artur.shahnazaryan
Logo

Է-ԱՐԱՐ. ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԿԵՐԻ ՄԻԱՒՈՐՆԵՐ

Article image Դարեր շարունակ արւում է մի հարցադրում, եւ դեռ նոյնիսկ փաստերով չի ապացուցուել, թէ այդ հարցին պատասխան կա, թէ ոչ:

Սա է հարցը (այն կարելի է ձեւակերպել հարցերի միասնութեամբ).

1) Ի՞նչ է Մարդը, որն է Մարդը:

2) Ո՞րն է Մարդու գլխաւոր յատկանիշը, կամ որոնք են Մարդու գլխաւոր յատկանիշները, բնորոշումն երը:

3) Ինչպէ՞ս եւ ե՞րբ է առաջացել Մարդը:

4) Ի՞նչ է նշանակում Մարդ բառը, կամ Մարդ ասելով ինչ են հասկացել հին ժամանակներում կամ «ի սկզբանէ»: (Ի վերջոյ, որն է Մարդու սահմանումը):

Եղել են, կան եւ կլինեն տարբեր ու նման պատասխաններ, կարծիքներ:

Ինչեր ասես, որ չեն գրուել մարդու մասին: Մարդը տիեզերքի զարդ, բնութեան եւ կենդանիների կատարելատիպ, կամ Մարդը ուղղաձիգ քայլող բանական էակ է (Դաւիթ Անյաղթ), կամ մարդիկ միմ եանցից աւելի տարբեր են, քան մարդը կենդանուց (այսինքն մարդկանց միջեւ տարբերութիւնն աւելի մեծ է, քան տարբերութիւնը մարդու եւ կենդանու միջեւ), Մարդը արարող է, կամ Աստուած Մարդուն ստեղծել է իր պատկերով (Մարդը Աստուծոյ նմանատիպն է, Աստուծոյ պատկերն է), կամ Մարդը մշակոյթն է (Մարդու ստեղծագործութիւնը), կամ կայ հոգեւոր մարդ, կայ մարմնաւոր մարդ, կամ միասին հոգեւորարմնաւոր մարդ, կամ աստիճանակարգութեամբ այսպիսի ստորին կենդանամարդուց մինչ եւ գերմարդ եւ այլն: Եւ «դրականի» հետ նաեւ որքան «բացասական» բնորոշումներ. էլ գազանների գազանը, էլ սատանայ, էլ դեւ, էլ ամենաանմարդկայինը (քանզի, ըստ այդմ, հենց մարդն էլ կարող է դառնալ ամենաանմարդկայինը)... Կամ

«Բերանն արնօտ Մարդակերը էն անբան
Հազար տարում հազիւ դառաւ Մարդասպան:
Ձեռքերն արնօտ գնում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչեւ Մարդը իր ճամփան
»:
(Յովհ. Թումանեան)

Նաեւ.

«Ի՜նչ հրաշակերտ է մարդը: Որչա՜փ ազնիւ է նրա դատողութիւնը: Որչա՜փ անսահման են նրա ընդունակութիւնները: Կազմուածքը եւ շարժումը որչա՜փ բարեձեւ եւ հիանալի: Կաց ու նիստով` կարծես մի հրեշտակ: Խոհականութեամբ կարծես մի աստուած: Աշխարհի գեղեցկութի՜ւնը: Կենդանիների կատարելատի՜պը»:
(Շեքսպիր)

Կամ մարդկութեան ողջ պատմութեան ընթացքում մարդու թողած հետքը (մշակոյթ, իրադարձութիւնն եր եւ այլն) ինքը մարդն է, եւ վերջապէս մարդկային գրեթէ ողջ բառապաշարի միջոցով կարելի է մարդուն «անթիւ-անհամար» բնութագրումներ տալ:

Կարծես վաղուց Մարդ բառը կորցրել է իր բուն իմաստը եւ դարձել աւելի ընդհանուր ու այնքան «լայն» հասկացութիւն, որ նոյնիսկ միայն ֆիզիոլոգիական տեսակի համար է կոչւում մարդ: Եւ երբեմն միայն ֆիզիոլոգիական կենդանամարդուն «առանձնացնելու» համար Մարդուց (կամ Մարդուն կենդանամարդուց տարբերելու համար), գործածում են դարձուածքներ, բառեր. օրինակ մեծատառով Մարդ, անասուն (ոչ ասու ոչինչ չասող), Իսկական Մարդ, տմարդ (ոչ մարդ), մարդկային Մարդ, անմ արդկային «մարդ» եւ այլն:

Նաեւ որքա՜ն մարդ կայ աշխարհում, իւրաքանչիւրին բնորոշումներ կարելի է տալ: Իսկ ընդհանր ացնելու դէպքում ընդհանրապէս Մարդուն բնորոշում տալու պարագայում, համաշխարհային «մեծ» «մտածողների» առջեւ ծառացել է «բարու» եւ «չարի» հարցը, Բախի ու մարդանման գազանի հարցը, այս երկուսի արանքում գտնուողների («աստիճանակարգութեան») հարցը, մեկ «մարդու» մէջ այս ամէնի համատեղելիութեան հարցը եւ այլն:

Նոյնիսկ մարդուն «բնորոշող» յատկանիշների, յատկութիւնների (որեւէ տեսակի) ձեւակերպումները որպէս միջոց, բաւարար չեն մարդուն ըստ էութեան բնորոշելու համար: Երբ Յովհ. Թումանեանը լսում է նիցշեական «գերմարդու» «տեսութեան» մասին, ասում է հլա մի Մարդ դարձեք, յետո գերմարդից խօսեք:

Ո՞րն է Մարդը:

Յայտնի դրական յատկանիշներով «մեծատառով Մարդու» բնորոշումը, «առաքինութիւնների», «բարոյականութեան», «մարդկայինի» (տմարդի, անմարդկայինի հակառակը), «վսեմի», «լաւագոյնի», «բարու» եւ նման յատկութիւնների ողջ զորանոցը[1] դեռեւս չի բնորոշում մարդուն եւ չի պատասխանում հարցին (գրեթէ կապ էլ չունի ըստ էութեան պատասխանի հետ), թէ ի՛նչ է Մարդը, ո՛րն է Մարդը:

Դա շատ նման է, որ այն հարցին, թէ «ինչ է ֆուտբոլիստը» կամ «ո՞րն է ֆուտբոլիստը», որպէս բուն, ըստ էութեան պատասխան թուարկուէն կամ ձեւակերպուէն այն առաքինութիւններն ու մարզական յատկութիւնները, որ պէտք է ունենա ֆուտբոլիստը առանց բացատրութեան, թէ ինչ է ֆուտբոլը: Այսինքն նախ պէտք էր բացատրել, թէ ինչ է ֆուտբոլը, որի (ֆուտբոլի) խաղացողն էլ ֆուտբոլիստն է (լաւ կամ վատ, յաջող կամ անյաջող, պրոֆեսիոնալ կամ ինքնուս), եւ այլ հարց է, որ «լաւ է» լաւ, գերազանց ֆուտբոլիստը եւ այլն:

* * * *

Այդպէս էլ մարդու հարցում. նախ պէտք է իմանալ, թէ այդ որն է համարուել, ինչպիսին է եղել (հնում կամ ի սկզբանէ) Մարդ հասկացութիւնը կամ որ նոյնն է Մարդ «խաղը», եւ որի «խաղացողն» էլ համարուել է Մարդ: Այսինքն ինչ է հասկացուել «Մարդ» «անուանողի» կողմից այդ Մարդ իմաստը, քանզի չկա փաստ կամ վկայութիւն, որ Մարդ իմաստի ներքոյ հասկացել են ընդհանրապէս մարդուն (ինչպէս հասկանում ենք այսօր, երբ միայն բնական ֆիզիոլոգիական այս տեսակի իւրաքանչիւր ոք համարւում է մարդ), եւ ընդհակառակը. կայ փաստ եւ վկաիւութիւուն, որ Մարդ ասելով` հասկացել են մի որոշակի տեսակ (մասնագիտութեան նման, անկախ ֆիզիոլոգիական տեսակից):

Այսինքն ֆուտբոլի կամ երաժշտութեան նման կայ Մարդու համակարգը (ինչպէս մասնագիտութիւն), եւ ով կրում էր այդ համակարգը, նա էլ համարւում էր Մարդ):

Կարելի է պատկերաւոր ասել, որ հնում Մարդը միայն հումանիտար «առարկա» էր, բնագիտական «առարկա» չէր:

Մարդկութիւնը (ազգ կամ անհատ) որեւէ խոր գաղափարախօսութիւն, աշխարհայեացք, նպատակ, ճանապարհ, ուղի եւ այլն ձեւակերպելու, արժեւորելու, վերագտնելու կամ ստեղծելու հիմքում բախուելու է նոյն հարցին ի՞նչ է Մարդը, ո՞րն է Մարդը:

Zoom Image

* * * *

Մարդու որպէս ֆիզիոլոգիական արարածի առաջացման վերաբերեալ տեսակէտ-պատասխանն եր ունեն (լաւ կամ վատ) բնական գիտութիւնները:

Մարդու հոգեւոր աշխարհի զարգացման, հոգեւոր մարդու մասին իրենց տեսակէտ-պատասխանն երն ունեն կրօնները, մշակութաբանութիւնը, փիլիսոփայութիւնը եւ այլն:

Այդ ամենի վերաբերեալ հրատարակուել են բազմաթիւ գրքեր (եւ, իհարկէ, կան աշխատութիւններ, որոնք հրատարակուած չեն եւ դեռեւս յայտնի չեն): Մենք դեռ կանդրադառնանք յայտնի տեսակէտներին, սակայն մինչ այդ պէտք է հարցնել հնարաւոր է ըստ էութեան «նոր բան» ասել Մարդու մասին եւ ասել ոչ թէ դատողութիւններով, այլ փաստերով. այսինքն բերել աշխարհին անյայտ մի փաստ, որն ուղղակիօրէն Մարդու մասին է: Ահա՛ նախապէս ներկայացնելու ենք հնում գոյութիւն ունեցած (սակայն աշխարհին անյայտ) մի էական փաստ Մարդու «մասին», որն ուղղակիօրէն պատասխանում է (շատ որոշակի) «ո՞րն է Մարդը, ի՞նչն է Մարդը» հարցին (եւ այլ էական հարցերի): Եւ անկախ այն բանից, թէ ով կընդունի կամ չի ընդունի այդ պատասխանը որպէս ճշմարտութիւն, անկախ այն բանից կհամաձայնուեն, թէ չեն համաձայնուի այդ պատասխանի հետ, անկախ այն բանից, թէ այդ պատասխ անը համապատասխանում է իրականութեանը, թէ՝ ոչ, միեւնոյն է, կա՛յ պահպանուած ըստ էութեան նման փաստ, նման վկայութիւն:

Դա իւրայատուկ կերպով պահպանուած մի վկայութիւն է Մարդու «մասին» եւ իր «տեսքով» բացառիկ է, քանի որ դա այն կատարեալ օրինակն է (բացայայտ կերպով), որից առաջացել են (աղաւաղմ ան պատճառով) փոփոխուած, աղաւաղուած եւ աններդաշնակ նմանատիպ «տարբերակներ» (որոնք միայն «առաջին հայեացքից» կարող են թուալ նման, սակայն ըստ էութեան բոլորովին այլ բան են: Համաձայն այդ բացառիկ փաստի Մարդ նշանակում էր շատ որոշակի (որոշակիօրէն բացատրուած, նկարագրուած) մի տեսակ, որը կարելի էր (եւ է՛) ցոյց տալ պարզորոշ կերպով, ողջ բովանդակութեամբ:

* * * *

Հնագոյն ազգերն ունեին աշխարհի «տեսքի», կառոյցի (տեսքով, բովանդակութեամբ եւ այլն), համակարգուած մի աշխարհի պատկերացում:

Եւ Մարդը համարուել է այդ աշխարհի[1] մոդելը, արտացոլումը, նոյն այդ աշխարհի «փոքր» օրինակը, միկրոաշխարհը, նոյն աշխարհը Մարդու «տեսքով»:

Ինչպիսին է այդ աշխարհը (այդ աշխարհի «պատկերը»), որի արտացոլումն էլ համարւում է Մարդը:

Zoom Image

* * * *

Այստեղ կանգ առնենք հարց տալու համար: Աշխարհի համակարգի վերաբերեալ հնագոյն ազգերի «պատկերացումները» անուանենք տեքստեր (գրաւոր, պատկերային խորհրդանիշերով եւ այլն): Այսօր էլ յայտնի է հին «աշխարհի պատկերը» երկինք-երկրով, կենդանակերպերով, լուսատուներով, գոյներով, տարերքներով եւ այլն, դրանց համապատասխանութիւններով, դասաւորութեամբ որպէս մէկ միասնական համակարգ: Սակայն հարցն այս է. Տեքստը իսկապէս այն է, ինչ յայտնի է այսօր: Եւ առանց պարզելու ճիշտ Տեքստը, այսինքն առանց աշխարհի այդ պատկերը պարզելու, չարժէ առաջ շարժուել եւ առաջադրել հարցադրումներ (թէ ինչպէս է առաջացել այդ համակարգը աստիճանաբար, թէ տրուել է միանգամից. թէ ինչ է «պատմում» այդ համակարգը Մարդու ծագման մասին. թէ ինչ են խորհրդանշում աշխարհի պատկերի միաւորները. թէ ինչպէս է դրանից ծաւալւում դրան առնչուող «քաղաքակրթութիւնը» եւ այլն):

Աշխարհի պատկերի փաստը (իբրեւ հնագոյն ամբողջական համակարգ) կայ: Այն, ինչ ներկայացնելու ենք, շատերին ծանօթ կթուայ, բայց պէտք չէ կանխակալ եզրակացութիւնն եր անել, որովհետեւ, ըստ էութեան, դա բոլորովին այլ բան է, եւ այս դեպքում իսկապէս տեղին է «Համբերութի՛ւն» խորհուրդը:

Պատկերացրէք, որ հնուց աւանդուած լինի մի կարեւոր նախադասութիւն հետեւեալ կերպ. տրուած են առանձին բառերը, նաեւ տրուած է վկայութիւն, թէ ո՛ր բառը որտեղ է գտնւում որը որից յետոյ է, եւ ըստ այդմ բառերը դասաւորելուց յետոյ միայն յայտնի կդառնայ (կկարդացուի) նախադասութիւնը: Եւ ահա՛, կսխալուի նա, ով նախքան նախադասութեան կազմումը (նախքան բառերը դասաւորելը) կըկար- դա միայն առանձին չդասաւորուած բառերը (խառը բառերը) եւ ասի, թէ այստեղ նոր բան չկայ, ես գիտ եմ այս կամ այն բառը, դա յայտնի է: Այնինչ, եթէ նոյնիսկ նախադասութեան բառերի հերթականութիւնն էլ յայտնի լիներ, բացի մէկ բառից, ապա այդ մէկ բառի բացակայութեան կամ նախադասութեան մէջ այդ բառի այլ տեղում գտնուելու պատճառով նախադասութիւնը կարող էր ունենալ բոլորովին այլ իմաստ կամ այլ նշանակութիւն: Կամ` պատկերացրէք, որ կան պահպանուած մի ամբողջական նկարի առանձին փոքրիկ կտորները, եւ պէտք է այդ կտորները դասաւորել այնպէս, որպէսզի հաւաքուի ամբողջական նախնական բնօրինակ նկարը: Այնպէս որ, այդ կտորները կամ կտորների թեկուզ մի մասի դասաւորութիւնն ունենալը չի նշանակում նկարն ունենալ, տեսնել:

Իբրեւ հնագոյն ամբողջական համակարգ` Աշխարհի պատկերի փաստը կայ (շօշափելի փաստը, այն, որ ենթադրութիւն չէ, որ փաստ է): Եւ այն յայտնի չէ աշխարհի գիտնականներին, մշակութաբանն երին եւ այլն (ոչ իրենց մեղքով[2]):

Երեւի թէ նման յայտարարութիւնը ժպիտ կամ ցնցում պիտի առաջացնի նրանց մօտ, եւ դա հասկ անալի է, որովհետեւ աշխարհում յայտնիութեան (իրազեկութեան) մի թմբիր է տարածուած ամենապարզ բաների վերաբերեալ:

Ահա՛, փորձենք միասին լուծել մի պարզ խնդիր, որով ցոյց կտանք զուտ մի Տեքստ-վկայութեան փաստ (աւանդուած հնուց) Աշխարհի պատկերին վերաբերող, այսինքն Մարդուն վերաբերող (լուծել խնդիր. այսինքն կարդալ, տեսնել, վերծանել վկայուած Տեքստը): Իսկ թէ որքան կարեւոր է այն Մարդու մասին որոշակի բան իմանալու համար, իմանալու համար, թէ ինչպէս էր Մարդը (կամ թեկուզ մարդկութեան մի հատուածը, որը կրել է այն) պատկերացնում աշխարհը, կխօսենք այդ Աշխարհը ցոյց տալուց յետոյ: Նախապէս նշենք միայն, որ դա վկայութիւն է Մարդու մասին այն պայմանում, երբ մարդն այսօր Մարդու մասին ոչինչ չգիտէ ըստ էութեան, եւ իր ձեռքի տակ ունի միայն չընթերցուած (չհասկացուած, վիճելի մեկնաբանուած եւ այլն) դարեդար աւանդուած վկայութիւններ: Ահա՛, ունենք աւանդուած «բառեր», որոնցով արտայայտւում էր մի Աշխարհ, դրանք Աշխարհի պատկերի միաւորներն են (իբրեւ խորհրդանիշեր, գաղափարներ), որ հասել են մեզ հին դարերից[1]:

Աշխարհի պատկերների միաւորներ

1. Կենդանակերպ-համաստեղութիւններ
2. Լուսատուներ (մոլորակներ)
3. Տարերքներ
4. Տարուայ եղանակներ
5. Աշխարհի կողմեր
6. Օրուայ պահեր
7. Գոյներ
8. Մետաղներ
9. Ձայներ
10. Խորհրդանիշեր (թէ դրանցից որը ինչ է խորհրդանշում) եւ այլն:


Քանի որ միաւորները անծանօթ չեն, ապա կարող է թուալ, թէ մի յայտնի բան ենք ներկայացնելու, բայց...

Այդ «բառեր» միաւորներից կազմւում է մի իմաստ-«նախադասութիւն», որն անյայտ է, եւ իմաստը կամ միաւորների դասաւորութիւնը նույնպես կազմւում է ոչ թէ մեր կողմից, այլ կրկին աւանդուած վկայութիւնների համաձայն:

Այս միաւորները վկայութիւններին համապատասխան ներդաշնակօրէն դասաւորելու համար անհր աժեշտ է.

ա) տարրական տրամաբանութիւն
բ) տարրական յիշողութիւն
գ) յետոյ պէտք կգայ անհերքելի փաստերն ընդունելու տարրական արդարութիւն, ճանաչողութեան տարրական ցանկութիւն2:

Վկայութեան համաձայն այս միաւորները պէտք է կազմեն մի ամբողջական ներդաշնակ համակարգ (առանց հակասութիւնների), մէկ ներդաշնակ մարմին, մէկ ներդաշնակ Աշխարհ:

Փորձիր ինքդ «կառուցել» վերականգնել այդ աշխարհը` ըստ վկայութիւնների, այսինքն աւանդուած ցուցումների համաձայն: Դա կարելի է համարել մի պարզ խաղ: Ահա՛. ներկայացնում ենք Աշխարհի պատկերի միաւորներ, ինչպէս նաեւ Աշխարհի պատկերի արտ ացոլման արտայայտութեան[3] միաւորներ` դրանց մասին վկայութիւններով հանդերձ, թէ ո՛րը որտեղ է գտնւում (տե՛ս դատարկ աղիւսակը): Համեմատելով վկայութիւնները դու պէտք է այդ ամենը դասաւորես այս դատարկ աղիւսակում իւրաքանչիւր միաւորը տեղադրելով իր տեղում (վկայութիւնների համաձայն): Վկայութեան համաձայն այդ ամենը համապատասխանում են միմեանց իբրեւ մէկ ներդաշնակ ամբողջութիւն[4]: Աշխարհի պատկերի եւ դրա արտացոլման (արտայայտութեան) միաւորներին վերաբերող վկայութիւններ:

Ա. ՏԱՐԵՐՔ

1. Չորս տարերք

ա) Հող, բ) Ջուր, գ) Օդ, դ) Հուր
2. Ամենացածրում Հողն է, Հողի վրայ Ջուրը, Ջրի վրայ Օդը, Օդից վեր Հուրն է:

Բ. ՏԱՐՈՒԱՅ ԵՂԱՆԱԿՆԵՐ
1. Տարուայ չորս եղանակ

ա) Գարուն, բ) Ամառ, գ) Աշուն, դ) Ձմեռ
2. Ամառը համապատասխանում է Հուր տարերքին:
3. Աշունը համապատասխանում է Հող տարերքին:

Zoom Image

Գ. ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԵՐ
1.12 կենդանակերպ

1) Խոյ, 2) Ցուլ, 3) Երկուորեակ, 4) Խեցգետին, 5) Առիւծ, 6) Կոյս, 7) Կշեռք, 8) Կարիճ, 9) Աղեղնաւոր, 10) Այծեղջիւր, 11) Ջրհոս, 12) Ձուկ (կամ Ձկներ):

2. Տարուայ իւրաքանչիւր եղանակին համապատասխանում է երեք կենդանակերպ. այսինքն տարուայ իւրաքանչիւր եղանակ ունի երեք ամիս-կենդանակերպ (Արեւը ամեն ամսում «գտնւում» է մէկ կենդանակերպում եւ տարուայ մէջ այդպէս յաջորդաբար անցնում է 12 կենդանակերպով):
3. Խոյ կենդանակերպի զուգահեռ տարերքը Հուրն է:
4. Խոյ-ի զուգահեռ լուսատուն Արեւն է:
5. Ցուլ-ի զուգահեռ տարերքը Հողն է:
6. Ցուլ-ի զուգահեռ լուսատուն Լուսինն է:

Դ. ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐ

1.Յոթ լուսատու

ա) Արեւ, բ) Լուսին, գ) Փայլածու, դ) Հրատ, ե) Լուսնթագ, զ) Լուսաստղ, է) Երեւակ:
2. 7 լուսատուներից Արեւը ամենաբարձրն է, Լուսինը ամենացածրը:
3. Արեւը համապատասխանում է Հուր տարերքին,
4. Ցուլ կենդանակերպը Լուսնին,
5. Լուսնթագը` Արամազդին (Հայր Աստուած),
6. Լուսնթագը` Կշեռքին,
7. Լուսնթագը` Աւագ կոչուող ձայնին,
8. Հրատը` Վահագնին,
9. Լուսաստղը` Աստղիկին,
10. Երեւակը` Խեցգետինին (Խեչափառ),
11. Երեւակը որակով համարւում է ցրտութիւն տուող, ուստի այն պէտք է համապատասխանի կա՛մ Հող, կա՛մ Ջուր տարերքին, որովհետեւ հողը համարւում է ցուրտ եւ չոր, ջուրը` ցուրտ եւ խոնաւ:
12. Փայլածուն համապատասխանում է Ծովինարին:

Ե. ԿՈՂՄԵՐ

1. 4 կողմ
ա) Արեւմուտք, բ) Արեւելք, գ) Հարաւ, դ) Հիւսիս:
2. Հարաւը համապատասխանում է Հուր տարերքին:
3. Արեւմուտքը համապատասխանում է Հող տարերքին:

Զ. ՁԱՅՆԵՐ

1. Երաժշտական 12 ձայներից իւրաքանչիւրը համապատասխանում է մէկ կենդանակերպի:
2. 12 ձայներից 7-ը համապատասխանում է 7 լուսատուներին:
3. ա) 7 ձայներից գլխաւոր ձայնը գտնւում է կենտրոնում (այսինքն` IV ձայնն է) եւ կոչւում է Աւագ ձայն:
բ) 7 ձայներից VI ձայնը (ցածրից վեր հաշուած) կոչւում է Վառ ձայն:
գ) 7 ձայներից VII ձայնը սի b-ը, զուգահեռն է Միհրի:

Է. ԱՍՏՈՒԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ

1. 7 լուսատուներին եւ 7 ձայներին համապատասխանում են 7 աստուածութիւններ:
2. 7 աստուածութիւններն են ա) Արամազդ (Հայր), բ) Վահագն, գ) Միհր, դ) Անահիտ, ե) Աստղիկ, զ) Ծովինար, է) Նանէ:
3. Անահիտը համապատասխանում է Լուսնին եւ զուգահեռն է Ցուլ կենդանակերպի:
4. Վահագնը զուգահեռն է Այծեղջիւր կենդանակերպի:
5. Աստղիկը զուգահեռն է Կարիճ կենդանակերպի եւ համապատասխանում է Լուսաստղ լուսատուին:
6. Ծովինարը զուգահեռն է Կոյս կենդանակերպի[1]:

Zoom Image

- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
1. Ինչպէս դա հասկացել են հարցը քննողները:

* * * *

1. Համարեք այդ աշխարհը միֆական կամ այլ կերպ:
2. Թէկուզ այդ մի առաւել ամբողջական համակարգը վերաբերեր մի «մեծ տեղանքի» միայն (չակերտների մէջ տուեցինք «տեղանքը» նկատի ունենալով, օրինակ «հնդեւրոպական» կոչուող «ժողովուրդներին», որովհետեւ այս «հնդեւրոպաբանութիւնը» իր մէջ ներքաշել է չհասկացուած Տեքստեր եւ որպէս կարդացուած փաստեր է ընդունել չհասկացուած-չկարդացուածները):

* * * *

1. Այս «հին»-ին կանդրադառնանք յետոյ:
2. Եթէ չկարողանաք «դասաւորել» բերուած ցուցումների համաձայն, ապա մի՛ շարունակեք կարդալ այս գիրքը (իզուր է), այլ կարդացեք միայն գրքում բերուած «Հազարան հաւք» հեքիաթը:
3. Աշխարհի պատկերը` արտացոլուած կեանքում ծէսի մէջ, իբրեւ Մարդու մարմնի կառոյց (նոյն Աշխարհի միկրոաշխարհ մարդը), երաժշտութեան մէջ եւ այլն:
4. Որեւէ փաստ այս առումով չի կարող համարուել իբրեւ իրական Տեքստ վերաբերող Աշխարհի պատկերին, եթէ այդ փաստի համաձայն Աշխարհի պատկերը չի կառուցւում, որպէս մէկ ամբողջութիւն (ներդաշնակ):

* * * *

1. Այս ամենի վկայության փաստերը բերուած են գրքի համապատասխան բաժնում:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

© Արթուր Շահնազարյան

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2264
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
29
Ապր
»23:18
«Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԶԳԱԼ ՄԱՐԴԸ, ՈՐ Կ ...
Article image Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կոմպոզիտոր, Կոմիտասագետ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հարցազրույցը տպագրված ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ շաբաթաթերթի ս.թ. ապրիլի 24-ի համարում:...
Կարդալ
2013
30
Հունվ
»14:22
Կոմիտասագետ Արթուր Շահնազարյան ...
Article image Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հարցազրույցը Երևան հեռուստաընկերության "Կարծիքների Խաչմերուկ" հաղորդմանը...
Կարդալ
2013
05
Հունվ
»16:58
«ԵԹԵ ԴՈՒ ՔՈ ՀՈԳԵՒՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ...
Article image Կոմիտասն այսօր աշխարհի, մասնավորապես` հայերի համար, թեեւ, համարվում է բացահայտված, այդուհանդերձ, շարունակում է մնալ գաղտնիք: Հայկական խազերի վերծանումը, ձայնեղանակների տեսություններն ու երաժշտական խոշոր` մոնումենտալ ձեւերի մասին կոմիտասյան մեղեդային մեկնաբանություններն իսկական հանրագիտարան են, որոնք մշտական ուսումնասիրության կարիք ունեն: Կոմիտասի բացահայտած ժողովրդական երգերի բովանդակությունը, որը նրա աշխարհայացքի արտացոլանքն էր, այսօր էլ ունի իր գաղափարախոսությունը, որը երբեք ժամանակավրեպ չէ եւ...
Կարդալ
2012
13
Նոյեմ
»21:11
ՄԱՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏԿԵՐ
Article image http://www.anunner.com Հայագիտական կայքը ներկայացնում է երաժշտագետ, Կոմիտասագետ, կոմպոզիտոր ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ-ի դասախոսության 3-րդ (վերջին) մասը: Թեման. ՄԱՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏԿԵՐ...
Կարդալ
2012
28
Հոկտ
»15:54
ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳՈՒՄ
Article image Հին աշխարհի իմաստուն երաժիշտներն այնքան խորունկ հմտութեամբ են ուսումնասիրել ու զարգացուցել իրէնց ժամանակի երաժշտութիւնը, որ գրեթէ բոլոր գաղտնիքները երեւան են հանել: Արդ, օգուտ քաղելով, գլխաւորաբար Մայր Աթոռի համար 2359 ձեռագրէն, լուսաբանելու ենք՝ թէ ինչ հիման վերայ եւ ինչպէս էին երաժշտութեամբ հիւանդներ բուժում...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott