը: Լուծումներ փնտրող ազգի վերնախավը համախմբվելու փոխարեն երկփեղկվեց, կիսվեց երկու հակառակ ճամբարների՝ պարթևական կողմնորոշում և հռոմեական կողմնորոշում ունեցողների: Արդյունքում վերացավ Հայկազեան բնիկ հարստությունը (դինաստիան) և Հայստանի գահին բազմեցին պարթև Արշակունիները: Սասանյան Պարսկաստան-Բյուզանդիա աքցանի մեջ առնված Հայաստանն անմիա...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott