artur.shahnazaryan
Logo

ԱՅ-ԲԵՆ

Article image Գրքում պարզել ենք հայերէնի հնչոյթների աստիճանակարգը[1]: Ընդհանուր կարգն այն է, որ կան սոսկ կամ սուր հնչոյթներ (բաղաձայներ, ձայնաւորներ), կան թաւ կամ բութ հնչոյթներ, եւ կան միջակ հնչոյթներ, որոնք իրէնց բարձրութեամբ միջակ դիրք են գրաւում սոսկի եւ թաւի միջեւ: Սոսկը կամ սուրը բարձր է թաւի կամ բութի համեմատ (թաւ կամ բութ հնչոյթները բնութեամբ ցած են հնչում): Քնարի լարերը նոյնպէս դասակարգւում են ըստ այդմ, եւ լարերի անուններն էլ այդպէս են կոչւում (բութ, թաւ, սոսկ, սուր): Ամէն լարը համապատասխանում է մէկ տարերքի. Հող = բութ, Ջուր = թաւ, Օդ = սոսկ, Հուր = սուր: Բութը համարւում է նաեւ թաւ, սոսկը՝ նաեւ սուր, այսինքն՝ սոսկ եւ թաւ հնչոյթների աստիճանակարգը դասաւորելիս ամենացածրերը կկոչուէն բութ, ամենաբարձրերը՝ սուր: Նախապէս նշենք, որ տիեզերակարգին կարող են համապատասխանել միայն այն ազգի լեզուական հնչոյթները, որոնք ունեն համապատասխան բաժանումներ. օրինակ՝ հայերէնում կան ձ. ծ. ց. նրբութիւնները: Նոյն կերպ՝ ջ. ճ. չ. եւ այլն (տե՛ս մաշտոցեան հնչիւնակարգը եւ համեմատիր միւս լեզուների հետ): Եթէ չլինեն նշուած նրբութիւնները, ապա հնչոյթները չեն համապատասխանի տիեզերակարգին եւ իմաստաբանական ներդաշնակութիւն չեն կազմի: Այստեղ տալիս ենք հայերէնի 36 հնչոյթների համապատասխանութիւնը տիեզերակարգին՝ աստիճանակարգման համաձայն: Այսինքն՝ թաւ հնչոյթները պէտք է համապատասխանեն թաւին զուգահեռ տարերքին, թաւլարին: Սոսկ հնչոյթները պէտք է համապատասխանեն սոսկին զուգահեռ տարերքին, սոսկ լարին եւ այլն[2]: Այսպիսով, ցածրից (բութ, թաւ) մինչեւ բարձրը (սոսկ, սուր) հնչոյթները դասաւորւում են այսպէս. (տե՛ս աղիւսակը).

Zoom Image

Մաշտոցեան տառաձեւերը նոյնպէս կապ ունեն համակարգի հետ: Օրինակ՝ Արեւ-Յիսուս-Յ-Խոյ կենդանակերպի նշանն է ( )-արեւելքի կողմի համեմատ կլինի՝ Յ:

Տառերը համապատասխանում են տիեզերակարգին, այլ փաստերից բացի, տառ բառը նշանակում է նաեւ՝ տարր (տարերք՝ ինչպէս հող, ջուր, օդ, հուր). տառ = տարր. տառ «տարր»-ից, «տառք կոչին վասնզի ունին տարրումն իմն եւ դասաւորութիւն»:

Յ = կիսաձայն սուր, ս = սուր բաղաձայն՝ բարձր: Հմմտ.՝ Յասոն (Ոսկէ Գեղմը բերող Արեւ-տղա), Յանուս (հին լատինական աստուածութիւն, որը սկզբնապէս եղել է Արեւի աստուած): Քրիստոս = Հող տարերք, զի Ք.-ն ցույց է տլիս Քրիստոսին՝ խաչուած երկրի վրայ: Նաեւ կից է Մայր-Անահիտ-Մարի- ամին: Յիսուս = յարութիւն եւ Համբարձում: Ք = թաւ բաղաձայն = ցած = Հող տարերք, Յ = սուր կիսաձայն = Հուր տարերք: Ք – խաչ – Քրիստոս համապատասխանութիւնը Հողին հաստատում է նաեւ ժողովր դական սովորութիւնը. Ջաւախքում Արեւը մայր մտնելուց յետոյ գետինը խաչուած էին համարում եւ չէին փորում (72): Ք-ն Հող-մայրամուտի զուգահեռն է: Ք-ն Հող տարերքում է, զուգահեռ Ցուլ կենդանակերպին, մաշտոցեան Այբուբենում ամենավերջին տառն է, մեր մանրանկարչութեան մէջ այդ տառը պատկերւում է ցուլի կերպարանքով: Յիսուս Քրիստոս համարւում է սկիզբը եւ վերջը, ուստի Այբուբենում Ա-ն սկիզբն է, Ք-ն վերջինն է (Ա=Արեգակ): Յիսուս-յարութիւն, լոյս եւ արեւելք-հարաւ, իսկ Քրիստոս= խաչուել՝ մայրամուտ: Հնագոյն համակարգում խաչը նախ եւ առաջ խորհրդանշում է Արարչին եւ աշխարհի չորս կողմերը, քրիստոնէութեան մէջ խաչը առաւելապէս համապատասխանեցրին Քրիստոսին, քանզի Քրիստոս-Արեգակը Արարչի մէջ է (ըստ Աւետարանի), եւ Արարիչն էլ Յիսուս Քրիստոսի մէջ է, նաեւ՝ Յիսուսը խաչուեց Արարչին խորհրդանշող խաչի վրայ:

Zoom Image
Մանրանկարչութեան մեջ Ք-ն պատկերուած է ցուլի կերպարանքով

Ձ-ն համապատասխանել է Առիւծ կենդանակերպին, որը ձմռան առաջին ամիսն է, ուստի Ձ-ն կայ եւ Ձմեռ բառի մէջ: Առիւծը շատ դէպքերում ջուրը կտրողն է կամ պահողն է, որին աղջիկ են զոհաբերում, որպէսզի քաղաքին ջուր բաց թողնի (հմմտ.՝ Ձմեռ-Ջուր տարերք): Շատ անգամ առիւծի փոխարէն նոյն պարագայում առկայ է Վիշապ Օձը, իսկ Օձ-ը նոյնպէս Ձ-ով է, եւ Ձ տառաձեւն էլ նաեւ ցոյց է տալիս օձ սողունի ձեւը (ոլորուն): Հետաքրքիր է, որ միջնադարում ձայն բառն իր զօրութեամբ համեմատւում է յատկապէս առիւծի ձայնի հետ. օրինակ՝ Գր. Նարեկացին (Ժ դար) գրում է. «Ես ձայն զառիւծուն ասեմ, որ գոչէր ի քառաթեւին»: Ինձ (առիւծազգի) բառի մէջ եւս կայ Ձ-ն, որից՝ ընձառիւծ: Այս ամենից պէտք է եզրակացնել, որ հնում առիւծ բառը պէտք է հնչած լինի առիւձ:

Լուսնից յետոյ դէպի վեր յաջորդ լուսատուն է Երեւակը: Երեւակի այդ դիրքը հետագայում շփոթուել է Հրատի դիրքի հետ, ուստի Հրատը անուանուել է Փառազնոտի: Այնինչ Փառազնոտին Երեւակն էր, որի զուգահեռ կենդանակերպն էլ Խեչափառն էր (Խեցգետին): Այդ երկրորդ (դիրքով) լուսատուի նշանն էր՝ Փ: Փ-ն նախավերջին բաղաձայնն է` Այբուբենում, անմիջապէս Ք-ից առաջ, ինչպէս Երեւակն ու Լուսինը կողք կողքի են, այնպէս էլ կողք կողքի են Փ-ն ու Ք-ն:

Է-ն Արարչի անունն է: Երբ Արէգակը համարուեց գլխաւոր լուսատու կամ գերագոյն լուսատու, Է-ն համապատասխանեցրին Արէգակին: Հին աստղագիտութեան մէջ Երեւակ լուսատուի ընդունուած նշանն այսպէս է՝ Է, քանզի ոչ բուն արիական համակարգում Երեւակը համարւում է ամենաբարձրը՝ եօթ երորդ լուսատուն, իսկ արիական համակարգում ամենաբարձրն է Արէգակը: Է-ն եօթերորդ տառն է մաշտոցեան Այբուբենում: Մաշտոցը, ամենայն հաւանականութեամբ, դրանով ոչ թէ ցոյց է տուել Արէգակը (եօթերորդը նաեւ՝ բարձրութեամբ), այլ՝ Արարչի էութիւնը՝ իբրեւ 7 թուի խորհրդանիշ (եւ ոչ եօթերորդը նաեւ՝ լուսատուների հերթականութեան մէջ): Միջնադարեան ձեռագրերն էլ նշում են, որ Է-ն խորհրդանշում է Հայր Աստծուն: Աւետարանում նույնպէս Աստուած Է-ն է: Է-ն հանդիպում է նաեւ Մեծամօրի հազարամեակների հնութիւն ունեցող ժայռագրերում: Մաշտոցի աշակերտը՝ Եզնիկ Կողբացին (Ե դար), նոյնպէս Է-ն համարում է Արարչի զուգահեռը. «Եւ որ մի էութիւնը մշտնջենական է ու բոլորի գոյացման պատճառ, դա հաստատում են նաեւ բազմաստուածութեան պաշտամունքներ հնարողները՝ պատճառաբանելով այսպէս. «Մենք,- ասում են,- քանի որ անկարող ենք մօտենալ բոլորի պատճառին՝ Է-ին, գոյին, մշտնջենականին ու անմատչելիին, այդ պատճառով ուրիշ աւելի ցածր բաների միջոցով ենք նրան պաշտամունք մատուցում. ուստի անհրաժեշտ է զոհերով ու նուէրներով սիրաշահել նրանց եւս, որոնց միջոցով նրան պաշտում ենք» [51, էջ 36]: Հայերէնի իւրաքանչիւր տառ ունի իր անունը: Առաջին տառի անունն է Այբ, սակայն այս բ-ն գալիս է յաջորդ տառի անուանումից (Այբ, Բեն): Ճիշտը պէտք է լինի Այ եւ ապա՝ Բեն: Ա-ն գրաբարում շատ անգամ գրւում է հենց այդպէս՝ այ (ուշ շրջանում գրւում էր այ, կարդացւում՝ ա, իսկ հնում կարդացուել է այնպէս, ինչպէս գրուել է): Այ-ի մասին տե՛ս նաեւ յաջորդ բաժնում: Մեր տառերի «գիւտը» վերաբերում է V դարին, սակայն այդ տառաձեւերը յայտնաբերուել են հազարամեակների հնութիւն ունեցող ժայռապատկերներում: Հնում գործածել են նաեւ բազմաթիւ գաղափարագրեր: Անկախ այս ամենից, այնուամենայնիւ, համակարգն ակնյայտ է, քանզի խորհրդանիշ- բառիմաստները համընկնում են համապատասխան հնչոյթներին, եւ եթէ նոյնիսկ հնում չեն գրել, ապա իմացել են համակարգը, հնչոյթները, եղել են համապատասխան բառ-իմաստներ: V դարում գրաբար թարգմանուած Աստուածաշունչ մատեանը ներկայացնում է մի այնպիսի բարձրակարգ լեզու, գրաւոր ինքնատիպ լեզուամտածողութիւն եւ այլն (բոլոր դրսեւորումներով), որ ակնյայտօրէն ցոյց է տալիս գոյութիւն ունեցած շատ աւելի հին աւանդոյթը լեզուական, եւ անհնարին բան է, որ միանգամից յայտնուի գիր եւ միանգամից գրուի նման գերհարուստ, ձեւաւորուած, կատարեալ լեզուով:


- - - - - - - - - - - - - - - - -
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1 Միջնադարեան ձեռագրերում (Աղթարքներում) բերուած են աղաւաղուած համակարգեր:
2 Թաւ, սոսկ, բութ, սուր, միջակ հնչոյթների քննութիւնը տե՛ս Ա. Մ. Շահնազարեան «Միջնադարեան խազարուեստը հայ մշակոյթի համակարգում», հատոր 1, Երեւան, 1990:

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3364
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
29
Ապր
»23:18
«Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԶԳԱԼ ՄԱՐԴԸ, ՈՐ Կ ...
Article image Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կոմպոզիտոր, Կոմիտասագետ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հարցազրույցը տպագրված ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ շաբաթաթերթի ս.թ. ապրիլի 24-ի համարում:...
Կարդալ
2013
30
Հունվ
»14:22
Կոմիտասագետ Արթուր Շահնազարյան ...
Article image Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հարցազրույցը Երևան հեռուստաընկերության "Կարծիքների Խաչմերուկ" հաղորդմանը...
Կարդալ
2013
05
Հունվ
»16:58
«ԵԹԵ ԴՈՒ ՔՈ ՀՈԳԵՒՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ...
Article image Կոմիտասն այսօր աշխարհի, մասնավորապես` հայերի համար, թեեւ, համարվում է բացահայտված, այդուհանդերձ, շարունակում է մնալ գաղտնիք: Հայկական խազերի վերծանումը, ձայնեղանակների տեսություններն ու երաժշտական խոշոր` մոնումենտալ ձեւերի մասին կոմիտասյան մեղեդային մեկնաբանություններն իսկական հանրագիտարան են, որոնք մշտական ուսումնասիրության կարիք ունեն: Կոմիտասի բացահայտած ժողովրդական երգերի բովանդակությունը, որը նրա աշխարհայացքի արտացոլանքն էր, այսօր էլ ունի իր գաղափարախոսությունը, որը երբեք ժամանակավրեպ չէ եւ...
Կարդալ
2012
13
Նոյեմ
»21:11
ՄԱՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏԿԵՐ
Article image http://www.anunner.com Հայագիտական կայքը ներկայացնում է երաժշտագետ, Կոմիտասագետ, կոմպոզիտոր ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ-ի դասախոսության 3-րդ (վերջին) մասը: Թեման. ՄԱՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏԿԵՐ...
Կարդալ
2012
28
Հոկտ
»15:54
ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳՈՒՄ
Article image Հին աշխարհի իմաստուն երաժիշտներն այնքան խորունկ հմտութեամբ են ուսումնասիրել ու զարգացուցել իրէնց ժամանակի երաժշտութիւնը, որ գրեթէ բոլոր գաղտնիքները երեւան են հանել: Արդ, օգուտ քաղելով, գլխաւորաբար Մայր Աթոռի համար 2359 ձեռագրէն, լուսաբանելու ենք՝ թէ ինչ հիման վերայ եւ ինչպէս էին երաժշտութեամբ հիւանդներ բուժում...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott