artur.shahnazaryan
Logo

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ ԱՌՆՉՈՒՈՂ ՆԻՒԹԵՐԻ ՕՎԿԻԱՆՈՍԸ (Եւ ովքեր են, որ գործ ունեն համակարգի հետ)

Article image Եթէ նոյնիսկ պրոֆեսիոնալ մասնագէտը (օրինակ՝ մշակութաբանը, ազգագրագէտը, մարդաբանը, աստուածաբանը եւ այլն) ցանկանայ է կամ փորձի, մեղմ ասած, «ծանօթանալ» համակարգին առնչուող «համապատասխան» նիւթերին կամ փորձի որոշ չափով տիրապետել նիւթին, ապա մի անծայրածիր օվկիանոս կփռուի նրա առջեւ, եւ եթէ այդ օվկիանոսի խորութիւնն էլ չհաշուենք, ապա ծաւալը «անսահման» է (ներկա համապատասխան գիտութեան պայմաններում այդ ծաւալը ոչ թէ յստակւում, այլ է՛լ աւելի անսահման է դառնում): Եւ նիւթի համեմատական վերլուծութեամբ զբաղուող մասնագէտն այսօր ըստ էութեան (ոչ ձեւական) մի բան ուսումնասիրելու համար չի հասնի արդիւնքի՝ զբաղուելով միայն «նեղ»՝ մասնաւոր նիւթերով՝ առանց պատկերացնելու այդ «մասնաւորը» ամբողջի մէջ (գոնէ որոշ չափով): Որովհետեւ մասնաւորի հարցն ըստ էութեան կպարզուի ամբողջի համակարգում, քանզի այդ «մասնաւորն» ամբողջի մասն է իրականում:

Պատկերացնում եք ծաւալը մե՛զ հասած այն նիւթերի, որոնց հիմքում նախ ուղղակիօրէն, ապա անուղղակիօրէն առկայ է Աշխարհի պատկերը, այսինքն՝ նիւթեր, որոնք առնչւում են Աշխարհի պատկեր-երեւոյթին, նիւթեր, որոնց քննութեան արդիւնքում ի վերջոյ (իբրեւ հիմք) յայտնուելու է Աշխարհի պատկեր երեւոյթը (քանի որ դրանք արդիւնք են Աշխարհի պատկերի արտայայտութեան, «բացման»՝ ծաւալման):

Որոնք են այդ նիւթերը: Դրանք են՝ բանահիւսութիւնը (էպոս, լեգենդ, հեքիաթ, առասպել եւ այլն), ընդհանրապէս միֆոլոգիան, կրօններ, ծէսեր, սովորոյթներ, կենցաղ, ճարտարապետութիւն, ընդհանր ապէս՝ արուեստ, արհեստ եւ այլն, այսինքն՝ բոլոր «ասող» մակարդակի ձեւերը, եւ դրանք որքա՜ն շատ են «հին» աշխարհում (շումերական, աքքադական, եգիպտական, բաբելոնական, ասորական, հուրիական, հեթիթական, իրանական, յունական, արարատեան, հնդկական, եբրայական, չինական եւ այլն), նաեւ որքան շատ են տարբեր դարաշրջաններում առկա դրանց «նկարագրութիւններն» ու մեկնութիւնն երը եւ այլն: Կան նաեւ ուղղակիօրէն համակարգ ներկայացնող նիւթեր, նաեւ՝ նիւթեր, որոնց տեսակն երն ուղղակի ձեւուած են համապատասխան համակարգին՝ Աշխարհի պատկերին (տուեալ), եւ համակարգը բացատրուած է զանազան արտայայտութիւններով (արտայայտման ձեւերով). օրինակ՝ չին ական համակարգին համապատասխան ձեւուած են զանազան տարրեր՝ իրեր, բնութեան ձայներ, լեռներ, ընդհանրապէս՝ աշխարհագրութիւն, գիր, ոգիներ, թեոգրաֆիա, ֆիզիոգրաֆիա, բիոգրաֆիա, բժշկութիւն եւ այլն: Եւ չինական աւանդական մշակոյթի (լայն առումով) հիմքում էլ, ի վերջոյ, գտնելու եք համապատասխան Աշխարհի պատկերը եւ նիւթերը քննելու դէպքում աստիճանաբար կհասնեք Դաոյի ուսմունքին: Եւ Դաոյի ուսմունքի հիմքերում էլ կգտնեք աւանդուած այլ նիւթեր, որոնց հիմքում էլ «թաքնուած» է համապատասխան «Աշխարհի պատկերի» չինական տարբերակը:

Կան նիւթեր «նշանակող» մակարդակի. ներկայացւում են խորհրանիշերի, իմաստների, գաղափարների համակարգեր, որտեղ իւրաքանչիւր գաղափարն էլ տրոհուած է ենթագաղափարների եւ այլն: Կրկին յիշեցնենք. այս ամբողջին «աւելացնենք» տարբեր դարաշրջաններից աւանդուած նիւթերին վերաբերող այլ կարգի նիւթեր, որոնք բացատրութիւն-վերլուծութիւններ են՝ բուն նիւթերի մեկնութիւններն են, եւ սրանցից բացի է՛լ աւելի մեծ ծաւալի են վերլուծութիւնների վերլուծութիւնները (եւ դեռ սրանով չի աւարտւում այս «շարք-արշաւը»): Եւ ով գիտէ, թէ գոնէ մօտաւորապէս քանի՜-քանի՜ հազարներ են կազմում այսպէս կոչուած «մասնագէտների» անհիմն, աւանդուած նիւթերից անկախ «վերլուծութիւնն երն» ու «մեկնութիւնները»: Այս ամենի պատճառով էլ նոյնիսկ մասնագէտները յիշեալ նիւթերի ո՛ր մասին ծանօթանում են, այդ էլ ընդունում են իբրեւ հիմք, յետոյ էլ մէկ այլ բանի են հանդիպում եւ փոխում իրենց «կարծիքը» (լաւագոյն դէպքում), եւ այսպէս՝ շարունակ: Այս նոյն վիճակում է յայտնուած համեմատական այն մշակութաբանութիւնը, որը գրուած է պատմողական ոճով, քանի որ պատմողական ոճով գիտութիւն պէտք է տրուի «ասող» մակարդակի համար, բայց միայն՝ այն դէպքում, երբ նախապէս կայ իսկական գիտական լեզւով գործը, որը եւ կարող է շարադրուել իբրեւ հանրամատչելի տեղեկութիւն (ինչպէս մինչ այժմ բացատրում ենք այս գլխում), սակայն գիտութեան համար (իբրեւ ապացոյց) պէտք է տրուի աղիւսակի լեզւով (այլ կերպ հնարաւոր չէ), եւ արդիւնքում եղել է այն, որ գիտնականները ոչ թէ քննում են Աշխարհի պատկերը, այլ խօսում են այդ մասին (խօսքը դեռ տեղեակների մասին է): Ընդհանրապէս, այս հարցերի խորութեամբ քննարկմանը հաւակնողներին պէտք է հրաւիրել՝ «բերել» համակարգի դաշտ (պահանջել զրոյցի փոխարեն աղիւսակ եւ սկսել ստուգումն այդտեղից, ինչպէս որ մաթեմատիկայից, ֆիզիկայից պահանջում են թուեր եւ այլն՝ համապատասխան գիտութեան լեզուն): Կարելի է բերել, օրինակ, միջնադարեան նիւթերի համակարգը եւ ցոյց տալ, որ ահա՛ այս բանը հակասական է, եւ դեռ սա շատ աւելի լայն աղիւսակ է, քան հայտնիները (տե՛ս օրինակը էջ 130), եւ սա գոնէ մասնագիտական քննարկման սկիզբ է միայն: Այլապէս այնքան շատ են նիւթերը, որ ամէն բան կարելի է համեմատել եւ նմանեցնել, յետոյ էլ ուզածդ «ստանալ»: Վերջապէս պէտք է տեղափոխու ել համակարգի դաշտ (դեռ խօսքը չի վերաբերում յորինած համակարգերին, որովհետեւ կան գրքեր, որտեղ վերլուծութիւնից յետոյ բերում են իրենց յորինած-կազմած աղիւսակները), եւ պէտք է ցոյց տալ հենց այն, ինչը եղել է, այլապէս ամեն մի «տեսութեան» համար կարելի է համակարգ յորինել:

Կրկնում ենք՝ հիմքում եղել է եւ կայ Աշխարհի պատկերը, մնացեալը հետեւանքներն են: Եթէ մենք «բացենք» Աշխարհի պատկերը եւ «տարածենք», ահա թէ ինչեր կառաջանան (եւ առաջացել են).

1. ա) խորհրդանիշերի, գաղափար-իմաստների մի մեծ համակարգ (սա արդէն մի հաստափոր գիրք է),
բ) եթէ հիմա էլ բացատրուեն իւրաքանչիւր գաղափարի խորհուրդները (օրինակ՝ ինչպէս Յունգն է անում), ապա արդէն կառաջանան տասնեակ հատորներ (իւրաքանչիւրը՝ մօտ 1000-էջանոց):

2. ա) Եթէ համակարգը փոխադրուի «ասող» լեզուի, ապա կառաջանայ մի հսկա առասպել (համակարգը փոխադրուած առասպելի, լեգենդների եւ այլն լեզուի),
բ) եթէ համակարգը բացատրուի առանձին «տեսակներով» (օրինակ՝ երաժշտութիւն, բժշկութիւն, կերպարուեստ, աշխարհագրութիւն, գոյներ, մարմնի մասեր եւ այլն), ապա կաւելանայ, օրինակ, մի 20 հատոր,
գ) եթէ դրանք էլ մեկնուեն՝ բացատրուեն, ապա հատորների թիւը կբազմապատկուի,
դ) եթէ, օրինակ, համակարգն արտայայտուի բանահիւսութեան տեսակներով (հեքիաթ, էպոս, առասպել, լեգենդ, առակ եւ այլն), եւ եթէ դրանք էլ իրենց հերթին տրոհուեն տարբեր ձեւերի (օրինակ՝ մի քանի էպոս), ապա... հատորների թուեր կանխագուշակելն աւելորդ է:

3. ա) Եթէ մեկնիչներն էլ տան մեկնութիւններ...
բ) եթէ սկսեն վերլուծել, համեմատութիւններ անել («խաչաձեւ» հարցաքննութեան նման)... Եւ աւելի վատն էլ կլինի այն, որ արդէն բերեն ոչ թէ համակարգի տարրեր, այլ միայն խօսեն այդ մասին (ինչպէս, օրինակ, Կոնֆուցիոսը). չէ որ անթիւ-անյաշիւ կարելի է գրել այդ մասին (բուն նիւթի փոխարէն այդ մասին-ը),
գ) իսկ եթէ գրուի այդ «մասին»-ի «մասին» (ինչպէս փիլիսոփաներն են արել ու անում)...

4. Եթէ ներկայացուի միայն մէկ ազգինը եւ կամ՝ միայն դրա մի ճիւղը. օրինակ՝ «միջնադարեան հայկականը», ապա վերոյիշեալ սկզբունքով կունենանք հատորնե՜ր, հատորնե՜ր, հատորն ե՜ր...

* * * *

Եւ այսօր այդ բուն «թեման» ըստ էութեան դուրս է կազմակերպուածութիւնից, տիրապետումից, դուրս է այն դէպքում, եթէ չենք քննում Աշխարհի պատկերը: Անսահման նիւթերի հեղեղը, փոփոխուած համակարգի արշաւը վերածուել է իսկական ջրհեղեղի (միտքը ջուր է դառնում, եւ այդ ջրերի մէջ խեղդւում է Մարդը): Գիտնականի վիճակը. ջրհեղեղը գլխում՝ զբաղւում է ջրհեղեղի հետքերը փնտրելով: Գիտնականների, էզոթերիկների, բոլոր տեսակի փիլիսոփաների, աստուածաբանների, դարաւոր ու ներկայ բանակը մոլորուած էր, մոլորուել էր, մոլորուած է. ջրհ եղեղը հանգիստ խեղդել է նրանց միտքը եւ տարրալուծել ջրերի մէջ, ջուրը լփլփում է «դատարկ» կարասի մէջ, իսկ ինքը՝ կարասը, զբաղուած է «գիտութեամբ». փնտրում է ջրհեղեղի հետքերը, եւ ցանկութիւն էլ չկայ այդ ջրից ազատուելու:

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1174
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
29
Ապր
»23:18
«Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԶԳԱԼ ՄԱՐԴԸ, ՈՐ Կ ...
Article image Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կոմպոզիտոր, Կոմիտասագետ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հարցազրույցը տպագրված ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ շաբաթաթերթի ս.թ. ապրիլի 24-ի համարում:...
Կարդալ
2013
30
Հունվ
»14:22
Կոմիտասագետ Արթուր Շահնազարյան ...
Article image Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հարցազրույցը Երևան հեռուստաընկերության "Կարծիքների Խաչմերուկ" հաղորդմանը...
Կարդալ
2013
05
Հունվ
»16:58
«ԵԹԵ ԴՈՒ ՔՈ ՀՈԳԵՒՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ...
Article image Կոմիտասն այսօր աշխարհի, մասնավորապես` հայերի համար, թեեւ, համարվում է բացահայտված, այդուհանդերձ, շարունակում է մնալ գաղտնիք: Հայկական խազերի վերծանումը, ձայնեղանակների տեսություններն ու երաժշտական խոշոր` մոնումենտալ ձեւերի մասին կոմիտասյան մեղեդային մեկնաբանություններն իսկական հանրագիտարան են, որոնք մշտական ուսումնասիրության կարիք ունեն: Կոմիտասի բացահայտած ժողովրդական երգերի բովանդակությունը, որը նրա աշխարհայացքի արտացոլանքն էր, այսօր էլ ունի իր գաղափարախոսությունը, որը երբեք ժամանակավրեպ չէ եւ...
Կարդալ
2012
13
Նոյեմ
»21:11
ՄԱՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏԿԵՐ
Article image http://www.anunner.com Հայագիտական կայքը ներկայացնում է երաժշտագետ, Կոմիտասագետ, կոմպոզիտոր ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ-ի դասախոսության 3-րդ (վերջին) մասը: Թեման. ՄԱՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏԿԵՐ...
Կարդալ
2012
28
Հոկտ
»15:54
ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳՈՒՄ
Article image Հին աշխարհի իմաստուն երաժիշտներն այնքան խորունկ հմտութեամբ են ուսումնասիրել ու զարգացուցել իրէնց ժամանակի երաժշտութիւնը, որ գրեթէ բոլոր գաղտնիքները երեւան են հանել: Արդ, օգուտ քաղելով, գլխաւորաբար Մայր Աթոռի համար 2359 ձեռագրէն, լուսաբանելու ենք՝ թէ ինչ հիման վերայ եւ ինչպէս էին երաժշտութեամբ հիւանդներ բուժում...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott