artur.shahnazaryan
Logo

ՀԱՐՍԱՆԵԱՑ ԾԷՍ

Article image 1. Բ. Երկուշաբթի

ա) Եզ մորթեքը համընկել է Ցուլ կենդանակերպին եւ Անահիտին:
բ) Եզը (կամ Ցուլը) թագւորի տանից տանում են հարսի տուն եւ այնտեղ մորթում, քանզի դա հարս-Լուսնի խորհրդանիշն է:

գ) Բուլանխում եզ մորթեքի օրը՝ երեկոյեան, գնում են գերեզմաններ: (Հմմտ.՝ Հող տարերք-մայր ամուտ-մահ-Լուսնի մահիկ-թաղում եւ այլն): Սիսիանում առաջին օրը քահանան հոգոց է ասում ննջեցեալներին (բայց եզը մորթում են յաջորդ օրը): Աշնանը բնութիւնը սկսում է մահանալ. սա եւս համընկնում է:

դ) Վարանդայում եզը մորթելու ժամանակ փեսացուն եւ քաւորն իրենց աջ ոտքը դնում են եզան վրայ: (Հմմտ.՝ Ցուլ-ոտնաթաթեր-Լուսին-աջ):

ե) Կողպէքը թաթախում են եզան արեան մէջ. թագւորի առնականութեան համար (հմմտ.՝ Անահիտ-Ցուլ-առնականութիւն շնորհող):

2. Գ. Երեքշաբթի

Հինա դնել:

3. Դ. Չորեքշաբթի Հարսնառը համընկել է այս զուգահեռներին՝ Կոյս-Ծովինար (կամ Վանատուր)-Փայլածու-չոր եքշաբթի եւ այլն: ա) Այդ օրը տեղի է ունենում երկու «բանակների կռիւը» ծառին տիրանալու համար: Իսկ Փայլածուն եւ Ծովինարը նաեւ կռուի խորհրդանիշեր են (գրքի էջերում բացատրել ենք այդ բնորոշումն երը): Չորեքշաբթին համարւում է ձախորդ օր, ձախ է նաեւ համապատասխանող մատը (տե՛ս ՄԱՏՆԵՐ բաժնում): Այդ օրուայ զուգահեռ փողն է պղնձեայ փողը, որը գործածուել է յատկապէս պատերազմների ժամանակ եւ կոչուել է նաեւ պատերազմական փող (տե՛ս ԵՕԹ ՓՈՂԵՐ բաժնում): Էպոսում Ծովինարի պատճառով երկու բանակները պատրաստւում են կենաց եւ մահու պատերազմի, եւ միայն Ծովինարի հարս գնալուց յետոյ է կանխւում այդ արհաւիրքը: Դաւիթն ու Խանդութը, Փոքր Մհերն ու Գոհարը մինչ ամուսնանալը մենամարտում են իրար հետ: Եւ հենց Սասունում էր հարսնառի մենամարտը կատաղի բնոյթ կրում:

բ) Այդ օրը հարսը հիւրընկալւում է թագւորի տանը: Իսկ այդ օրուայ աստուածութիւնն է նաեւ հիւրընկալ Վանատուրը (օթեւան տուողը):

գ) Մօր կաթը կթում են հարսի գլխին (հմմտ.՝ Ծովինարի եւ Կաթնաղբիւրի կապը էպոսում):

դ) Հարսին ձիուց իջեցնում են պղնձէ կաթսայի վրայ: Իսկ Փայլածու-Ծովինար-չորեքշաբթի զուգահեռներին համապատասխանող մետաղն է պղինձը (տե՛ս ՄԵՏԱՂՆԵՐ բաժնում): ե) Այդ օրը թագւորին լողացնում են, իսկ այդ օրը Ջուր տարերքում է (աստուածուհին է Ծովինարը՝ Ծով+Նար):

զ) Հարսնառ՝ հարսն առնել՝ տանել: Կոյս կենդանակերպին զուգահեռ է սեռական օրգանը (տե՛ս ՄԱՐԴՈՒ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԵՐ բաժնում), իսկ առնանդամ նշանակում է նաեւ առնող անդամ, առն նշանակում է նաեւ՝ առնելը, կողոպտելը, աւար առնել [8]:

4. Ե.- Հինգշաբթի

ա) Տաճարում կատարուող պսակի խորհուրդը համապատասխանում է Արարչին: Հարս ու փեսին միացնողը Արարիչն է:

բ) Հացը Արարչի խորհրդանիշն է: Հարսանեաց հացը թէպէտ թխում են առաջին օրը, սակայն նրա բուն ծիսական նշանակութիւնը՝ գործածութիւնը, Պսակի օրն է երեւում. զի հարս ու փեսի ուսերին ձգում են սրբազան լաւաշները, նաեւ՝ այդ օրուայ «հաց ուտելը»՝ սեղան նստելը ամենանշանաւորն է, զի բուն Պսակի օրուան է վերաբերում:

գ) Այդ օրը հանդիսաւոր հնչում է «Հայր մերը»: Քահանան պսակելիս արտասանում է Աստուածաշնչի այն հատուածը, ըստ որի՝ Աստուած Ադամի եւ Եւայի միութիւնն է արարում:

ե) Արարիչը՝ Հայր Աստուածը, աւագն է եւ կենտրոնն է: Պսակն էլ ամենակարեւոր ու խորհրդաւոր պահն է: Եւ հարսանիքի 7-օրեայ շարքում Պսակը ընկնում է գրեթէ կենտրոնի օրը:

զ) Պսակի օրուայ կարգը չի տրւում ո՛չ Արեւի (փեսայի) օրուան, ո՛չ էլ՝ Լուսնի (հարսի) օրուան, այլ համապատասխանում է Արարչի օրուան:

5. Զ. Ուրբաթ

ա) Առաւօտից կեր ու խում, խնջոյք, պար: Աստղիկ-Կարիճի զուգահեռն է (տե՛ս՝ ՄԱՐԴՈՒ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԵՐ բաժինը) որովայնը (այստեղից՝ որովայնամոլութիւնը):

բ) Այդ նոյն օրը թագւորը տանը ցորեն է շաղ տալիս եւ ցանելու իրաւունք ստանում: Տիրը ուր- բաթ օրուայ ոլորտում է, որի զուգահեռն էլ երկրագործութեան մէջ ցանքսն է (տե՛ս ԵՐԿՐԱ- ԳՈՐԾՈՒԹԻՒՆ բաժինը):

գ) Այդ օրուայ զուգահեռ ժամը կամ ժամանունն է Այգը (Էգը): Հմմտ.՝ Վանում այդ օրը (Պսակի յաջորդ օրը) առաւօտեան ելնում էին կտուրը եւ դէպի արեւելք դարձած՝ երգում. «Էգ բարեւ..., Վահէ՜...»: Այդ նոյն օրուայ զուգահեռ կողմն է Արեւելքը:

դ) Այդ նոյն օրը («Էգը» դիմաւորելու օրը) Առագաստն է՝ ըստ Վանի: Սա համընկնում է. Աստղիկի տաճարը կոչւում էր սենեակ Վահագնի (Աստղիկը Վահագնի սիրուհին է): Բայց Առագաստը, երեւի, երկու օր է եղել հնում, քանզի բոլոր դէպքերում այն աւելի շատ համընկնում է յա- ջորդ օրուայ (շաբաթ) խորհրդանիշերին (տե՛ս ստորեւ) եւ, բացի այդ, իբրեւ առանձին միաւոր է դիտւում, որը լրացնում է եօթնօրեայ կարգը (եթէ Առագաստը միայն այս օրը՝ ուրբաթ լինի, ապա յաջորդ օրը կլինի կուսութեան ապացոյցը): Այս առումով եւս հետաքրքիր է ուրբաթ օրը չխոսելու աւանդութիւնը եւ հմայիլներ (ուրբաթուրուրք) պատրաստելը:

6. Է. Շաբաթ Վահագն Վիշապաքաղին, Այծեղջիւրին, Քաղոց ամսին, Հրատին, քաղհանին (երկրագործ.) եւ միւս զուգահեռներին համապատասխանել է (աղիւսակում) Առագաստը:

ա) Քաղը արու այծն է, կուսութեան խորհրդանիշն է ծաղիկը, օրինակ՝ ժողովրդական խաղիկում աղջիկը տղային ասում է. «Ծաղիկս շաղով եմ ջրել. / Դե՛ գնա կորի, շան տղայ», այսինքն՝ ծաղիկը քաղել նշանակում է նաեւ՝ կուսութիւնը առնել՝ քաղել (հնուց կայ եւ քաղ առնել արտայայտութիւնը) (հմմտ.՝ առնանդամ՝ առնող անդամ[1]):

բ) Վահագնը ամպրոպի եւ կայծակի աստուածութիւն է. իսկ որոշ վայրերում Առագաստի ժամանակ, երբ սկսուել է կենակցումը, դուրսը հրացան էին կրակում, գոռում, գոչում եւ այլն:

գ) Կարելի է եւ համեմատել Պան - այծամարդու կենակցումը կնոջ հետ (ըստ անտիկ աւանդութեան):

դ) Վահագնի ծնունդը նկարագրող հին երգում եւս կայ կենակցման իմաստը (երկիրը, երկինքը եւ ծիրանի ծովը երկունքով են բռնուած):

ե) Հրատը նաեւ արեան խորհրդանիշ էր: Ի դէպ, «Էգ բարեւ..., Վահէ՜...» երգը կարող էր այս օրը եւս երգուել, զի Վահագնի զուգահեռ ժամերը առաւօտուայ ժամեր են: Եւ Վահագն-Հրատը նաեւ ունի արեգակնային բնոյթ:

7. Ա. Կիրակի Կուսութեան ապացոյցը: Ոտնլուայ: Վանում հարսին լողացնում էին: Այսպիսով, Ոտնլուան կամ հարսին լողացնելը համապատասխանել է Ջրհոսին: Մի շաբաթ յետոյ Գլուխլուայ է, եւ հնարաւոր է, որ հնում գլուխը լուացած լինեին այս 7-րդ օրը (Ա.- կիրակի):

Zoom Image
Թագւորի ծառ (հարսանէկան)

Zoom Image

-------------------------------
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1 Նորահարսի երգում եւս յիշւում է քաղ-ը.
-Վա՜յ, մայրիկ, զիս տարան...
Քաղին, նիգեար, զիս տարան...
Թագւորի համար երգում են.
Ծաղիկն ինչ ա, ինչ ծաղիկ էր ծաղկունաց,
Քաղենք բերենք մեր թագւորին, ծաղկունաց:

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1981
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
29
Ապր
»23:18
«Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԶԳԱԼ ՄԱՐԴԸ, ՈՐ Կ ...
Article image Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կոմպոզիտոր, Կոմիտասագետ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հարցազրույցը տպագրված ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ շաբաթաթերթի ս.թ. ապրիլի 24-ի համարում:...
Կարդալ
2013
30
Հունվ
»14:22
Կոմիտասագետ Արթուր Շահնազարյան ...
Article image Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հարցազրույցը Երևան հեռուստաընկերության "Կարծիքների Խաչմերուկ" հաղորդմանը...
Կարդալ
2013
05
Հունվ
»16:58
«ԵԹԵ ԴՈՒ ՔՈ ՀՈԳԵՒՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ...
Article image Կոմիտասն այսօր աշխարհի, մասնավորապես` հայերի համար, թեեւ, համարվում է բացահայտված, այդուհանդերձ, շարունակում է մնալ գաղտնիք: Հայկական խազերի վերծանումը, ձայնեղանակների տեսություններն ու երաժշտական խոշոր` մոնումենտալ ձեւերի մասին կոմիտասյան մեղեդային մեկնաբանություններն իսկական հանրագիտարան են, որոնք մշտական ուսումնասիրության կարիք ունեն: Կոմիտասի բացահայտած ժողովրդական երգերի բովանդակությունը, որը նրա աշխարհայացքի արտացոլանքն էր, այսօր էլ ունի իր գաղափարախոսությունը, որը երբեք ժամանակավրեպ չէ եւ...
Կարդալ
2012
13
Նոյեմ
»21:11
ՄԱՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏԿԵՐ
Article image http://www.anunner.com Հայագիտական կայքը ներկայացնում է երաժշտագետ, Կոմիտասագետ, կոմպոզիտոր ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ-ի դասախոսության 3-րդ (վերջին) մասը: Թեման. ՄԱՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏԿԵՐ...
Կարդալ
2012
28
Հոկտ
»15:54
ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳՈՒՄ
Article image Հին աշխարհի իմաստուն երաժիշտներն այնքան խորունկ հմտութեամբ են ուսումնասիրել ու զարգացուցել իրէնց ժամանակի երաժշտութիւնը, որ գրեթէ բոլոր գաղտնիքները երեւան են հանել: Արդ, օգուտ քաղելով, գլխաւորաբար Մայր Աթոռի համար 2359 ձեռագրէն, լուսաբանելու ենք՝ թէ ինչ հիման վերայ եւ ինչպէս էին երաժշտութեամբ հիւանդներ բուժում...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott