artem.ohandjanian
Logo

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ Zeitgeschichte ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Article image Հայտնաբերվել են զոհված հայ ռազմագերիների անհայտ անուններ

Ավստրիայում, նաեւ եվրոպական երկրներում Հայոց ցեղասպանությունը ճանաչելի դարձնելու աշխատանքներում անուրանալի դեր ունի Արտեմ Օհանջանյանը: Վիեննայի պետական արխիվներում տարիների իր ուսումնասիրություններն ու հետազոտությունները ծնունդ տվեցին մի շարք կարեւոր հրատարակությունների` «Ավստրիա-Հայաստան» քառահատոր աշխատության, «Ավստրիա-Հայաստան. 1872-1936» 12 հատորյակի, «Հայաստան. թաքուն ցեղասպանություն», «1915. Անհերքելի վկայություններ», «Հայկական հարցը եւ Գերմանիան ու Ավստրո-Հունգարիան» գրքերի:

Մասնագիտությամբ արվեստաբան-ռեժիսորը տասնյակ ֆիլմեր նվիրեց Հայոց ցեղասպանությանը, իսկ Վիեննայի պետական հեռուստատեսությունում աշխատելու տարիներին նման ֆիլմերի ցուցադրություններով եւ ավստրիական մամուլում տպագրված հոդվածներով նպաստեց հարցի առավել հանրայնացմանը: Եվ օրինաչափ էր, երբ Վիեննայից 200 կմ արեւմուտք գտնվող Էբենզե (Ebensee) քաղաքի Zeitgeschichte թանգարանից այս տարի մարտին Արտեմ Օհանջանյանը ստացավ Հայոց ցեղասպանության թեմայով բանախոսության հրավեր: Հանդիպումը կայացավ մարտի 13-ին, թանգարանի դահլիճում: Տարեկան 4 անգամ տպագրվող Widerstand պարբերականը անդրադառնում է թանգարանի գործունեությանը, այստեղ կազմակերպվող հանդիպումներին, գիտաժողովներին, նաեւ բանախոսությունների տեքստերն են տպագրվում: Առաջիկա համարում լույս կտեսնի նաեւ Արտեմ Օհանջանյանի ելույթի տեքստը:

Էբենզեի Zeitgeschichte թանգարանը հիմնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից բավական հետո, 1988 թ.-ին, նացիստական համակենտրոնացման ճամբարի նույն տեղում, որը համարվում էր Մաութհաուզեն համակենտրոնացման ճամբարի մասնաճյուղը: Պատերազմի տարիներին ռազմագերիներին տեղափոխում էին նաեւ Էբենզեի ճամբար« որպես բանվորական ուժ օգտագործելու: Այս մասին պահպանվել են սոսկալի դաժան հիշողություններ ու նկարագրություններ: Պատմում են, որ գերմանացիները գերիներին երկարուձիգ, հոգնատանջ ճանապարհներով հասցնում էին տեղ, եւ երբ տեղի բնակիչները ջուր էին փորձում տալ ուժասպառներին, անգամ դա էին արգելում:

Գերիները սարերի մեջ փորում էին թունելներ« ռազմական գաղտնի նպատակներով` մասնավորապես հրթիռների պատրաստման, որի աշխատանքները ղեկավարում էր ժամանակակից հրթիռաշինության հիմնադիր Վերներ ֆոն Բրաունը (այդ թունելներից մեկում այսօր թանգարանային նյութեր են ցուցադրված): Գերիների բազմությունն այնքան հսկայական էր, եւ անվերջ նոր խմբեր էին բերում, որ նրանց կորուստը ոչինչ չարժեր: Նրանք գալիս էին մեռնելու, եւ շատերն իրենց գերեզմաններն այստեղ գտան: 1945-ին, երբ ամերիկյան զորքերը մտան քաղաք, ողջ մնացածներն ազատագրվեցին, բարաքները քանդվեցին, մահացածների աճյունները տեղափոխվեցին ընդհանուր գերեզմանոց, նրանց հիշատակին անվանական ցուցատախտակներ տեղադրվեցին: Ամեն տարվա մայիսի 7-ը այս վայրում հռչակված է որպես Ազատագրության օր. գալիս են տարբեր երկրներից մարդիկ, ում հարազատները, ազգականները Էբենզեի համակենտրոնացման ճամբարում իրենց վախճանը գտան: Այստեղ հիշատակի խաչեր են տեղադրել լեհեր, իտալացիներ, հրեաներ, ֆրանսիացիներ: Ամենաշատ նահատակները խորհրդային ռազմագերիներն են, տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Արտեմ Օհանջանյանը հազարավոր նահատակների ցուցակից գտել եւ վերհանել է մինչ այսօր անհայտ կորած 23 հայի, որոնց անունները հրապարակվում են առաջին անգամ:

- Պրն Օհանջանյան, Ձեր բանախոսության հիմնական շեշտադրումները որո՞նք էին:

- Իմ ելույթը կառուցել էի թանգարանի կողմից նախապես կատարված երեք հարցադրումների շուրջը« Հայոց ցեղասպանության ընդհանուր նկարագրություն, Ավստրիայի« մեր ցեղասպանությունը չընդունելու պատճառները, տարբեր ցեղասպանությունների համեմատության հնարավորությունը: Նախ անդրադարձա Ավստրիայի պառլամենտական 4 կուսակցությունների դիրքորոշումներին: Դրանք են« Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն« «Թուրքիայի ներքին իրողություններին միջամտել չի կարելի»:

«Ազատություն» կուսակցություն« «Բոլոր արարողությունները դրսից հակաարդյունավետ են»:

Ժողովրդական կուսակցություն« «Մի երկրի անցյալը վերանայելու պրոցեսին չպետք է խառնվել»:

«Կանաչների» կուսակցությունը միակն էր հակառակ դիրքորոշմամբ« «Քանի որ Ավստրիան այդ տարիներին որոշ դեր ունեցավ (մեղսակցություն), մենք պետք է որ ընդունենք Հայոց ցեղասպանությունը»:

Վերոհիշյալ կարծիքները փաստված են, իսկ մասնավոր երկու խոսակցությունների ժամանակ այսպիսի կարծիքների եմ հանդիպել. «Եթե Մ. Նահանգները ընդունի, մենք էլ կընդունենք», որին ես պատասխանեցի. «Դուք Մ. Նահանգների վասա՞լն եք»: Եվ երկրորդը` «Դուք որեւէ պահանջ կունենա՞ք, եթե մենք ընդունենք»: «Այո` բարոյական», եղավ իմ պատասխանը: Իսկ ընդհանրապես իմ եզրահանգումը եւ հակադարձումը այս ամենին այսպիսին է եղել. «Դուք այսօր նույն քաղաքականությունն եք վարում, ինչպես Առաջին համաշխարհային պատերազմում: Այն ժամանակ Պոլսում Ավստրո- Հունգարիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ պրն Պոմյանկովսկին Վիեննա պաշտոնական նամակ է հղել. «Ամենախելոք եւ հնարավոր բանն այն է, որ մենք թուրքերի ձգտումներին չխանգարենք, թուրքերը մեր անկեղծ դաշնակիցներն են: Թուրքիան մեզ համար ավելի կարեւոր է, քան Հայաստանը»:

Հաջորդ հարցադրման իմ պատասխանը հետեւյալն էր« միջազգային գործընթացներում արդեն ճանաչում գտած ցեղասպանությունները համեմատել, իհարկե, կարելի է: Հայերի եւ հրեաների` պատմականորեն միեւնույն ճակատագրին վերաբերող հետաքրքրական մի փաստի անդրադարձա:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեական երկու գետտոներում ապաստանած հազարավոր հրեաներ պայքարեցին մինչեւ վերջ, եւ գրեթե բոլորը զոհվեցին: Փրկվածները պատմում են, որ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը այդ օրերին դարձել էր նրանց հետագա գործունեության համար օրինակ: Նրանք ասում էին, որ իրենց եւ հրեաների ճակատագրերը նման են, եւ եթե չկարդան այդ վեպը, չեն հասկանա, թե ինչու են ուզում պայքարել: Սա ասել են մարդիկ, որոնք զոհվել են, իրենց պայքարը հայկական պայքար են դարձրել եւ գրել են« սա մեր Մուսա լեռն է: Եթե դեռ այն ժամանակ էին հրեաները համեմատում իրենց ճակատագիրը հայերի հետ, մենք հիմա ինչպե՞ս պիտի վարվենք:

- Էբենզեի թանգարանում Հայոց ցեղասպանության թեմայով սա առաջի՞ն բանախոսությունն էր. ի՞նչ վերաբերմունք ունեցավ լսարանը, ինչպիսի՞ արձագանքներ եղան:

- Այո, առաջինն էր: Թանգարանը նման հանդիպումներ շատ է կազմակերպում« հիմնականում հրեական Հոլոքոսթի թեմաներով: Այս ապրիլի 24-ի բանախոսությունը Ռուանդայի ցեղասպանությանն է նվիրված: Թանգարանը կայուն լսարան ունի, քաղաքի բնակիչներն են, պատրաստված ունկնդիրներ: Նրանց հետաքրքրում էին հատկապես Ղարաբաղյան հարցի կարգավորման ուղիները, Ադրբեջանի հետ հայերի հակամարտության խնդիրները:

Ես դարձյալ դիմեցի պատմությանը` մեջբերելով ավստրիական արխիվները: Դեռեւս 1918 թ. Հայաստանում Ավստրիայի ներկայացուցիչը գրում էր. «Զուտ հայկական տարածք Ղարաբաղը, որտեղ 300.000 հայ է ապրում եւ 60.000 թուրք, թուրքերն ուզում են համարել իրենցը»: Տրված հարցերի իմ պատասխանները պատմական փաստաթղթերի լեզվով էին հնչում: Խոսքիս ազդեցիկությունը հենց դա էր« ներկայանալ ոչ թե որպես հայ, այլ խոսեցնել պատմական փաստաթղթերը:

Բանախոսությունից հետո շրջեցինք թանգարանում, եղանք այն վայրերում, որտեղ ռազմագերիներն են աշխատել, լուսանկարներ արեցի: Իմ խնդրանքով տրամադրեցին զոհված խորհրդային գերիների ցուցակները, որտեղ գտա 23 հայի անուն« Կիեւից, Կիրովաբադից, Երեւանից, Լենինգրադից, Պլովդիվից, Վիտեբսկից: Նրանցից յուրաքանչյուրի անունը ցուցատախտակին գրված է, եւ հետաքրքրված որեւէ մեկը կարող է անհայտ կորած իր հարազատի, ազգականի անունը փնտրել այստեղ:

- Այդ անունները առաջինը Դո՞ւք հայտնաբերեցիք:

- Ո՞վ է իմացել, որ Էբենզեի համակենտրոնացման ճամբարում հայեր են եղել, զոհվել, եւ գերեզմանները նրանց այստեղ են:

Խորհրդային ռազմագերիների ընդհանուր գերեզմանոցում հիշատակի մեծ, խոշոր խաչ է տեղադրված: Այստեղ լեհերի, իտալացիներ, հրեաների, ֆրանսիացիների գերեզմանատներում նույնպես հիշատակի խաչեր կան. ովքեր իմացել, եկել իրենց հարազատների նկարներն են դրել, եւ ամեն տարի մայիսի 7-ին հիշատակի խոնարհման ծես է կատարվում:

Սովետական ռազմագերիների մեջ վրացիների ու ադրբեջանցիների անունների նույնպես հանդիպեցի: 2011-ին ադրբեջանցիները եկել են այստեղ եւ առանձին հուշատախտակ են դրել, դեսպանն է ելույթ ունեցել: Այս մասին գրվել է թանգարանի նույն տարվա պարբերականում: Նրանք ակտիվ են, աշխույժ են աշխատում, իսկ մենք լուր չունենք:

Zoom Image
Նկար 1. Էբենզեի համակենտրոնացման ճամբարի մուտքի մոտ

Zoom Image
Նկար 2. Ռազմագերիների գերեզմանոցը

Zoom Image
Նկար 3. Թանգարանի ցուցափեղկերից մեկը

Zoom Image
Նկար 4. Համակենտրոնացման ճամբարում նահատակված հայ ռազմագերիների ցուցակը

Աղբյուրը՝ Azg.am

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2564
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
26
Ապր
»23:13
ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ՀՈՒՇԻ ՄԱՆՐԱՆԿԱՐ
Article image Սերգեյ Փարաջանով: Առաջին անգամ նրա անունը լսեցի Թեհրանում իմ հայ գործընկերոջից, որն ինձ ներկայացրեց «Նռան գույնը» ֆիլմը: Ֆիլմը ստեղծված էր ոչ սովորական ընդունված ձեւով եւ այդ պատճառովՙ շատերի համար անհասկանալի. ֆիլմի տեսարանները նման էին կտավների եւ կոլաժների, որոնք ունեին խորհրդանշանային եւ խորհրդավոր իմաստ: Ֆիլմի երաժշտությունը եւ մոնտաժը այնպես ներդաշնակորեն էին համակցված, որ փոխլրացնում էին իրար: Նա անհասկանալի էր սահմանափակ մտածողությամբ կուսակցական գործիչների համար, այդ իսկ պատճառով անընդո...
Կարդալ
2013
22
Ապր
»12:48
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ
Article image Վիեննայի արվեստագետների հայտնի սրճարան «Հավելկա»-ի տիրոջՙ Լեոպոլդի հետ ծանոթներ էինք: Ես հաճախ էի գնում այնտեղ սուրճ խմելու կամ «բուխտելն» (ջեմով խմորագնդիկներ) ուտելու, Հավելկայի կինը շատ համեղ է պատրաստում: «Հավելկայի» սրճարանում հավաքվում էին ժամանակին դեռեւս անհայտ երիտասարդ նկարիչներ, գրողներ, բանաստեղծներ: Նկարիչներ, որոնք հիմնել են «Վիեննայի ֆանտաստիկ- ռեալիստական դպրոցը»: Քանի որ նկարիչները հաճախ փող չեն ունեցել «Հավելկային» վարձատրելու, նրան նվիրել են իրենց աշխատանքներից: Այդպիսով ժաման...
Կարդալ
2012
01
Դեկտ
»10:50
ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ
Article image http://www.anunner.com Հայագիտական կայքը ներկայացնում է ավստրիահայ պատմաբան, ռեժիսոր, դոկտ, պրոֆ. ԱՐՏԵՄ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ «ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ» հեռուստատեսային կինոնկարը, որը 2001 թ-ին ԱՄՆ Չիկագոյի համաշխարհային կինոփառատոնում արժանացել է երկրորդ մրցանակի...
Կարդալ
2012
04
Նոյեմ
»15:35
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՄԵՂՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ...
Article image Առաջին համաշխարհային պատերազմում Մեծ Բրիտանիայի վարած քաղաքականությունը հայ ժողովրդի նկատմամբ աղետալի էր վերջինիս համար: Դա նշանակում էր 1,5 միլիոն հայերի եղեռն և նրանց հայրենիքի՝ պատմական Հայաստանի կորոատ...
Կարդալ
2012
29
Հոկտ
»22:34
ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼ. ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՔԱՌԱ ...
Article image http://www.anunner.com Հայագիտական կայքը ներկայացնում է ավստրիահայ պատմաբան, ռեժիսոր, դոկ, պրոֆ. ԱՐՏԵՄ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ «ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼ. ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՔԱՌԱՍՈՒՆ ՕՐԸ» հեռուստատեսային կինոնկարը, որը 1997թ-ին Ավստրիայում ընտրվել է որպես տարվա լավագույն պատմափաստագրական ֆիլմ և ներկայացվել «Օսկար» մրցանակաբաշխությանը:...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott